Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը - VNews
Բաժիններ

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

ՀՖՖ-ն պաշտոնական տեղեկություն է տարածել, որ մեկնարկում է Հայաստանի առաջնության լավագույնների քվեարկությունը՝ նոր ձևաչափով. լինելու է նաև նոր մրցանակ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Մրցանակը սահմանվել է ՀՖՖ-ի կողմից և նպատակ ունի արժևորելու Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների և մարզիչների՝ մրցաշրջանի ընթացքում ունեցած ելույթներն ու կատարած աշխատանքը:

Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի, այս մրցանակի հաղթողի հավակնորդների թվում չեն ընդգրկվում ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները և ազգային ու տարբեր տարիքային հավաքականները ներկայացնող մարզիչները: Հավակնորդներն են ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի ընթացքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, ինչպես նաև եվրագավաթներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները և մարզիչները:

Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը հետևյալն է՝
1. Ալֆոնսե Կասսե Կոջո «Արարատ-Արմենիա»
2. Մաիլսոն Լիմա «Արարատ-Արմենիա»
3. Պետրոս Ավետիսյան «Արարատ-Արմենիա»
4. Յուսուֆ Օտուբանջո «Արարատ-Արմենիա»
5. Մաքսիմ Մայրովիչ «Նոա»
6. Վլադիմիր Ազարով «Նոա»
7. Վալերիո Վիմերկատի «Նոա»
8. Վսևոլոդ Երմակով «Շիրակ»
9.Սոլոմոն Ուդո Իմե «Շիրակ»
10.Մորի Կոնե «Շիրակ»
11.Կարեն Մուրադյան «Շիրակ»
12.Դավիթ Մանոյան «Շիրակ»
13. Նիկիտա Բարանով «Ալաշկերտ»
14.Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
15.Գուստավո Մարմենտինի «Ալաշկերտ»
16.Տիագո Գալվաո «Ալաշկերտ»
17.Ալեքսանդար Գլիշիչ «Ալաշկերտ»
18.Ջոնել Դեսիրե «Լոռի ՖԱ»
19.Վարդան Շահատունի «Լոռի ՖԱ»
20. Դենիս Դեդեչկո «Արարատ»
21.Եվգենի Կոբզար «Ուրարտու»
22.Կարեն Մելքոնյան «Ուրարտու»
23.Արթուր Միրանյան «Փյունիկ»
24.Արաս Օզբիլիս «Փյունիկ»
25.Գեղամ Հարությունյան «Գանձասար-Կապան»

Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզչի թեկնածուների ցանկը հետևյալն է՝
1. Վարդան Մինասյան «Արարատ-Արմենիա»
2. Իգոր Պիկուշչակ «Նոա»
3.Վարդան Բիչախչյան «Շիրակ»
4.Դավիթ Կամպանյա «Լոռի ՖԱ»

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Քվեարկության իրավունք ունեցող լրատվամիջոցների ցանկը՝ այստեղ:

Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք և կարող է քվեարկել միայն մեկ անգամ: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ, իսկ լավագույն մարզչի կարգին՝ այստեղ

Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված մրցույթների, այս անգամ կարիք չկա քվեարկության արդյունքները փակ ծրարով ներկայացնել ՀՖՖ: Լավագույն ֆուտբոլիստի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել ՀՖՖ կողմից կազմված ձևաթուղթը՝ անցնելով հետևյալ հղումովիսկ լավագույն մարզչի օգտին քվեարկելու համար՝ հետևյալ հղումով

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հուլիսի 29-ը՝ ժամը 18:00: Անվավեր են համարվելու այն քվեաթերթիկները, որոնք լրացված կլինեն քվեարկության կարգերի մեջ առկա դրույթների խախտումով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Լոռին» պայմանագիր է կնքել Կլաուդիր Մարինիի հետ

«2-րդ մրցաշրջանում տարօրինակ որոշումներ կայացվեցին»․ Գեորգի Պաշովը՝ «Արարատ-Արմենիայում» ելույթների և այլ թեմաների մասին

«Վանը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Հայ երկրպագուները կվերադառնան մարզադաշտ

Նոր մարզային դերբի առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Լոռի» – «Վան» խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Մարտավարական առումով կարևոր էր «Ալաշկերտին» հաղթելը» (տեսանյութ)

Արտակ Օսեյան․ «Բնավորություն և խաղային կարգապահություն դրսևորեցինք» (տեսանյութ)

Այս տուրում 3-րդ անգամ գրանցվեց նույն հաշիվը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Ուրարտու» խաղից

Անտոն Կոբյալկոն՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստ

«Ուրարտուն» հաղթեց Դեսիրեի դուբլի շնորհիվ և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով․ «Հպարտանում եմ ֆուտբոլիստներով՝ հաշվի առնելով՝ ինչերի միջով ենք անցել վերջին շրջանում» (տեսանյութ)

Վլադիմիր Ժապալաու․ «Արժանիորեն հաղթեցինք «Արարատին» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «100%-ով վստահ եմ, որ այս իրավիճակը կփոխվի» (տեսանյութ)