-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը սահմանել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի մրցանակներ:
Կապված Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության հետ՝ նախորդ ամիսներին մրցանակը չի հանձնվել, փոխարենը հանձնվելու են մրցանակներ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին: Գարնանային հատվածում մրցանակները հանձնվելու են ամեն ամիս:
Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և հովանավորի կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:
Աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են՝
Դավիդ Դավիդյան («Ալաշկերտ»)
Ջոնել Դեսիրե («Ուրարտու»)
Մաիլսոն Լիմա («Արարատ-Արմենիա»)
Անդրանիկ Ոսկանյան («Վան»)
Դավիթ Խուրցիձե («Արարատ»)
Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:
Աշնանային հատվածի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներն են՝
Եղիշե Մելիքյան («Ալաշկերտ»)
Դավիդ Կամպանյա («Արարատ-Արմենիա»)
Վարդան Բիչախչյան («Արարատ»)
Ալեքսանդր Գրիգորյան («Ուրարտու»)
Ալբերտ Սոլոմոնով («Լոռի»)
Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:
Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 7-ին, 18:00-ին, իսկ մրցանակները կհանձնվեն VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2020թ. կայանալիք վերջին տուրի ընթացքում (դեկտեմբերի 10-12):
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո