Մեկնարկում են շախմատի կանանց և տղամարդկանց ՀՀ առաջնությունները - VNews
Բաժիններ

Մեկնարկում են շախմատի կանանց և տղամարդկանց ՀՀ առաջնությունները

5 2 - Մեկնարկում են շախմատի կանանց և տղամարդկանց ՀՀ առաջնությունները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:33

-

-

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց Բարձրագույն խմբի առաջնությունների բացման արարողությունը, որի ընթացքում տեղի ունեցավ մասնակիցների  վիճակահանությունը:

Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 12 շախմատիստներ, որոնցից 11-ը գրոսմայստերներ են: Առաջնության միջին վարկանիշը 2577 է, որն ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի, 14-րդ կարգի մրցաշար է:

Վաղը կայանալիք մեկնարկային տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Լևոն Բաբուջյան, Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան-Արման Փաշիկյան, Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան:

Կանանց առաջնությունում հանդես կգան 10 շախմատիստուհիներ: Վիճակահանության արդյունքներով մեկնարկային տուրում կկայանան հետևյալ մրցախաղերը. Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավետիսյան, Աստղիկ Հակոբյան-Մարիա Գևորգյան, Նարե Առաքելյան-Արփինե Գրիգորյան, Վերոնիկա  Խաչատրյան-Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան-Սուսաննա Գաբոյան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի շախմատային փառատոնի հաղթող

Հաղթողը կորոշվի ավարտական տուրում

Ուղեգրի համար պայքարը կշարունակեն 3 շախմատիստներ

4 հավակնորդ հավաքականի միակ թափուր տեղի համար

Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի, Մեսսին ու Ռոնալդուն փայլում են, հայ մարզիկների մեդալները. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հովհաննես Գաբուզյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Առաջատարները բաժանվեցին խաղաղությամբ

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Հովհաննես Գաբուզյանն առայժմ անպարտելի է

Հովհաննես Գաբուզյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին