Մելիքբեկյան․ «Ներսից մարդ, ում անունը երբեք չեմ տա, կարողացել է մեզ փաստաթղթեր տալ» - VNews
Բաժիններ

Մելիքբեկյան․ «Ներսից մարդ, ում անունը երբեք չեմ տա, կարողացել է մեզ փաստաթղթեր տալ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոսել է պայմանավորված խաղերի մասին և որոշակի գաղտնի տեղեկություններ հայտնել։

«Պայմանավորված խաղերի թեման շատ կարևոր է ինձ համար։ Երբ եկել եմ ՀՖՖ, միանգամից  տեղեկացվել եմ այդ խնդրի մասին։ Որպես ՀՖՖ նախագահ՝ ավելի առաջնային խնդիր չեմ տեսնում։

2019 թվականից սկսել ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Սեպտեմբերին կայացել է «Տորպեդո» – «Մասիս» խաղը, որն ավարտվել է 3։0 հաշվով։ Հստակ ապացույցներ կան, որ այդ խաղը պայմանավորված է եղել։ Հնարավորություն է եղել պայմանավորվածության մասին տեղեկատվություն ձեռք բերել թղթի վրա, այնուհետև խաղադաշտում դա հաստատվել է։ Իրավունք չունեմ քրեական գործի մանրամասներ բացատրել, բայց ամեն ինչ երևացել է։ Նախապես պայմանավորվել են, որ կոնկրետ ֆուտբոլիստը, երբ ձախ ձեռքում բռնի շիշ, ուրեմն հարկավոր է միանգամից 2 գոլ բաց թողնել։

Այդ գործի շրջանակում երեք հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրանցից մեկը Կիրիլ Գրիգորովսն է, ով պատասխանատու է եղել «Երևան» և «Մասիս» ակումբների համար։ Գրիգորովսը միջազգայնորեն ճանաչված պայմանավորված խաղերի մեջ ներգրավված անձ է։

Կա նաև «Տորպեդո» – «Լոկոմոտիվ» խաղը, որից ունենք Ինտերպոլի զեկույց։ Այնտեղ հստակ թվերով նշվում է, որ 1948 եվրո խաղադրույք է կատարվել 2։3 հաշվի վրա։ Շահումը մեկ դեպքում կազմել է 47 հազար եվրոյից ավելի։ Ընդհանուր միայն այդ բուքմեյքերից ստացել են 70 հազար եվրո։

Հիմա խոսեմ ՀՖՖ-ի կողմից յուրային կոչվող ակումբների մասին։ Մենք ունենք կանոնակարգի համապատասխան հոդված, որով պատասխանատվությունից ազատվում են այն անձիք ու  կազմակերպությունները, որոնք համագործակցում են մեզ հետ՝ բերում ներկայացնում են արածն ու սխեմաները։ Դա մեզ մեծապես օգնել է։ Ներսի մարդ, որի անունը երբեք չեմ տա, կարողացել է տալ այն փաստաթղթերը, որոնք հետո քրեական գործի հիմք են հանդիսացել։ Այդ դեպքում նրանք ազատվել են պատժից, ինչը հիմա շահարկման առիթ է դարձել։

Հիմա գաղտնի փաստ կհայտնեմ, բայց դա շատ կարևոր է։ Արդեն իսկ ցմահ որակազրկված ուկրաինացի Ռոստիսլավ Կոզարը, որը ոչ պաշտոնապես ղեկավարել է «Արագած» ակումբը, միջնորդի ու փակ կապի միջոցով կապ է հաստատել մեզ հետ և խնդրել զրուցել։ Պարոն Ազարյանը միջնորդին հրավիրել է իր աշխատասենյակ։ Փակ կապի միջոցով, առանց ձայնագրելու հնարավորության, զրուցել է և առաջարկել․ բոլոր սխեմաները և բոլոր թիմերին բացահայտելու պարագայում հանել ցմահ որակազրկումը։ Կոզարն իր հերթին առաջարկել է բացել կազմակերպություն, որը կվճարվի ՀՖՖ-ի կողմից և կհետևի պայմանավորված խաղերին ու մեզ կասի, թե որոնք էին պայմանավորված։ Փաստացի առաջարկում է վերցնել գումար, որպեսզի չկազմակերպի պայմանավորված խաղեր։ Մենք այդ առաջարկը մերժել ենք»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի Մ17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

ՀՖՖ-ն պարզաբանել է «Սևան» ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան մրցաշարերը վերսկսվում են

Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

Ռաֆայել Նազարյան. «Ամենակարևորը թիմային աշխատանքն է» (տեսանյութ)

Ռաֆայել Նազարյանը կարևոր պաշտոն է ստացել ՀՖՖ-ում

«Լոռիի» հորդորն ու պահանջը՝ ուղղված ՀՖՖ-ին

Արտաշատի մարզադաշտը կվերանորոգվի և կունենա միջազգային չափանիշների վազքուղի

Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ (տեսանյութ)

ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանել է ՀՖՖ գործադիր կոմիտեի կայացրած որոշումները

Կասեցվել է 6 անդամների անդամակցությունը ՀՖՖ-ին

ՀՖՖ-ն պատասխանել է ֆուտբոլային ընդդիմությանը

Կայացել է սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ

Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Արմեն Մելիքբեկյան․ «ՀՖՖ-ի պատվիրակները զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով»