Մելիքբեկյան. «Հասել ենք մի կետի, երբ պատրաստ ենք քայլ անել հայտնվելու եվրոպական ուժեղագույնների շարքում» - VNews
Բաժիններ

Մելիքբեկյան. «Հասել ենք մի կետի, երբ պատրաստ ենք քայլ անել հայտնվելու եվրոպական ուժեղագույնների շարքում»

armen melikberkayn - Մելիքբեկյան. «Հասել ենք մի կետի, երբ պատրաստ ենք քայլ անել հայտնվելու եվրոպական ուժեղագույնների շարքում»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ խոսել է հայկական ֆուտբոլի առաջընթացի մասին:

«Այսօր հայկական ֆուտբոլը մի կետի է հասել, երբ պատրաստ ենք վճռական քայլ անել հայտնվելու եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույնների շարքում: Բոլորդ կհամաձայնեք, որ այդ սահմանագծին ենք կանգնել և վստահորեն խաղում ենք յուրաքանչյուր մրցակցի դեմ: Այս ամենը պայմանավորված է թե՛ Հայաստանի հավաքականի ելույթներով, և թե՛ այն բարեփոխումներով, որոնք իրականացնում ենք հայկական ֆուտբոլում:

Այս պահին ցանկանում եմ կենտրոնանալ միջազգային ասպարեզում մեր ֆուտբոլիստների ելույթների վրա: Հայկական ֆուտբոլային հանրությունը պարտավոր է այս 6 ամսվա ընթացքում մեկ բռնուցք դարձած՝ նախ աջակցել մեր ակումբներին եվրագավաթներում: Ես հույս ունեմ, որ մեր թիմերը կխաղան եվրագավաթների խմբային փուլերում: Սա լոկ ցանկություն չէ, այլ փաստերի վրա հիմնված կանխատեսում, քանի որ տեսնում ենք, որ մեր առաջնության մակարդակը բարձրացել է վերջին տարիներին:

Նաև բոլորս պետք է անենք առավելագույնը, որպեսզի ապահովենք Հայաստանի հավաքականի հաջող ելույթները ԱԱ-2022-ի ընտրական փուլի մնացած հանդիպումներում: ՀՖՖ-ն իր կողմից կանի առավելագույնը դրանց արժանիորեն պատրաստվելու համար: Վստահ եմ՝ ֆուտբոլային աշխարհը և երկրպագուները նույնը կանեն, թիմի կողքին կլինեն այդ բեկումնային պահին:

Մենք հավաքականում հիանալի կոլեկտիվ ենք ստեղծել, որը պատրաստ է միավորների համար պայքարել յուրաքանչյուր խաղում, ինչպես ձևակերպել էինք մեր խնդիրը: Շնորհակալ եմ բոլորին, որ աջակցում են մեր աշխատանքներին. ֆուտբոլային հանրությանը, երկրպագուներին, մամուլին: Առանձին շնորհակալություն ՀՖՖ գործոկմի անդամներին: Բոլորս միասին պետք է շարժվենք դեպի կարևոր նպատակները»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Վանը» 2 նորեկ ունի

Հայաստանը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ, Բենիկ Հովհաննիսյանը՝ «Նոայի» ռեկորդակիր. VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրը՝ 10 փաստով

«Նորավանքը» նոր ֆուտբոլիստ ունի

VBET ՀՊԼ. «Ուրարտու» 0-2 «Փյունիկ». VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

Նարեկ Գրիգորյանը ստացավ VBET ՀՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Հայկ Իշխանյանը տեղափոխվեց ԲԿՄԱ

VBET ՀՊԼ. Հաղթարշավը շարունակվում է. «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տոնեց «Վանի» նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. Վան – Արարատ-Արմենիա. Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Նոան» խաղավերջում փրկվեց պարտությունից (տեսանյութ)

«Արարատ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» ևս 2 նորեկ ունի

«Նորավանք» – «Նոա». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Դեռ գոլ չխփած «Ալաշկերտը» խմբային փուլի մեկնարկից առաջ լուրջ քննություն ունի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 6-րդ տուրից առաջ