-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ֆելիպե Մելոն ևս մեկ անգամ անդրադարձել է Ջորջիո Կիելինիի խոսքերին։ Հիշեցնենք, որ Կիելինին, խոսելով Ֆելիպե Մելոյի մասին, հայտարարել էր․ «Բալոտելիից էլ վատ խաղընկեր եմ ունեցել՝ Ֆելիպե Մելոն: Նա վատագույններից վատագույնն էր: Չեմ սիրում անհարգալից մարդկանց: Նրա հետ միշտ վիճելու եզրին էի»։
Մելոն Կիելինիի հայտարարությունից հետո կոշտ էր արձագանքել իտալացի պաշտպանի խոսքերին։ Բրազիլացին, սակայն, որոշել է ևս մեկ անգամ խոսել Կիելինիի մասին։
«Կիելինին ինձ հետ խնդիրներ ունի, քանի որ մի անգամ ես հարվածել եմ նրա գլխին, երբ խաղում էինք «Սիենայի» դեմ։ Այլևս չեմ խոսել նրա հետ, իսկ նա ահա որոշեց գիրք գրել։ Ես «Յուվենտուսում» շատ օրեր եմ անցկացրել ու կարող էի այդպիսի մի հազար գիրք գրել, որ ավելի կարևոր ու նշանակալի կլինեին, քան նրա գիրքը։
Նա ինձնից ներողություն չի խնդրել իր խոսքերի համար։ Նա նման բաներ է գրել, քանի որ ցանկանում է, որ գիրքը լավ վաճառվի»,- ասել է Մելոն ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում։
Հիշեցնենք, որ Կիելինին անդրադարձել էր նաև Բալոտելիին՝ նրան ևս որակելով վատ խաղընկեր։ Ավելի ուշ Մարիոն ու Ջորջիոն ընդհանուր լեզու են գտել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո