fbpx

«Մենաշնորհներ կան, Վենդետաներ՝ ևս». Եվրոպական թոփ-5 առաջնությունների հեգեմոնիայի գլխավոր պատճառները

Դժվար է նայել մի առաջնություն, որտեղ ի սկզբանե ամեն ինչ պարզ է: Իմաստ կա՞ հետևելու, օրինակ, Ֆրանսիայի առաջնությանը, եթե անգամ առաջին հայացքից պարզ է, որ ՊՍԺ-ն մի քանի գլուխ բարձր է իր հիմնական մրցակիցներից: «Հեգեմոնիա» երևույթը միշտ էլ եղել է եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլում: Ու խոսքը հիմնականում վերաբերում է ուժեղագույն լիգաներին: Մյուս՝ համեմատաբար ավելի թույլ առաջնություններում (Շոտլանդիա, Բելգիա, Հոլանդիա) չեմպիոնական տիտղոսը փոխանցիկ է: Առնվազն 2 թիմ նշածս առաջնություններում վիճարկում են ոսկե մեդալները:

Մեծ առաջնություններում վերջին տարիներին նկատվում է տխրություն: Ինտրիգ հիմնականում ձևավորվում է մրցաշրջանի սկզբում, երբ թիմերի մեծամասնությունը դեռ լիարժեք չի մտել մրցաշրջանի թոհ ու բոհի մեջ, կամ էլ ոչ չեմպիոնական մեդալների համար (Իտալիայում, օրինակ լավ մաքառում են 2-6-րդ հորիզոնականների համար, Պիրենեյան թերակղզում կենաց մահու կռիվ է Պրիմերայում մնալու համար):

Պատճառները գտնելու համար «բրիտանացի գիտնականների» մի խումբը բավական չէ, անգամ «բրիտանացի գիտնականների պետական համալսարանն» էլ ի զորու չէ բացատրելու վերջին տարիների հեգեմոնիայի գաղտնիքը: Թվում է՝ ամեն ինչ արվում է, որ թիմերը հավասար պայքարելու շանս ունենան, բայց ամեն անգամ ստացվում է նույն պատկերը, անգամ ավելի վատ:

Ֆրանսիա

Սկսում ենք ամենապարզից, որովհետև Ֆրանսիայում շարունակում է գործել «փողը որոշում է ամեն ինչ» հավերժ ժողովրդական խոսքը: Ընդհանրապես, այստեղ սիրում են հեգեմոնիաներ հաստատել: Ժամանակին Ֆրանսիայում գահից չէր իջնում «Սենտ-Էտյենը», հետո ոչ բռնի իշխանափոխություն կատարվեց դեպի երկրի հարավ՝ «Մարսել», մի կարճ դադարից հետո եկավ Ժունինյոն ու Լիգա 1-ի ոսկե մեդալները մի քանի տարով ամրագրեց «Լիոնի» համար: Հետո շեյխերը իմացան ՊՍԺ-ի մասին, ու գնա՜ց…

Ֆրանսիայում այսօր չկա ավելի զորեղ թիմ, քան ՊՍԺ-ն: Դա, իհարկե, մեծապես կախված է փողից: Սակայն ամեն փող ունեցող չէ, որ հարուստ է կամ ճաշակով է: Անճաշակ մարդուն ուզում ես միլիոն տուր, միևնույնն է՝ գնալու է Ֆիրդուսու շուկայից փայլփլուն կոստյում ու «սուլթան» կոշիկներ գնելու: Գումար տնօրինելն ավելի բարդ գործընթաց է:

«Մոնակոն» տարիներ առաջ այս ու այն կողմ ֆուտբոլիստներ էր գնում՝ հայտարարելով եվրոպական մեծ ֆուտբոլ ներխուժելու հավակնությունների ու լավ ախորժակի մասին: Սակայն «մոնեգասկները» մեծ աղմուկով մտան տրանսֆերային շուկա ու անորակ փուչիկի նման հենց այնպես տեղը ծակվեցին: Հանկարծ Անատոլի Ռիբոլովլևի փողերը պրծան, պրծավ նաև «Մոնակոն»: Թիմը բոմբեց միայն Մբապեի հայտնվելուց հետո:

ՊՍԺ-ն վերջին տարիներին Ֆրանսիայում միայն նախորդ մրցաշրջանում սայթաքեց՝ չեմպիոնությունը նվիրելով նույն «Մոնակոյին»: Շեյխերը գտել են ներքին ասպարեզում հաջողության հասնելու գաղտնիքը: Պարզ է՝ «Կանն» ու «Մոնպելյեն» ոչ մի կերպ չեն կարող իրենց համեստ բյուջեով կանգնել Փարիզի գլխավոր թիմի կողքին: Մնում է՝ հասկանան՝ ինչպես հաղթահարել կոմպլեքսավորվածությունը հին մայրցամաքում, թե չէ «Բարսելոնաների» հետ հանդիպումներում թիմը, ունենալով գոլային մեծ պաշար, իրեն դրսևորում է առաջին հանդիպման գնացած անփորձ աղջնակի նման, ով չգիտի որն ինչի համար է և ինչը երբ պետք է օգտագործել: Բայց ոչինչ, դա էլ կլինի: Մի օր: Երևի:

Իտալիա

Ապենինյան թերակղզում ամեն ինչ ավելի տխուր է, քան  Ֆրանսիայում: Բայց եթե Ֆրանսիայում ամեն ինչ բացատրվում է մի թիմի՝ չափից ավելի հարուստ լինելով, այստեղ հիմնականում հասկանալը, ընկալելը դժվար է: Այնպես չէ, որ «Միլանը», «Ինտերը» կամ «Ռոման» թույլ ֆուտբոլիստներով  են համալրված: Պարզապես «Յուվեում» հավաքված են լավագույնները: Լավագույններից լավագույնները: Անգամ եթե առանձին դիրքերում «Յուվենտուսի» մի ֆուտբոլիստ ամենաուժեղը չէ (Մանոլաս > Բոնուչի, Պերիշիչ > Կուադրադո), սակայն թիմային խաղով այս թիմին կոտրել հնարավոր չէ:

Պատճառներից մեկը (որոշ զանգվածի սուբյեկտիվ կարծիքով, իհարկե) «Յուվենտուսին» օգնում են մրցավարները: Քանիցս նկատել ենք, որ կասկածելի դրվագներում խաղը սպասարկող դեղնազգեստ/սևազգեստ մարդիկ խուսափում են 11 մետրանոց նշանակել «բյանկոներիների» դարպասին կամ կարմիր քարտ ցույց տալ ֆուտբոլիստներից մեկին: Անյելիների ընտանիքի ազդեցությունն իտալական ֆուտբոլի վրա միշտ է մեծ եղել, մեծ է նաև հիմա: Սակայն միայն դա բավական չէ չեմպիոնական տիտղոսը 8 տարի վրա-վրա հաղթելու համար, համաձայնեք:

Քանիցս եղել են մրցաշրջաններ, որ «Ծեր Սինյորան» «քնած է մնացել» առաջնության մեկնարկից, մի քանի տուր անընդմեջ խաղում էր քնած ռեժիմով, պարտվում անհավանական մրցակիցներին, սակայն անգամ դա չէր խանգարում տղաներին հավաքվել, գալ հասնել, ու ժամկետից շուտ չեմպիոն դառնալ: Ու դա իհարկե լավ մասնագետների առկայության շնորհիվ է: Անտոնիո Կոնտեն ու Մաքս Ալեգրին ամեն ինչ արել են իտալական գրանդից անպարտելի չեմպիոն պատրաստելու համար:

Այս և ֆրանսիական հեգեմոնիայի միջև կա տարբերություն: Նկատեք՝ Ֆրանսիայում ՊՍԺ-ն մրցակից չունի, բացարձակ: Դրա համար Չեմպիոնների լիգայում պարտվում է ցանկացած պարագայում: Իսկ «Յուվեն» վերջին տարիներին 2 անգամ հասել է եզրափակիչ ու պարտվել նրանց, ում պարտվելը երբեք ամոթ չէ: Եզրափակիչ հասնելու գլխավոր գրավականը ներքին առաջնությունում քիչ թե շատ սկզբունքային ու լուրջ մրցակիցներ ունենալն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Դե Լիխտը, Վինիսիուսը և երիտասարդ այլ աստղեր հավակնում են Golden Boy մրցանակին

Ազար. «Բելգիացի եմ, բայց հանուն Զիդանի երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին»

Մեսի. «Կոլումբիան մեզ գոլ խփեց այն ժամանակ, երբ ցուցադրում էինք մեր լավագույն խաղը»

Ռամոս. «Սերն այն ուժն է, որ առաջ է տանում աշխարհը»

Սարիի հայր. «Հուսով եմ՝ որդիս շուտ կվերադառնա Իտալիա»

Պելեն օրհնել է Ռոդրիգոյին և ճանապարհել «Ռեալ»

Ռամոսը նույնիսկ հարսանիքի ժամանակ է խախտել կանոնները (ծաղրանկար, լուսանկարներ)

Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան են կանչել

Պոգբան պատրաստ է բոյկոտել

Տոտին կհեռանա «Ռոմայից»

Սուարեսը Կյելինիին կծելուց հետո հոգեբանի մոտ է հաճախել

Squawka. Մեսին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է, Ռոնալդուն չկա թոփ 10-ում

Կոստաս Մանոլասը համաձայնության է հասել իր հավանական նոր ակումբի հետ

Անհագ Ռայոլան. իտալացուն չի բավարարում նույնիսկ գերշահավետ առաջարկը

«Ատլետիկոն» 40 միլիոն եվրո է առաջարկում «Ռեալի» ֆուտբոլիստի համար

Լուիս Սուարես. «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը խաղում է Արգենտինայի հավաքականում»