fbpx
Բաժիններ

«Մենաշնորհներ կան, Վենդետաներ՝ ևս». Եվրոպական թոփ-5 առաջնությունների հեգեմոնիայի գլխավոր պատճառները

Իսպանիա

Իսպանիայում միշտ է հեգեմոնիա եղել: «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» ու վերջ: Դարասկզբում մի քանի թիմ ևս թպրտում էր, երբ դեռ իսպանական սուպերթիմերը վերջնական չէին որոշել իրենց առաջիկա 10-15 տարվա քաղաքականությունը: Զորեղ «Վալենսիայից» ու «ՍուպերԴեպորից» ոչինչ չի մնացել, իսկ իսպանական մնայուն արժեքները շարունակում են մնալ ջրի երեսին: Այ այստեղ արդեն գումարից շատ քիչ բան է կախված:

«Ռեալը» այս 11 տարվա ընթացքում միայն 2 անգամ է չեմպիոն դարձել, «Բարսելոնան»՝ 9: «Արքայական ակումբն» այդ ընթացքում հարյուր միլիոնավոր գումարներ է ծախսել տրանսֆերային շուկայում, որոնցից, սակայն, ամենաարժեքավորը Կրիշտիանուն էր: Բայց անգամ նա չկարողացավ ոչինչ անել կատալոնյան գերհզոր ու անխափան մեքենայի հետ: 311 գնդակ ներքին առաջնությունում և միայն 2 չեմպիոնություն: «Ռեալի» ղեկավարները մի քանի թոփ (իրենց մտածելով) տրանսֆերներ են իրականացրել, լավ թիմակիցներ են ձեռք բերել Ռոնալդուի համար: Բայց ոչ: Ինչպես դասականը կասեր՝ «Նյետ: Նիխտ: Նովու»: Իսպանիայում թագով զբոսնելու իրավունքը անվերապահորեն իրեն շնորհել է «Բարսան» ու Մեսին:

«Հեգեմոնիա» ասելով, սակայն պետք է կոնկրետացնենք, որ դա տարածվում է միայն ներիքն «շուկային»: Այո, «Բարսը» տնային պայմաններում պատրաստած թուրմով «սպանել է» մրցակիցներին 9 անգամ՝ ամեն անգամ թիկունքում թողնելով Կրիշին: Սակայն պորտուգալացին իր թիմի հետ արել է անհնարինը: Հա. Միլիոններ են ծախսել, հա 100 հատ մարզիչ են փոխել, սակայն 4 Չեմպիոնների լիգա են նվաճել 5 տարում, որոնցից 3-ը՝ անընդմեջ: Այնպես որ՝ ասել, որ Իսպանիայում միայն մեկ ուժեղ թիմ կա՝ ճիշտ չէ: Պարզապես թիմերից մեկը զորեղ է տանը, մյուսը Եվրոպայում: Բայց չենք կարող հերքել այն միտքը, որ Իսպանիան լավագույն դեպքում 2,5 թիմի առաջնություն է:

Գերմանիա

Բունդեսլիգան ամենասպեցիֆիկ առաջնությունն է, երևի: Գերմանիայի առհասարակ յուրաքանչյուր առաջնություն դիտելն ավելի հետաքրքիր ու հաճելի է, քան անգամ վերը նշածս առաջնությունների ուժեղագույնների խմբի որևէ հանդիպում: Ցավոք, նույնը չի կարելի ասել հենց կոնկրետ Բունդեսլիգայի, հատկապես չեմպիոնական ելք ունեցող մրցավազքի մասին:

Վերջին 10-11 տարվա ընթացքում «Բավարիան» 8 անգամ է դարձել չեմպիոն՝ 3 անգամ ոսկե մեդալները մոտ տարածությունից տեսնելու հնարավորություն տալով «Բորուսիային» ու «Վոլֆսբուրգին»: Գերմանիայի առաջնությունն էլ ունի իր յուրահատկությունը, որը բացատրում է նաև ներքին մրցասպարեզում տիրող հեգեմոնիան:

Գերմանիայում երբեք մեծագույն գումարներ չեն պտտվել այս կամ այն ֆուտբոլիստի շուրջ, չեն գրանցվել «մեգա-սուպեր-պուպեր-բում» տրանսֆերներ: Գերմանիայի վերջին թոփ տրանսֆերը համարվում է Լևանդովսկու տեղափոխությունը «Բորուսիայից» «Բավարիա»: Հասկանու՞մ եք 5 տարվա մեջ այս երկրում բացարձակ ոչինչ տեղի չի ունենում (ֆուտբոլային): Չեմպիոնական ինտրիգ կա, սակայն դա միայն պատրանք է, որովհետև հավակնորդների հանդիպման ժամանակ «Բավարիան» այնպիսի բաներ արեց «Բորուսիայի» հետ, որոնց հիման վրա կարելի է նկարել «Մոխրագույնի 50 երանգների» 4-րդ սերիան:

Գերմանիայում ոչինչ տեղի չի ունենում, որովհետև «Բավարիան» դուրս նայելու ցանկություն չունի: Նա մեծ երեխեների նման մտնում է փոքր երեխաների խումբ, նայում, գտնում է լավագույն խաղալիքն ու խլում այն փոքրերից (Գյոտցե, Լևանդովսկի, Հումելս, Նոյեր, Գորեցկա, Գնաբրի ∞): Այդ պարագայում դժվար է ներքին ասպարեզում հավասարություն, բալանս: Եթե ժամանակին «Բավարիան» գոնե «դրսից» ֆուտբոլիստներ հրավիրում էր՝ թույլ տալով մյուս թիմերին ինչ որ չափով պայքարել: Վերջին տարիներին որդեգրված քաղաքականոթյունն անկասկած, ամենաանարդարն է: Սակայն ինչպես ասում են՝ «պատերազմում բոլոր միջոցներն արդարացված են»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Լեգենդար Գաբրիել Բատիստուտան ենթարկվել է ծանր վիրահատության (լուսանկար)

Հայտնի է՝ որքան է «Ռեալը» հաջորդ տարի վճարելու Մբապեի համար

Ֆրանչեսկո Տոտի. «Գիտեի, որ Մխիթարյանն ու Վերետուն դառնալու են Ֆոնսեկայի թիմի առանցքային մասնիկը»

Չեմպիոնների լիգայում Նեյմարի որակազրկումը կրճատվել է

Մեսին կարող է հավասարվել Ռաուլի ռեկորդին Չեմպիոնների լիգայում

«Ռոման» անիմացրել է Հենրիխ Մխիթարյանի նորամուտի գոլը (տեսանյութ)

«Ռեալի» հայտացուցակը ՊՍԺ-ի դեմ խաղի համար. 8 ֆուտբոլիստ բացակայում է

«Յուվենտուսը» կորուստ ունի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ

Հայտնի են դարձել Անսու Ֆատիի նոր պայմանագրի մանրամասները

Մեսի. «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում բարդ խումբ է բաժին հասել»

Ազարը նշել է «Ռեալի» ու «Չելսիի» տարբերությունը

Մբապե․ «Շատ տխուր եմ, որ չեմ խաղալու «Ռեալի» դեմ»

Տեր Շտեգենի պատասխանը չուշացավ․ «Նոյերի խոսքերն անարդարացի են»

Կոուտինյո․ «Բավարիան» ավելի շատ է նման ընտանիքի, քան իմ նախկին ակումբները»

Գտնվել է Մխիթարյանի մասին պաշտոնական հայտարարության մեջ նշված երեխաներից մեկը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին