Մենդեշ. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է» - VNews
Բաժիններ

Մենդեշ. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

6ee0562539226d0ed98065aa3933d42c crop exact scaled - Մենդեշ. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Ժորժե Մենդեշը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալն է, կարծում է, որ իր հաճախորդը պետք է այս տարի նվաճի «Ոսկե գնդակը»։

«Ռոնալդուի հետ կապված թվերն ու վիճակագրությունը խոսում են նրա փոխարեն։ Դա, իմ կարծիքով, բավարար է, որ նա նոր «Ոսկե գնդակ» հաղթի։ Պորտուգալիայի հավաքականի կազմում խփած 115 գոլը նրան ռեկորդակիր է դարձնում տղամարդկանց ֆուտբոլի պատմության մեջ։

Այս տարի նա նաև գերազանցեց 15-ամյա ռեկորդը, որին կարող է ավելացնել պրոֆեսիոնալ ֆուտբոլի լավագույն ռմբարկուի կոչումը։

Սրանք բոլորը մեծագույն նվաճումներ են ու պիտի վճռորոշ լինեն տիտղոսը շնորհելիս։ Կրիշտիանուն շարունակում է ցույց տալ, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։

Այո, սա անհատական տիտղոս է, բայց եկեք չմոռանանք, որ Ռոնալդուն Ա Սերիայի և Եվրոպայի վերջին առաջնության լավագույն ռմբարկուն էր։ Նա ռեկորդակիր է Չեմպիոնների լիգայում խփած գնդակների թվով ու աշխարհի միակ ֆուտբոլիստը, որը ամեն ինչ հաղթել է 3 տարբեր երկրներում՝ Անգլիայում, Իտալիայում և Իսպանիայում։

Եվ սա 36 տարեկան հասակում՝ բացառիկ կայունությամբ, կենտրոնացվածությամբ ու դժվարությունները հաղթահարելու ջիղով։ Իմ կարծիքով, այս տարի «Ոսկե գնդակը» մեկ անուն ունի՝ Կրիշտիանու Ռոնալդու։ Ինձ համար նա դեռ երբեք այսքան շատ արժանի չի եղել այս տիտղոսին»,- ասել է Մենդեշը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իբրահիմովիչը՝ Մեսիի ու Ռոնալդուի մասին

Հալանդը գերազանցեց Ռոնալդուի ցուցանիշը

Ռոնալդու. «Ուրախ եմ, որ պաշտոնական խաղերում 800 և ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստը դարձա»

Ռոնալդուի գրառումն «Արսենալի» դեմ խաղից հետո

Կրիշտիանու Ռոնալդուն հատեց 800 գոլի սահմանը

Ռոնալդուի զարմանալի վիճակագրությունը

Կրիշտիանու Ռոնալդուի մեկնաբանությունը Մեսիի «անարդար» «Ոսկե գնդակի» մասին գրառմանը

Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Վան դեր Վարտ. «Ռոնալդուն պայքարում է, իսկ Մեսին՝ երբեմն քայլում խաղադաշտում»

Ռոնալդուի տպավորիչ վիճակագրությունը ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում

Հայտնի է՝ ում է Ռոնալդուն ցանկանում տեսնել ՄՅՈՒ-ի գլխավոր մարզչի պաշտոնում

Օուեն. «Մեսին գերազանցում է Ռոնալդուին «Ոսկե գնդակի» համար պայքարում»

«Մանչեսթեր վերադառնալու ժամանակն է». Ռոնալդուի գրառումը

Բոլտ. «Ռոնալդուն ամեն խաղում փրկում է «Մանչեսթեր Յունայթեդին»

Ռոնալդուն չի կարողացել զսպել հուզմունքը սերբերի խփած գոլից հետո (տեսանյութ)

Ռոնալդուն կողմ է, որ Զիդանը նշանակվի ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ