fbpx

«Տղաները հայերեն կսովորեն և կկատարեն ՀՀ օրհներգը». «Ուրարտու-Վիվառոն» պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին

«Ուրարտու Վիվառոյի» նախագահ Կարեն Գիլոյանը և գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը 2018/19 մրցաշրջանի մեկնարկային խաղից առաջ խոսեցին թիմի նպատակների մասին և ընգծեցին, որ Վանաձորը ներկայացնող ակումբի համար առաջնային նպատակը լինելու է չեմպիոնությունը:

«Անկասկած, մենք ցանկություն չունենք երկմտելու ու ասել, որ ցույց կտա առաջնությունը, բայց մենք պայքարելու ենք միայն առաջին տեղի համար, իսկ 2-րդ տեղը զբաղեցնելը ձախողում կլինի մեզ համար»,-ասաց Կ. Գիլոյանը:

Իսկ գլխավոր մարզչի խոսքով՝ չնայած թիմում շատ են փոփոխությունները, բայց խաղացողները արդեն հասցրել են փոխըմբռնում ձեռք բերել միմյանց հետ և լուրջ հավակնություններ ունեն:

«Չեմ կարող բացատրել, թե որքան ուժեղ է բասկետբոլիստների միջև առկա քիմիան, դուք ամեն ինչ կտեսնենք այս մրցաշրջանում: Միայն խնդրում եմ գալ ու մերը խաղերը դիտել՝ ձեզ հետ բերելով դրական էներգիա:

Իմ կարծիքով՝ երեկվա հանդիպումը ցույց տվեց («Արագած»-«Արթիկ»-խմբ), որ այս տարվա առաջնությունը ավելի ուժեղ է, քան նախորդը: Խաղացողների մակարդակը բարձրացրել է, երկրպագուներ են գալիս մարզադահլիճ: Այս մրցաշրջանի կանոնավոր առաջնությունում հանդես են գալիս ավելի բարձր կարգ ունեցող խաղացողներ, այնպես որ, այս տարվա փլեյ-օֆֆերը ավելի ուժեղ են լինելու»:

Հետաքրքրական է, որ ակումբի ղեկավարությունը իր բասկետբոլիստների շրջանում խրախուսում է հայերենի իմացությունը: Ակումբի նախագահը մասնավորապես խոստացել է պարգևներ հանձնել այն խաղացողներին, որոնք կկատարեն ՀՀ օրհներգը կամ կկարողանան հայերեն նախադասություններ ասել: Իսկ «Ուրարտուի» խաղացողներից  Ալեքսեյ Չիժենոկը նույնիսկ արտասանեց ՀՀ օրհներգի առաջին քառատողը:

Բացի այդ տեղեկացանք, որ վանաձորյան ակումբը շարունակում է պատանի բասկետբոլիստների հավաքագրումը և զարկ է տվել մանկապատանեկան բասկետբոլի զարգացմանը: Ապագա բասկետբոլիստներին հետ աշխատում են Միքայել Պողոսյանը, Վարդան Պիդրոսյանը և Թովմաս Օրդանյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ուրարտու Վիվառոն» հաղթանակի հասավ առաջատարի նկատմամբ (տեսանյութ)

Բասկետբոլի Ա լիգա. «Ուրարտու Վիվառո» – «Արագած» (ուղիղ հեռարձակում)

«Ուրարտու Վիվառոն» առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

ՖԻՄԱ – «Ուրարտու Վիվառո». Ուղիղ հեռարձակում

Ա լիգա․ գործող «չեմպիոն-ետնապահը» հաղթեց «Ուրարտու-Վիվառոյին» (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառո» – «Արցախ»․ ուղիղ եթեր

Ա լիգա․ «Ուրարտու Վիվառո»-«Արթիկ-Ման Հոլդինգ» հանդիպումը VNEWS-ի աչքերով (ֆոտոշարք)

Ա լիգա․ հայտնի է 8-րդ տուրի խաղացանկը

«Ուրարտու Վիվառոն» առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ (տեսանյութ)

«Արթիկ-Ման Հոլդինգ» – «Ուրարտու Վիվառո»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ա լիգա. Առանց տեղաշարժերի մրցաշարային աղյուսակն ու 7-րդ տուրի խաղացանկը

«Ուրարտու Վիվառոն» գերլարված պայքարում կարողացավ հաղթել «Էրեբունիին» (տեսանյութ)

«Էրեբունի Սեդարս»-«Ուրարտու Վիվառո». Ուղիղ հեռարձակում

Ա լիգայի մրցաշարային աղյուսակն առաջին շրջանից հետո և 6-րդ տուրի խաղացանկը

Ինչպիսին էր Հայաստանի բասկետբոլի «ՆՈՐ» Ա լիգայի կանոնավոր առաջնության առաջին շրջանը

Լևոն Սարմազյան․ «Հաղթեցինք չեմպիոնի գլխավոր հավակնորդին»