«Մեր հավաքականը կարող էր նվաճել ավելի շատ մեդալներ». Մարզիչներն ամփոփել են Աշխարհի գավաթը - VNews
Բաժիններ

«Մեր հավաքականը կարող էր նվաճել ավելի շատ մեդալներ». Մարզիչներն ամփոփել են Աշխարհի գավաթը

greco roman wrestling5 - «Մեր հավաքականը կարող էր նվաճել ավելի շատ մեդալներ». Մարզիչներն ամփոփել են Աշխարհի գավաթը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 02:19

-

-

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի մարզիչներ Գևորգ Ալեքսանյանն ու Սամվել Գևորգյանն ամփոփեցին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունը, որում մեր ընտանին նվաճեց մեկական արծաթե ու բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 6-րդ տեղը:

Հավաքականի մարզիչներն ընդգծեցին, որ այս մրցաշարին փորձել են ներկայանալ լավագույն ձևով, չնայած կորոնավիրուսի համավարակին, պատերազմական իրավիճակին ու մրցաշարի ընթացքում մրցավարական վիճելի որոշումներին:

Գևորգ Ալեքսանյանը անդրադարձավ մեր բոլոր ներկայացուցիչներին ու նրանց ելույթներին Աշխարհի գավաթում:

Ռուդիկ Մկրտչյան (55 կգ)

«Ռուդիկը մեր երկրի չեմպիոնն է, բայց պարզվեց, որ նա լիարժեք պատրաստ չէր: Նա չկարողացավ ամբողջությամբ մտնել հունի մեջ: Դա մեզ չի գոհացնում»:

Արմեն Մելիքյան (60 կգ)

«Նրա գոտեմարտերը մեզ նույնպես չեն գոհացնում: Մեկ գոտեմարտի մասնակցեց ու պարտվեց»:

Գևորգ Ղարիբյան (63 կգ)

«Իհարկե, Գևորգը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, բայց այս մրցաշարին որոշում կայացվեց, որ նա կմասնակցի այս քաշում: Գևորգը նախապատրաստական փուլում կորոնավիրուսով վարակվեց, ապաքինվեց: Ապաքինումից հետո մասնակցեց ուսումնամարզական հավաքի:  Նա 2 գոտեմարտ անցկացրեց, ու ընդհանուր առմամբ գոհ ենք: Հիվանդությունից հետո լիարժեք չէր վերականգնվել»:

Սլավիկ Գալստյան՝ բրոնզե մեդալակիր (67 կգ)

«Նա մասնակցեց իր հնարավորություններից մի փոքր ցածր, ավելին էինք սպասում: Մեկ գոտեմարտի ժամանակ խառը իրավիճակ էր ստեղծվել, նա չկարողացավ առավելությունը շրջել իր կողմը: Բայց 3-րդ տեղի գոտեմարտը լավ անցկացրեց, դրսևորեց իրեն: Ընդհանուր առմամբ՝ լավ էր»:

Մալխաս Ամոյան՝ արծաթե մեդալակիր (72 կգ)

«Մինչև եզրափակիչ հիանալի գոտեմարտեր անցկացրեց, բացարձակ առավելությամբ հաղթեց դրանցում: Եզրափակիչում գոտեմարտելու էր աշխարհի չեմպիոնի հետ՝ իրենից տարիքով մեծ, փորձառու ըմբիշի հետ: Ամբողջ գոտեմարտը Մալխասի վերահսկողության տակ էր, երբ հունգարացուն պարտեր նստացրին, Մալխասի երիտասարդությունը խանգարեց, որ հնարքն ամբողջովին կատարի: 1:1 հաշվի ժամանակ նա ամեն ինչ արեց, բայց մրցավարները հունգարացուն պասիվություն չտվեցին: Մալխասը մեծ առավելություն ուներ ընդհանուր մարտի ընթացքում»:

Կարապետ Չալյան (77 կգ)

«Նա 5 գոտեմարտ անցկացրեց ուժեղ մրցակիցների դեմ: Ես կխոսեմ 2 գոտեմարտի մասին. Օլիմպիական կրկնակի չեմպիոն Վլասովի հետ գոտեմարտում վերելքում էր, բայց կրկին գտնում եմ, որ մրցավարության հետ խնդիրներ եղան: 3-րդ տեղի գոտեմարտը սերբ ըմբիշի հետ էր, որը աշխարհի չեմպիոն է: Գիտակցում էինք, որ սերբը տանն է գոտեմարտում ու Չալյանը պետք է մեծ առավելություն ունենար: Նա արեց ամեն ինչ, բայց մրցավարության, կողմնակալության պատճառով տանուլ տվեց»:

Ռուբեն Ղարիբյան (82 կգ)

«Նրանից դժգոհ ենք: Երևի թե փորձի պակաս էր իր մոտ կամ բարձր կարգի մրցումներում դեռ լարվածություն է զգում: Կարող էր էլ ավելի լավ մասնակցել: Մեզ չի գոհացնում իր աշխատանքը»:

Արթուր Շահինյան (87 կգ)

«Արթուրից սպասում էինք ավելի լավ արդյունք: Նա անփութության պատճառով բաց թողեց հաղթանակը վերջին վայրկյաններին»:

Արթուր Ալեքսանյան (97 կգ)

«Մրցումներին լիարժեք պատրաստ էինք մոտենում: Սակայն այստեղից մեկնելուց Արթուրի մոտ մրսածություն նկատվեց, սակայն կորոնավիրուսի թեստերը բացասական էին: Նրա վիճակը լրջացավ, բայց որոշեցինք, որ կմասնակցի, քանի որ այդքան ճանապարհ էինք անցել:

Երևի թե, բոլորդ տեսել եք ռուս ըմբիշի հետ գոտեմարտը: Պարտեր դրության ժամանակ պաշտպանական գործողությունների համար պատժվեց, հետո նորից կրկնեցին չորեքթաթ դրությունը, ու Արթուրի նյարդերն էլ տեղի տվեցին, հետո նորից գտան, որ պաշտպանությունը կանոնների սահմանում չէր: Չեմ ցանկանում շատ կենտրոնանալ այդ փաստի վրա: Այդ գոտեմարտից հետո տեսանք, որ իր հնարավորությունները լիարժեք չեն, այդ պատճառով բժիշկի թղթով նա հրաժարվեց մասնակցությունից: Հիմա ապաքինման պրոցեսում է»:

Դավիթ Օվասապյան (130 կգ)

«Դավիթը անփորձ մարզիկ է, նա մեծահասակների առաջնություններում հանդես գալու մեծ փորձ չունի: Այս մրցաշարում իրեն լավ դրսևորեց, բոլորիս զարմացրեց, չէինք սպասում, որ այդքան լավ գոտեմարտեր կանցկացնի: Նրա հակառակորդները շատ փորձառու էին ու տիտղոսակիր:

Կարելի է շարունակել աշխատել ու բարելավել արդյունքները: Գլխավոր նպատակը Օլիմպիական խաղերն է, որպեսզի կարողանա լավ պատրաստվել»:

Սամվել Գևորգյանը հավելեց, որ բացի վերոնշյալներից, մեր ըմբիշները խնդիրներ ունեն նաև զույգերի հետ կապված, այդ պատճառով չեն կարողանում լավագույնս պատրաստվել մրցաշարերին, օրինակ Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում Հայաստանում չունի հավասարազոր մրցակից: Բացի դրանից, աշխարհի գավաթի մասնակիցներից Արթուր Շահինյանը ու Արմեն Մելիքյանը նույնպես կորոնավիրուսով են վարակված եղել: Ամփոփելով խոսքը՝ մարզիչներն ընդգծեցին, որ հավաքականը ունակ էր նվաճելու ևս 2-3 մեդալ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շնորհակալ եմ բոլորից». Արթուր Ալեքսանյանն իր օլիմպիական մեդալների նկարն է հրապարակել

Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Մուսա Եվլոև․«Ալեքսանյանն ինձ 3 տարի անընդմեջ պարտվում է․պետք է առաջին հերթին իր մեջ ամեն ինչ վերլուծի»

Արթուր Ալեքսանյան. «Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա»

Մուսա Եվլոևը՝ Արթուր Ալեքսանյանի դեմ գոտեմարտի մասին․ «Ապացուցեցինք, որ ամենաուժեղն ենք»

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Հաղթանա՜կ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի հաղթանակների ֆոտոշարքը՝ Տոկիոյից

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը հաղթեց ղրղզ մրցակցին

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով (լուսանկաներ)

ՏՈԿԻՈ 2020․ Հայտնի են Ալեքսանյանի և Չալյանի առաջին մրցակիցները