«Մեր մանկության գույները». Ինչպես Panini-ի սթիքերները մտան մեր կյանք ու ստոպ տալու միտք չունեն - VNews
Բաժիններ

«Մեր մանկության գույները». Ինչպես Panini-ի սթիքերները մտան մեր կյանք ու ստոպ տալու միտք չունեն

90-ականների կեսերից, երբ հայկական իրականությունը սկսեց ուշքի գալ ավերիչ երկրաշարժից, Սովետի փլուզումից և, իհարկե, սարսափելի պատերազմից, մարդիկ սկսեցին տարբեր կերպ գունավորել իրենց կյանքը: Այն ժամանակների երեխաների համար հատկապես բարդ էր. Երևանում կար ընդամենը 2 խաղահրապարակ՝ կարուսելներով լի, խաղային ավտոմատների մասին երազել անգամ չէինք կարող: Լավագույն այլընտրանքը խաղերին կարող էր համարվել գիրքը կամ «ներկիր ինքդ» տետրերը: Բայց գտնվեցին բարի մարդիկ, որոնք Հայաստան բերեցին «նոր» հիվանդություն, որի անունն էր Panini:

Աշխարհի թիվ 1 սպորտաձևի սիրահարների համար Panini-ն դարձավ ֆուտբոլի գլխավոր փոխարինողը: Մարդիկ իրենց ֆանատիզմը ստադիոններից տեղափոխում էին թղթե ալբոմներ: Վարակված վերերկրային ֆանատիզմով ֆաները հերթապահում էին կրպակների մոտ, գնում սթիքերների նոր փաթեթներ, վաճառում ու փոխանակում էին դրանք: Ինչպես գրեթե ամեն պատմութուն, այս մեկն էլ է սկսում դասական տողերով. «Լինում է, չի լինում…»:

Երկրորդ Աշխարհամարտից Մոդենա քաղաքը դժվարությամբ էր ոտքի կանգնում: Աշխատում էին բոլորը (եթե աշխատանք լինում էր)՝ մեծից փոքր: Ջուզեպե և Բենիտո Պանինի եղբայրների բախտը բերել էր. աշխատանքը հարգի էր, բայց ոչ այնքան եկամտաբեր: Նրանք աշխատում էին թերթի կրպակում: Բայց ճիշտ աշխատանքի ու «փչացած հեռախոսի» սկզբունքով կրպակը գովազդելու միջոցով եղբայրները զարգացրին իրենց բիզնեսը: Թեպետ ժողովրդական խոսքն ասում է «մեկի դժբախտությունը չի կարող լինել մյուսի երջանկությունը», բայց Պանինիներին օգնեց հենց դա:

Միլանում աշխատող մի ընկերություն չէր կարողանում իրացնել արդեն տպագրված սթիքերների խմբաքանակը: Եղբայրները գնեցին այդ խմբաքանակն ամբողջությամբ, տեղավորեցին տոպրակների մեջ ու սկսեցին «ցրել» թերթերի հետ: Անհասկանալի է՝ ինչպես միլանցիները չկարողացան գլուխ բերել գործը, բայց եղբայրներին գաղափարն այնքան դուր եկավ, որ նրանք որոշեցին ունենալ իրենց արտադրությունը՝ վաճառելով ալբոմներ ու սթիքերներ ֆուտբոլիստների ու մարզիկների պատկերներով: Այո, դա կիսով չափ պլագիատ էր. ԱՄՆ-ում մեծ հեղինակություն էին վայելում բեյսբոլի խաղացողների ստվարաթղթե պատկերները: Մարդիկ հավաքածուն լրացնելու համար խելահեղ գումարներ էին ծախսում: Է՛վրիկա:

Բայց իտալացիներն ավելի հեռու գնացին, քան պրագմատիկ ամերիկացիները: Օվկիանոսից այն կողմ մարդիկ մի քարտի համար պատրաստ են հազարավոր դոլարներ վճարել: Այդպես անդունդ է առաջանում թոփ աստղերի և միջին կարգի խաղացողների միջև: Պանանիները հնարեցին հատուկ փաթեթ, որտեղ տեղադրված էր 5 սթիքեր: Պարունակությունը չգիտեր ոչ ոք, ու հենց այս գործոնը լրացուցիչ ազարտ էր ավելացնում ֆուտբոլասերների շրջանում: Մարդիկ, որոնք գալիս էին կրկապից այս կամ այն թերթը գնելու, չէին դիմանում գայթակղությանն ու գնում էին սթիքերները: Իսկ եթե գնում ես սթիքերը, ավտոմատ գնում ես նաև ալբոմը:

Մի քանի տարի հղկվելով նման եկամտաբեր բիզնեսի աշխարհում՝ Պանինի եղբայրներն աստիճանաբար հասան Ա սերիա: Առաջին ալբոմի ձևավորվամբ Պանինիները զբաղվել էին ինքնուրույն: Շապիկին «Միլանի» այդ տարիների լավագույն ռմբարկուներից Նիլս Լինդհոլմն էր: Հենց առաջին տարում եղբայրները վաճառեցին 15 միլիոն օրինակ սթիքեր ու անմիջապես դարձան միլիոնատեր:

Տարեցտարի զարգացնելով հաջողությունն ու ձեռք բերելով համբավ՝ Panini-ն սկսեց դուրս գալ Ապենինյան թերակղզու սահմաններից: Առաջին լուրջ միջազգային հաջողությունը ՖԻՖԱ-ի հետ պայմանագիրն էր, որը կնքվեց ԱԱ-1970 թվականից առաջ: Մունդիալից գրեթե անմիջապես հետո Panini-ն արդեն սկսեց թողարկվել տարբեր լեզուներով: Ամեն տարի նրանք ընդլայնում էին իրենց աշխարհագրությունը, հետաքրքրության շրջանակը նախ դուրս եկավ աշխարհի առաջնությունից (ԵՎՐՈ-ներ, ներքին առաջնություններ, Կոպա Ամերիկա և այլն): 80-ականներից Panini-ն ներխուժեց նաև ամերիկյան շուկա. հոկեյը, բասկետբոլը և ամերիկյան ֆուտբոլը նույնպես դարձան մեծ ընտանիքի փոքրիկ անդամները, իսկ ԱՄՆ-ում Panini-ն դարձավ մոնոպոլիստ, բայց ոլորտն էլ իր դասական մրցակցությունը, իր «Կլասիկոն» ունի:

Ոչինչ ավելի չի մոտիվացնում, քան առողջ մրցակցությունը: Եթե ԱՄՆ-ում Panini-ն մոնոպոլիստ էր, սակայն ֆուտբոլային շուկայում մենիշխանություն պահպանել չհաջողվեց: Բունդեսլիգայի և ԱՊԼ-ի սթիքերները թողարկելու հեղինակային իրավունքը պատկանում է Topps ընկերությանը: Պրեմիեր լիգայի նման հաճախորդի «կորուստն» իր դրամատուրգիայով կարող է հանգիստ էկրանավորել Մարտին Սկորսեզեն: Panini-ի երկու աշխատող՝ Պիտեր Դանկը (գլխավոր խմբագիր) և Կելվին Գարդները (վաճառքի մենեջեր) երկար տարիներ ընկերությունում աշխատելուց հետո որոշեցին ստեղծել սեփական արտադրանքը և անվանեցին այն Merelin. 1994-ին Merelin-ը ձեռք բերեց ԱՊԼ սթիքերներ արտադրելու լիցենզիա, իսկ մեկ տարի անց Գարդներն ու Դանկն ընկերությունը վաճառեցին Topps-ին: Այդ օրվանից Panini-ն և Topps-ը համարվում են սկզբունքային մրցակիցներ, եթե չասենք ավելին:

Սակայն Panini-ն չի էլ նեղվում, որ մրցակիցը «խլել է» սթիքերային մի համեղ պատառ: Բոլորովին վերջերս ընկերությունը շախ և մատ արեց իր մրցակցին իր իսկ հարկի տակ՝ նրա քթի տակից «ցրելով» ու պայմանագիր կնքելով UFC-ի հետ: Panini-ն հիմա ընկերության գլխավոր գործընկերներից է: 2 ամսից վաճառքի դուրս կգան առաջին սթիքերներն ու ալբոմները: Թեպետ պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, սակայն ենթադրելի է, որ Panini-ն կստանա տասնյակ միլիոնավոր դոլարների լրացուցիչ եկամուտ:

Ժամանակի հետ ընկերությունը դուրս եկավ սպորտային արտադրությունից: Մասնավորապես, Panini-ի եկամուտների մի յուղոտ կտորը բերում է Disney ընկերության հետ համագործակցությունը: Տարիների հետ եղբայրների բիզնեսը ծաղկեց ու սկսեց թողարկել առանձին ամսագրեր, կոմիքսներ, մանկական գրքեր և այլն: Օրինակ, հիմա վաճառվող ապրանքաշարերից է Նեյմարի մասին կոմիքսը, որի վրա աշխարհում  է ընկերության մի հսկա մասնաճյուղ Բրազիլիայում:

Չարախոսներն ասում են, որ Panini-ն միտումնավոր պակաս է թողարկում որոշ սթիքերներ և դրանք քիչ են հանդիպում վաճառվող տոպրակների մեջ՝ վաճառքի չափերը մեծացնելու համար, սակայն քանիցս ընկերությունն ապացուցել է, որ բոլոր սթիքերներն արտադրվում են հավասար խմբաքանակով: Չնայած դրան, համացանցում հայտնվել են հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ, օրինակ

  • «Արսենալի» նախկին հարձակվող Ժոել Քեմբելը գնել է Panini-ի 100 տոպրակ, սակայն իրեն այդպես էլ չի գտել:
  • Մարիո Բալոտելին ավելի հեռուն է գնացել. նա չի խնայել ոչ նյարդերը, ոչ ժամանակը, ոչ էլ գումար Իտալիայի հավաքականի էջերն ամբողջությամբ իր սթիքերներով փակելու համար: Նման եսակենտրոնությունը Բալոտելիին արժեցավ 1500 ֆունտ:

Ամենազարմանալին այն է, որ անգամ թվային այս դարում Panini-ն շարունակում է մնալ եկամտաբեր բիզնես: Panini-ի եկամուտը տարբեր հաշվարկներով գնահատվում է ավելի քան 750 մլն եվրո: 2 տարին մեկ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն համագործակցում են ընկերության հետ և ապահովում են հսկայական եկամուտ՝ վաճառելով այդ արտադրանքը աշխարհի ավելի քան 125 երկրում: Սթիքերների սիրահատրների համար գալիս է ամենաբաղձալի պահը. մոտենում է ԵՎՐՈ-ն: Կուտակեք ձեր գումարները, որ սթիքերներ գնեք:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սիմեոնեին կծելու վերջին շանսը». «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» խաղին ընդառաջ

«Չեմ կարող ասել՝ դա անհնարին է»․ Կումանը՝ ՊՍԺ-ի հետ դիմակայությունում հնարավոր «քամբեքի» մասին

Մբապեի դուբլը ՊՍԺ-ին դուրս բերեց Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Մբապեի տպավորիչ գոլը «Բրեստի» դեմ խաղում (տեսանյութ)

Նեյմարը ջանք չի խնայում՝ «Բարսելոնայի» դեմ խաղին մասնակցելու համար

«Լիվերպուլ» – «Լայպցիգ» պատասխան խաղը չի կայանա «Էնֆիլդում»

Կուման. 0:2-ից հետո ավելի հեշտ է քամբեք կատարել, քան 1:4-ից

«Բարսելոնան» պատասխանեց «Սևիլիայի» ծաղրական նկարին

«Մոնակոն» պարտվեց, ՊՍԺ-ն ու «Լիոնը» հաղթեցին նվազագույն հաշվով (տեսանյութ)

Նավաս. «Ռեալում», կարծես, ինձ մինչև վերջ չէին հավատում»

Մոյզե Քինը վարակվել է կորոնավիրուսով

«Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում

Ովքեր են աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստները. Տիտեի կարծիքը

Կասանո. «Կոնտեն մեզ հիմարի տեղ է դրել, նա Գվարդիոլան չէ»

Sky. ՊՍԺ-ն Ալաբային երաշխավորել է մեկնարկային կազմում տեղը, «Ռեալը»՝ ոչ

Գվարդիոլա. «Եվրոպայի լավագույն թիմը «Բավարիան» է, Անգլիայի լավագույն թիմը՝ «Լիվերպուլը»