Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել - VNews
Բաժիններ

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

hansi flick - Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը առաջարկ է ստացել գլխավորել Գերմանիայի հավաքականը:

Գերմանիայի ֆուտբոլի միությունը 56-ամյա մասնագետին 3 տարվա առաջարկ է կատարել, ըստ որի նա թիմի ղեկը կստանձնի Եվրո-2020-ից հետո մինչև Եվրո-2024-ի ավարտը, որը կայանալու է հենց Գերմանիայում: Այդ մասին հայտնում է Abendzeitung München-ը:

Ֆլիկը համաձայն է գլխավորել «բունդեսթիմը», սակայն դեռ պայմանագիր չի ստորագրել:

Ավելի վաղ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր պաշտոնը կթողնի Եվրո-2020-ից հետո, իսկ Ֆլիկը «Բավարիայից» կհեռանա ընթացիկ մրցաշրջանից հետո: Նրան փոխարինելու է Յուլիան Նագելսմանը:

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Գերմանիայի և Հայաստանի հավաքականներն ընդգրկված են J խմբում: Խոակին Կապառոսի թիմը 9 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ գերմանացիները՝ 6 միավորով երրորդ տեղում են:

Որ դեպքում Հանսի Ֆլիկը կգլխավորի Գերմանիայի հավաքականը

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գերմանիան գոլառատ խաղում հաղթեց Պորտուգալիային (տեսանյութ)

Պորտուգալիա – Գերմանիա. մեկնարկային կազմերը

Մատս Հյումելսի որդին տոնել է հոր ինքնագոլը

Լյով․ «Ռոնալդուն գիտի ոչ միայն «Կոկա-Կոլայի» շշեր տեղաշարժել, այլև որոշիչ գոլեր խփել»

Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Պոգբայի տպավորիչ ցուցանիշները Գերմանիայի հետ խաղում

Պոգբան՝ Ռյուդիգերի հետ դրվագի մասին․ «Չեմ ուզում, որ նրան որակազրկեն այդ պահի համար»

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց գերմանացիներին մրցակցի ինքնագոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիա – Գերմանիա խաղին Ռյուդիգերը փորձում էր կծել Պոգբային (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է գերմանացիներին (տեսանյութ)

Հյումելսի ինքնագոլն առաջ է մղում ֆրանսիացիներին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Ֆրանսիա – Գերմանիա. Մեկնարկային կազմեր

Ֆրանսիա – Գերմանիա․ VNews-ի Quiz-ը երեկոյի գլխավոր խաղին ընդառաջ

Կիսաեզրափակիչի փոխարեն այլ կանգառ. «մահվան խումբը» սկսվում է լեգենդար դիմակայությամբ

Մանուել Նոյերը խոսել է Կիլիան Մբապեի մասին

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ