fbpx

«Մեր թիմում ամեն օր վատ նորություններ ենք ստանում». «Արթիկ-Ման Հոլդինգի» գլխավոր մարզիչ

Բասկետբոլի Ա լիգայի փլեյ-օֆֆում «Արթիկ-Ման Հոլդինգը» ՖԻՄԱ-ի հետ շարքում ևս մեկ հաղթանակ տարավ՝ հաշիվը հասցնելով 3-1-ի: Կիսաեզրափակիչ է անցնում 4 հաղթանակ տարած թիմը: Այնուամենայնիվ, «Արթիկ-Ման Հոլդինգի» գլխավոր մարզիչ Օգի Մոլջևիչը վստահ չէ, որ արդեն հաջորդ խաղում իր թիմը կկարողանա լուծել այդ խնդիրը:

«Շատ դժվար է: Մեր թիմում ամեն օր նոր վատ նորություններ ենք ստանում: Մեր ամերիկացի խաղացողներից մեկը (Սթիվեն Ուոտկինս՝ խմբ.), թեև նրան լավ տեղավորել էին ու աշխատավարձն էլ վճարվել էր, բայց հենց նախորդ խաղից հետո, որում նա շատ լավ հանդես եկավ, այդ տարօրինակ տղան հիմար որոշում կայացրեց՝ հեռանալով թիմից: Մենք կազմում ընդամենը 5 խաղացող ունեինք: Հիմա էլ Արման Հակոբյանը վնասվածք ստացավ, գուցե և հաջորդ խաղին չկարողանա խաղալ: Ուստի, դեռ ոչինչ վճռված չէ:

Մենք պետք է փորձենք ուրբաթ օրը առավելագույնը անել, բայց ոչինչ դեռ վճռված չէ, կիսաեզրափակչի ուղեգիրը երաշխավորված չէ:

ՖԻՄԱ-ն լավ թիմ է: Այո, մեր խաղացողների որակը գուցե ավելի բարձր է, բայց նրանք շատ խաղացողներ ունեն: Ցավոք, մենք այլևս չենք կարող հայտավորել նոր խաղացողների քառորդ եզրափակչի համար»,-նշեց Օգի Մոլջևիչը VNews.am-ի հետ զրույցում:

«Արթիկ-Ման Հոլդինգ» – ՖԻՄԱ հանդիպումը կկայանա ուրբաթ՝ մարտի 15-ին, 18:30-ին Արթիկի մարզադպրոցում:

Փլեյ-օֆֆյան լարված կրքեր՝ ՖԻՄԱ – «Արթիկ-Ման Հոլդինգ» խաղում (ֆոտոշարք)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում»

Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»

«Արագածը»՝ Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» գլխովին ձախողեց խաղը, «Արագածին» մնաց մեկ քայլ (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արագածին» և կրճատեց դիմակայության հաշիվը (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառո» – «Արագած». Եզրափակիչ շարքի 4-րդ հանդիպումը (ուղիղ հեռարձակում)

«Արագած»-«Ուրարտու Վիվառո» եզրափակիչ առաջին խաղի ֆոտոշարքը

Ա լիգա․ «Արագած» – «Ուրարտու Վիվառո»․ ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» եզրափակչում է. Գերլարված դիմակայություն բասկետբոլի Ա լիգայում (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արցախի» դեմ որոշիչ խաղում և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ա լիգա․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Պայքար եզրափակչի ուղեգրի համար․ «Արթիկ-Ման Հոլդինգ» – «Արագած» (տեսանյութ)

Միքայել Պողոսյան․ «Ալբերտ Թադևոսյանի վնասվածքն ազդեց ամբողջ խաղի վրա»

Արեգ Վաթյան․ «Պատրաստ չէինք Ալբերտ Թադևոսյանի վնասվածքին»

«Ուրարտու Վիվառոն» կրճատեց հաշվի տարբերութունը «Արցախի» դեմ դիմակայությունում (տեսանյութ)

Կարող է որոշվել եզրափակչի առաջին մասնակիցը. «Արցախ» – «Ուրարտու Վիվառո» (տեսանյութ)