fbpx
Բաժիններ

«Մեռավ «Ծեր Սինյորայի» հերթական երիտասարդ սիրեկանը». Ալեգրիի հեռանալու 3 պատճառները

Օրերս իտալական ֆուտբոլի վերջին տարիների ամենահաջողակ մարզիչներից մեկը՝ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարեց իր մարզչական կարիերայի թուրինյան հատվածի մասին պատմող էջը փակելու մասին: Ալեգրին «Յուվեի» ղեկին կանգնած մնաց 5 տարի ու նվաճեց 11 տիտղոս. 5 անգամ իր թիմին հասցրեց առաջնության ոսկե մեդալների, 4 անգամ տիրեց երկրի գավաթին, 2 անգամ էլ՝ սուպերգավաթին ու մասնակցեց Չեմպիոնների լիգայի 2 (գրողի ծոցը, թե պարտված) եզրափակիչի:

Ալեգրիի հեռանալու գլխավոր պատճառների մասին, իհարկե ոչ ոք այս պահին ոչինչ չի ասի: Կողմերը որոշեցին «Գահերի խաղերի» վերջին սերիայի մոտիվներով հրաժեշտի ասուլիս կազմակերպել, որտեղ միմյանց անսահման սիրո խոստովանություն էին անում, գովում ու գովաբանում: Ցուցադրական երևույթն ունի տողատակի տեքստեր, իհարկե: Պարզապես այս պահին փաստենք դարաշրջանի ավարտ ու քայլենք առաջ՝ պարզելու նրա՝ հեռանալու իրական պատճառները:

Դրանք արդեն, սուբյեկտիվ են, սակայն ոչ բոլոր դեպքերում է սուբյեկտիվիզմը միանշանակ: Չենք կարող բացառել, որ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները չեն կարող քայլել կողք կողքի: Սուբյեկտիվ պատճառներ կարելի է բերել անթիվ ու անհամար, սակայն օբյեկտիվները հերքել հնարավոր չէ:

Չեմպիոնների լիգա

Թեպետ վերևում գրել էինք, որ Ալեգրին իր թիմին 2 անգամ հասցրել է ՉԼ եզրափակիչ, սակայն դրանք լրիվ այլ պատմություն էին, այն ժամանակ թիմում չկար Ռոնալդու: Այս մրցաշրջանի մեկնարկում պորտուգալացի «կատարյալին» գնելուց հետո թիմը շեշտն, անկասկած դրեց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վրա: Մեկնարկում «Յուվեն» իսկախես զորեղ ուժ էր: Ինչպես Իտալիայում, այնպես էլ Եվրոպայում «Ծեր Սինյորայի» դեմ խաղ չկար բառի բուն ու փոխաբերական իմաստով: Բայց հենց թիմը մտավ փլեյ-օֆֆ, ամեն ինչ փոխվեց:

«Ատլետիկոյի» հետ առաջին խաղում անհույս 0-2 հաշվով պարտվելուց հետո արդեն շշուկներ էին պտտվում, որ Մաքսը հրաժեշտ կտա թիմին պատասխան խաղից հետո, սակայն Ռոնալդուն փրկեց Ալեգրիի կյանքը՝ իսպանացիներին պատժելով իր հեթ-տրիկով: Երիտասարդ ու համարձակ «Այաքսի» «մանկապարտեզի» հետ նույն սցենարը մշակել չստացվեց: «Յուվեն» անփառունակ կերպով լքեց մրցաշարը. Պարզից էլ պարզ էր՝ Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Թուրինից:

«Բյանկոներիների» երկրպագուներին վաղուց արդեն չեն հուզում ներքին ասպարեզում նվաճած տիտղոսները. Դրանք «Յուվեն» նվաճում է մեկ ոտքով, աչքերը փակ ու անգամ առանց քրտինքի կաթիլ թափելու: Որքան էլ որ Նեդվեդն ու Անյելին հայտարարում էին, որ Ալեգրին հաջորդ տարի էլ է մարզելու թիմը, բայց երկրպագուներին չես համոզի. Նրանց համար կարևորը ՉԼ-ն է, եթե անգամ Ռոնալդուով հանդերձ այն նվաճել չստացվեց, ուրեմն մեղավորն այս պարագայում միայն մարզիչն է:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Համացանցում է հայտնվել «Ռեալի»՝ հաջորդ մրցաշրջանի հավանական տնային մարզաշապիկի նկարը

Մոուրինյոն 72 ժամ և 12 միլիոն եվրո ունի՝ Քեյնին փոխարինող գտնելու համար

Զիդան. «30 տարում 3 գավա՞թ. մենք 13 ՉԼ գավաթ ունեինք, չէ՞»

«Այաքսի» ևս մեկ ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սարագոսայի» հետ հանդիպման համար

Կուրտուա․ «Մի օր ինձ նվիրեցին Կասիլյասի մարզաշապիկը, ու այդ օրվանից ես երազանք ունեցա»

Կուրտուա. «Այս մրցաշրջանում «Ռեալը» կարող է հաղթել բոլոր գավաթները»

«Ռեալը» մերժել է «Վալենսիայի» առաջարկը

Բեյլը պատրաստ կլինի մադրիդյան դերբիին

«Ռեալը» լռության րոպեով հարգել է Կոբի Բրայանտի հիշատակը

Արտետան «Արսենալում» ցանկանում է տեսնել «Ռեալի» ֆուտբոլիստին

Ազարը չի մասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին

Տարօրինակ. Ռոնալդուն ու Ֆիգուն միևնույն ցավակցական գրառումն են արել

Զիդանը բացատրել է իր ու Նաչոյի գրկախառնության պատճառը՝ գոլից հետո

Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Վալյադոլիդին» և դարձավ առաջնության միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նապոլին» հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ (տեսանյութ)