-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Դեյան Լովրենը, որն այժմ հանդես է գալիս «Զենիթում», հետաքրքիր դեպք է պատմել Յուրգեն Կլոպի մասին:
«Կլոպը դեռ նոր էր եկել «Լիվերպուլ», 2017 թվականն էր: Միջմրցաշրջանն էր, «Լիվերպուլի» առաջին մարզումային օրը. 18-ամյա ֆուտբոլիստներից մեկը, որի անունը չեմ տա, մարզմանը ժամանեց Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով, իսկ ձեռքին՝ Rolex ժամացույց: Կլոպը նայեց նրան ու հարցրեց՝ Մերսեդեսով ես գալիս խաղին, ձեռքիդ էլ՝ Rolex է. քանի՞ խաղ ես անցկացրել առաջին թիմում: Ֆուտբոլիստը պատասխանեց, որ ոչ մի. արդյունքում՝ հաջորդ օրվանից սկսած այդ ֆուտբոլիստը եկավ առանց ժամացույցի ու շարքային մեքենայով», – Լովրենի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո