fbpx

Մերսիսայդյան դերբիի զգացմունքային վերջաբանը և «թոշակառուներ» Իբրահիմովիչն ու Բուֆոնը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

VivaroNews.am-ում շարունակվում են Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծի 1/4 եզրափակչի դիմակայությունները: Այս անգամ հարկավոր է ընտրություն կատարել Արթուր Պետրոսյանի և Հարություն Վարդանյանի գոլերի միջև:

Պորտուգալիայի առաջնության 14-րդ տուրում «Մարիտիմուն» 2-0 հաշվով առավելության է հասել «Ֆեյրենշեի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Մարիտիմուն» վաստակել է 20 միավոր և ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Վերոնշյալ հանդիպման 11-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը, բախվելով մրցակցի դարպասապահի հետ, գլխի հատվածում որոշակի արյունահոսություն է ունեցել, բայց «Մարիտիմուի» բժիշկները նրան համապատասխան օգնություն են ցույց տվել, և հայ ֆուտբոլիստը կարողացել է մինչև վերջ մասնակցել խաղին:

Manchester News Evening-ը գովեստի խոսքեր է շռայլել «Մանչեսթեր Յունայթեդի» հասցեին, որը վերջին հանդիպումներում դրական արդյունքների է հասնում: Կայքը մասնավորապես ընդգծել է 35-ամյա Զլատան Իբրահիմովիչի գերազանց մարզավիճակը և վստահեցրել, որ Հենրիխ Մխիթարյանի ապաքինվելուց հետո Ժոզե Մոուրինյոյի թիմն ավելի վտանգավոր է դառնալու մրցակիցների համար:

mkhitaryan-ibrahimovic-cropped_kga9rrjlybvj1po0k2qkbaq6z

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5 6

Ռամոսը շփոթության մեջ է․ «Եթե ես որակազրկում ցանկանայի, դա կանեի խմբային փուլում»

«Բարսելոնան» հստակեցրել է Ալբայի ապագայի շուրջ իր դիրքորոշումը

«Յունայթեդի» Մ23 թիմի ֆուտբոլիստը պայքարում է քաղցկեղի դեմ

Ֆերգյուսոնը կվերադառնա «Օլդ Թրաֆորդ» որպես մարզիչ մայիսին

Մարսելոյի արձագանքը, երբ մրցավարը չեղարկեց «Այաքսի» գոլը (տեսանյութ)

Marca. «Ռեալը» չի գնում Իկարդիին մեկ պատճառով

«Ամենակատարյալներից մեկը». Իբրահիմովիչը գովաբանել է Մոդրիչին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վալյադոլիդի» դեմ խաղի համար

Ռոնալդուի փայլուն «թվաբանությունն» Իտալիայում

«Բավարիան» կամային և անչափ ծանր հաղթանակի հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ (տեսանյութ)

«Յուվենտուսն» «աչքերը փակ» հաղթեց Ա Սերիայի հետնապահներից մեկին (տեսանյութ)

Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 թիմերի է հաջողվել գոլ խփել բոլոր հանդիպումներում

«Հեղափոխական» տղան 18 տարի առաջ այս օրն է ժամանել Բարսելոնա (ծաղրանկար)

Ռիբերի․ «Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»