-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը The Independent-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ «Ռեալն» իրեն գլխավոր մարզչի պաշտոնն է առաջարկել 2018-ի ամռանը՝ Զինեդին Զիդանին փոխարինելու համար:
«Ինձ համար մեծ անակնկալ էր «Ռեալի» առաջարկը, այն ինչ շատ զարմացրեց, բայց չշտապեցի որոշում կայացնել: Որոշ ժամանակ մտածելուց հետո մերժեցի «Ռեալին», քանի որ այնտեղ աշխատելու համար պետք է լավագույնը լինել, իսկ ես լավագույնը չեմ: Չես կարող «Ռեալում» աշխատելով դառնալ լավագույնը, այդ ժամանակը ո՛չ երկրպագուները, ո՛չ ղեկավարությունը և ո՛չ էլ ԶԼՄ-ն քեզ չեն տա այնտեղ: Ես ընդամենը 31 տարեկան էի ու պատրաստ չէի այդ պաշտոնին: Գլխավորը ոչ թե մեծ քայլեր անելն է, այլ ճիշտ քայլեր անելը:
Ցանկանում եմ տիղոսներ նվաճել. դա մասնագիտական աճի գլխավոր փաստարկն է: Չես կարող գծագրել մարզչի կարիերան. ֆուտբոլն անկանխատեսելի է, բայց պետք է փորձել», – եզրափակել է Նագելսմանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո