Մեսի․ «Լինելով թիմային մարզիկ՝ ինձ համար պատիվ է դառնալ առաջինը, որն արժանանում է այս մրցանակին» (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մեսի․ «Լինելով թիմային մարզիկ՝ ինձ համար պատիվ է դառնալ առաջինը, որն արժանանում է այս մրցանակին» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսին և Լյուիս Հեմիլթոնը ճանաչվել են Laureus-ի վարկածով տարվա լավագույն մարզիկ։ Արգենտինացին մեկնաբանել է մրցանակաբաշխության արդյունքը։

«Նախ և առաջ ցանկանում եմ ներողություն խնդրել, որ չկարողացա ներկա լինել մրցանակաբաշխությանը։ Ես շատ կցանկանայի ներկա լինել երեկոյին, սակայն, ցավոք, չկարողացա։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակի համար։ Սա շատ յուրահատուկ ու կարևոր մրցանակ է։ Ինձ համար պատիվ է, որ լինելով թիմային մարզիկ՝ առաջինն եմ, որ արժանանում է այս մրցանակին։ Սովորաբար այս մրցանակը տրվում է անհատական մարզաձևերի ներկայացուցիչներին։

Ես շատ ուրախ եմ, որ այս արարողության մի մասն եմ ու առաջին մարզիկը թիմային մարզաձևերից, որ արժանանում է մրցանակին։ Իհարկե ես ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, ընտանիքիս ու երկրպագուներիս, որոնք աջակցում են ինձ, ու որոնց շնորհիվ ես անհատական այսպիսի ճանաչում ունեմ։

Ես հայտնում եմ իմ ամենաջերմ մաղթանքներն ու հույսը, որ մի օր էլի կհանդիպենք»,- ասել է Մեսին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսիի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Սետյենը «երազում» է «Նապոլիի» ֆուտբոլիստին գնելու մասին

Տեր Շտեգենը հստակեցրել է իր պահանջը «Բարսելոնային»

Սերխի Ռոբերտոն ամբողջ գիշեր նայել է ՊՍԺ-ի դարպասը խփած գոլի կրկնապատկերը (տեսանյութ)

Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Marca-ի օգտատերերի

Գրիզմանը կարող է բանալի դառնալ Նեյմարի տրանսֆերի համար

CIES․ Կորոնավիրուսից ամենաշատը կտուժեն «Սիթիի», «Բարսելոնայի» ու «Լիվերպուլի» կազմերը

Սետյենի որդի․ «Խնդրում եմ՝ Նեյմարին «Բարսելոնա» բերեք»

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

Ճի՞շտ է, թե՞ սուտ. Շնորհավոր ապրիլի 1. VNews-ի Quiz-ը

«Բարսելոնան» Նեյմարին ու Լաուտարոյին գնելու հատուկ ծրագիր է մշակել

Մեսին կազմել է ֆուտբոլի ծագող աստղերի ցանկը

Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Բարտոմեու․ «Բարսելոնան» հունիսին չի սնանկանա»

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում