fbpx
Բաժիններ

Մեսի. «Ինձ ցավեցրեց այն, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակների» թվով հավասարվեց ինձ»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր 6-րդ «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո անկեղծացել է France Football-ին տված հարցազրույցում:

«Ինձ դուր էր գալիս 5 «Ոսկե գնդակ» ունենալն ու միակը լինել: Երբ Ռոնալդուն հավասարվեց ինձ, խոստովանում եմ՝ ինձ ցավեցրեց այդ փաստը, քանի որ արդեն միակը չէի «երկնքում»: Բայց այդ ժամանակ Ռոնալդուն իսկապես արժանի էր «Ոսկե գնդակին», ու ես ոչինչ անել չէի կարող: Թիմային տիտղոսներն ամենակարևորն են, բայց անհատականություններն էլ մեծ դեր են խաղում ֆուտբոլում:

Հասկանում եմ՝ ինչու չէի հաղթում վերջին տարիներին այս մրցանակը. չէինք կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան, և դա այն մրցաշարն է, որ ամենաշատ հնարավորություններն է ընձեռում «Ոսկե գնդակը» նվաճելու հարցում: Ռոնալդուն մի քանի անգամ հաղթեց այդ մրցաշարում՝ ունենալով վճռորոշ նշանակություն, և տրամաբանական է, որ նվաճում էր նաև «Ոսկե գնդակները»:

Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը», – եզրափակել է Մեսին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սարի. «Շնորհավորում եմ Ռոնալդուի մորն այսպիսի որդի ունենալու համար»

Մբապե. «Չեմ ցանկանում նսեմացնել Մեսիի արժանիքները, բայց ինձ ոգեշնչում է Ռոնալդուի կարիերան»

Մեսին դուրս է մնացել «Բարսելոնայի» հայտացուցակից գավաթային հանդիպման համար

«Լրտեսական խաղեր». Ինչպես Պիկեն քանդեց Շակիրայի ընտանիքն ու դարձավ Պեպի լրտեսական թիրախը

Սարի. «Ռոնալդուն կարող է խնդիրներ ստեղծել, բայց դրանցից 100-ը լուծել»

Մեսին ու Ռոնալդուն չեն կանգնում. «այլմոլորակայինները» 2 նոր՝ բացառիկ ցուցանիշներ են գրանցել

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Ռոնալդու. «Պարմային» դժվար է հաղթել»

Մեսին ցանկանում է, որ Ագուերոն միանա «Բարսելոնային»

Դիսնեյի ո՞ր հերոսն է Մեսին. Լեոյի որդին զվարճանում է սոցցանցերում (տեսանյութ)

Սետյեն․ «Այլևս չի լինի Մեսիի նման ֆուտբոլիստ»

Ռոնալդուն անհատական լավագույն ցուցանիշն է գրանցում 2014-ից հետո

Վարանը բացահայտել է Մեսիին չեզոքացնելու գաղտնիքը

Սետյենի որդի․ «Գրողը տանի, հայրս մարզելու է Մեսիին»

Ռոնալդինյո․ «Մեսին ամեն ինչ ունի, ու կարիք չկար, որ ես նրան ինչ-որ բան տայի»

Սարի. «Զայրացնում է, որ ինչ-որ մեկը Ռոնալդուդից ավելի շատ «Ոսկե գնդակ» ունի»