Մեսիի՝ անհասանելի թվացող մարտահրավերը. ինչ սպասել Ամերիկայի գավաթից - VNews
Բաժիններ

Մեսիի՝ անհասանելի թվացող մարտահրավերը. ինչ սպասել Ամերիկայի գավաթից

Feature Image big Copa America trophy - Մեսիի՝ անհասանելի թվացող մարտահրավերը. ինչ սպասել Ամերիկայի գավաթից

Բոլորի շուրթերին, էկրաններին, պաստառներին, փողոցներում ու բարերում, կայքերում, ֆեյսբուքում… ամենուր ԵՎՐՈ 2020-ն է: Շատերն են տարված Եվրոպայի առաջնությամբ, բայց, ի տարբերություն ակումբաիյն ֆուտբոլի, ԵՎՐՈ-ում՝ չնայած հետաքրքիր ու դիտարժան ընթացքին, ինչ-որ բան պակաս է: Այո՛, ճիշտ եք հասկացել, պակասում են լատինամերիկացի աստղերը՝ ֆուտբոլիստներ, որոնցից շատերը տարբեր գրանդ ակումբների առաջատարներն են, բայց նրանք էլ իրենց մրցաշարն ունեն. Բրազիլիայում՝ «զուգահեռ իրականությունում» խաղարկվում է Ամերիկայի գավաթը, որը խոստանում է բավական հետաքրքիր մրցաշար լինել:

Ամերիկայի գավաթը հիմնադրվել է հեռավոր 1916-ին. սա մրցաշարի 47-րդ խաղարկությունն է: Ամենից շատ Կոպա Ամերիկայում հաղթել է Ուրուգվայի հավաքականը՝ 15 անգամ, նրանց հավասարվելու հնարավորություն ունի Արգենտինայի ընտրանին (14), իսկ Բրազիլիայի հավաքականը 9 անգամ է հաղթել մրցաշարում:

Սկանդալային սկիզբ. մրցավայրի փոփոխությունն ու ֆուտբոլիստների բոյկոտը

Ի սկզբանե՝ Ամերիկայի գավաթի այս խաղարկությունը, որ պետք է կայանար դեռ 2020-ին, նախատեսված էր անցկացնել Կոլումբիայում և Արգենտինայում: Սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ նախ Կոլումբիան հրաժարվեց ընդունել մրցաշարը: Օրեր անց նրանց հետևեց Արգենտինան, որտեղ նույնպես վիրուսի տարածման տեմպերը բավական բարձր էին:

Մրցաշարի ճակատագիրը մնաց օդում: Լատինամերիկյան երկրներից ոչ մեկը չէր ցանկանում անցկացնել այն, բայց ամեն ինչ փոխվեց, երբ ԿՈՆՄԵԲՈԼ-ի ղեկավարությանը զանգահարեց Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և պատրաստակամություն հայտնեց մրցաշարն ընդունելու: Մյուս երկրներն ու ֆեդերացիաները դեմ չէին, դեմ չեղավ նաև ԿՈՆՄԵԲՈԼ-ը: Միակ ընդդիմությունը, որ ունեցավ Բոլսոնարուն, իր իսկ հավաքականի ֆուտբոլիստներն էին:

Copa America 2021: Brazil consider Copa America boycott, Argentina and Uruguay supportive | Marca

Բրազիլացի ֆուտբոլիստները՝ թիմի ավագ Կազեմիրոյի գլխավորությամբ, բոյկոտում էին թիմի մարզումները, ասուլիսները, և մտադիր էին նույնիսկ չմասնակցել մրցաշարին: Նրանք դեմ էին առհասարակ մրցաշարի անցկացմանը, քանզի Բրազիլիայում էլ կորոնավիրուսային իրավիճակը կատարյալ չէր (օրական՝ 1500 մահ, ընդհանու՝ 470 հազար), բայց, ի վերջո, չգնացին մինչև վերջ և մրցաշարը մեկնարկեց: 10 հավաքական՝ ֆուտբոլիստներով, մարզիչներով ու մյուս աշխատակիցներով պատվաստված են, բոլոր խաղերից առաջ էլ մնացած թիմերը թեստավորվելու են:

Մրցաշարի ֆավորիտները

Բրազիլիա. դեպի 10-րդ չեմպիոնություն՝ հայրենի հողում

Վերադառնանք մարզական հատվածին: Բրազիլիայի հավաքականը մրցաշարի գլխավոր ֆավորիտն է, հատկապես՝ մրցաշարը ընդունողի կարգավիճակը ստանալուց հետո, ինչի մասին խոսում է վիճակագրությունը: Բրազիլիան 5 անգամ է ընդունել Ամերիկայի գավաթը՝ 1919-ին, 1922-ին, 1949-ին, 1989-ին և 2019-ին, ու հաղթել է այդ բոլոր դեպքերում: Սա կարող է լինել 6-րդը:

Արդյունքներով, ներուժով ու անհատներով էլ Բրազիլիան ավելի ուժեղ է մյուսներից: «Կանարինյան» տարբեր լուծումներ ունի խաղային բոլոր դիրքերում: Միայն դարպասապահի գոտում լավագույններից 2-ն են՝ Ալիսոնը «Լիվերպուլից» և Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիից»: Բարդ ընտրությունը սկսում է հենց այստեղից: Պաշտպանության կենտրոնում Մարկինյոսն է, որն իր հերթական լավ մրցաշրջանն անցկացրեց ՊՍԺ-ում, նրա հետ զույգ կկազմի մրցաշրջանի սենսացիոնալ ավարտ ունեցած Էդեր Միլիտաոն: Եզրերում Բրազիլիան ունի Լոդի և Դանիլո:

Հենակետայինի գոտում խաղում է Կազեմիրոն և ունի թոփ այլընտրանք՝ Ֆաբինյոն: Հարձակման գծի առաջատարը Նեյմարն է, որի կողքին գործում են Գաբրիել Ժեզուշն ու Ռիչարլիսոնը: Պահեստում Բրազիլիան ունի նաև Ռոբերտո Ֆիրմինոյի պես ֆուտբոլիստ:

Video: Neymar sets up Gabigol for Brazil's third goal against Venezuela

Տիտեի թիմը ԿՈՆՄԵԲՈԼ-ում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտում գլխավորում են մրցաշարի աղյուսակը 100 տոկոսանոց ցուցանիշով: 6 խաղ, 6 հաղթանակ, խփած 16 գոլ՝ բաց թողած 2-ի դիմաց:

Բրազիլացիներն արդեն մեկնարկել են հաղթանակով այս մրցաշարում՝ Վենեսուելայի նկատմամբ առավելության հասնելով 3 գոլի առավելությամբ: Նրանք ընգրկված են B խմբում՝ Կոլումբիայի, Էկվադորի և Պերուի հետ միասին:

Մեր ընտրանին

Արգենտինա. ընդհատել 28 տարվա սև շարքը

Հերթական մեծ մրցաշարն ու Արգենտինայի մարտահրավերը, որն այս անգամ ավելի պատասխանատու է: «Ալբիսելեստեն» վերջին անգամ Ամերիկայի գավաթը նվաճել է 28 տարի առաջ՝ 1993-ին: Վերջին տարիներին արգենտինացիները շատ են մոտենում այս գավաթին. 2015-ին ու 2016-ին նրանք հասան մինչև եզրափակիչ, բայց ինչ-որ բան չբավականացրեց նրանց այս մրցաշարում հաղթելու համար:

Արգենտինայի այս հավաքականը սերնդափոխության փուլում է: Կան նոր կադրեր, երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք աստիճանաբար փոխարինում են Չիլիին պարտված սերնդին, և հիմա կամ շուտով այդ սերնդափոխությունն իր պտուղները պետք է տա: Արգենտինայի հավաքականի արդյունքները Բրազիլիայի նման կայուն չեն: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Լիոնել Սկալոնիի թիմը, ճիշտ է, 2-րդն է, բայց 6 միավորով զիջում է Բրազիլիային: Մինչև Ամերիկայի գավաթը՝ Արգենտինայի հավաքականը 2 ոչ-ոքի անցկացրեց Չիլիի և Կոլումբիայի ընտրանիների դեմ:

Արգենտինայի այս հավաքականը, ինչպես վերջին տարիներին, չի փայլում հզոր պաշտպանությամբ: Նրանց թիկունքն ապահովում է փորձառու, բայց ոչ ամենաբարձր խաղամակարդակն ունեցող Նիկոլաս Օտամենդին, նրան ընկերակցում է Քրիստիան Մորենոն: Եզրերից գործում են Մարկոս Ակունյան և Գոնսալո Մոնտիելը:

Messi, Di Maria and Agüero in Argentina's Copa America squad

Փոխարենը՝ բավական ուժեղացել է դաշտի կենտրոնը: Լեանդրո Պարեդեսն ավարտված մրցաշրջանում աճեց ու խաղում էր ՊՍԺ-ի մեկնարկային կազմում, լավ տպավորություն թողեց նաև «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը, որին ցանկանում է գնել «Ատլետիկոն»:

Հարձակման գծում Մեսին կփորձի ամեն ինչով օգնել հարձակվողներին՝ արդեն նաև ակումբային թիմակից Սերխիո Ագուերոյին և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին: Արգենտինան, իսկապես, թոփ հարձակվողների պակաս երբեք չի ունեցել: Սկալոնին նույնիսկ անակնկալներ մատուցեց ու հայտացուցակից դուրս թողեց Լուկաս Օկամպոսին և Պաուլո Դիբալային: Մաուրո Իկարդիի չհրավիրվելը վաղուց անակնկալ չէ:

Արգենտինան ընդգրկված է A խմբում՝ Չիլիի, Ուրուգվայի, Պարագվայի և Բոլիվիայի ընտրանիների հետ:

Գլխավոր աստղերը

Լիոնել Մեսի

Մեսիի համար Ամերիկայի գավաթի այս խաղարկությունը, գուցե, վերջինը լինի նրա կարիերայում:

Որքա՜ն է Մեսին մոտ եղել հաջողությանը, բայց վերջում տապալվել է: 2015-ին չստացվեց, 2016-ին, երբ նա վրիպեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին: Ամիսներ անց Լեոն արդեն սառը գլխով զղջաց ու վերադարձավ հավաքական:

2019-ին՝ Ամերիկայի գավաթի խաղարկությունը ոչ պակաս անհաջող նոտայի վրա ավարտվեց Մեսիի համար. Չիլիի հետ (նորից այդ գրողի տարած Չիլին) կիսաեզրափակիչում նա ընդհարում ունեցավ Գարի Մեդելի հետ ու հեռացվեց խաղադաշտից. «Մեզանից այս տիտղոսը գողացան, մենք արժանի էինք եզրափակիչում հայտնվելուն: Չպետք է հայտնվեինք այս շոուում, չպետք է այս կոռումպացված մրցաշարի մասը կազմենք», – հայտարարեց Մեսին այդ խաղից հետո:

Messi, and a new record with the Argentinian selection in the...

Այժմ նա Ամերիկայի գավաթի այս խաղարկությանը մոտենում է վրեժի ծարավով ու Արգենտինայի հետ վերջապես իր առաջին մեծ տիտղոսը նվաճելու հույսով: Մինչ այս Լեոն մասնակցել է Կոպայի 5 խաղարկության ու չի հաղթել ոչ մեկում: Ամերիկայի գավաթի հաջորդ խաղարկությունը 2024-ին է կայանալու, իսկ Արգենտինայի հետ մյուս մեծ մրցաշարը 2022-ի Մունդիալն է, որտեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է լինելու: Այդքան տիտղոս «Բարսելոնայի» հետ, և դեռ ոչ մեկը՝ հավաքականի հետ:

Նեյմար

Նեյմարը կանցկացնի իր 3-րդ Ամերիկայի գավաթը, և ինչպես Մեսին, Նեյը նույնպես դեռ չի հաղթել այս մրցաշարում:

Կոպայում Նեյմարը նորամուտը նշել է 2011-ին, երբ դեռ 19 տարեկան էր ու խաղում էր «Սանթոսում»: Այդ ժամանակ Բրազիլիան դուրս մնաց 1/4 եզրափակիչից: Ամերիկայի գավաթի մյուս խաղարկությունը կայացավ 2015-ին, այստեղ էլ նույն սցենարը կրկնվեց և Բրազիլիան 1/4-ում տեղը զիջեց Պարագվային: Այդ տարի Նեյմարը նույնիսկ հավակնում էր «Ոսկե գնդակին», քանի որ «Բարսելոնայի» հետ տրեբլ էր հաղթել: 2016-ին Նեյմարը որոշեց խաղալ ոչ թե Ամերիկայի գավաթում, այլ Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերում: 2019-ին Բրազիլիայի հավաքականը, այո, նվաճեց գավաթը, բայց Նեյմարը, ինչպես միշտ, պատասխանատու պահին անհեթեթ վնասվածք էր ստացել ու բաց թողել մրցաշարը:

Brazil vs. Venezuela score: Marquinhos, Neymar and Gabriel Barbosa fire hosts to opening victory - CBSSports.com

Նեյմարի համար Ամերիկայի գավաթում հաղթելը ոչ միայն կդառնա միջազգային առաջին լուրջ տիտղոսը, այլ նաև անհատական տեսանկյունից դրական տեղաշարժ կլինի իր կարիերայում: Նեյմարը վերջին տարիներին դուրս է մնացել լավագույնների արենայից: Բրազիլիայի հավաքականում նվաճումով նա կրկին կհիշեցնի իր մասին: Նեյմարին, ի դեպ, 10 գոլ է պակասում Պելեին շրջանցելու և Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն դառնալու համար:

Լուիս Սուարես

Մնաց գլխավոր աստղերի վերջին կտորը, ավելի ճիշտ՝ MSN-ի երրորդ մասնիկը:

Էլ ինչ Ամերիկայի գավաթ՝ առանց Լուիս Սուարեսի: Ի տարբերություն իր նախկին խաղընկերների՝ Սուարեսը ճաշակել է Ամերիկայի գավաթը հաղթելու քաղցրությունը: 2011-ին Սուարեսն ու ընկերները պայքարից դուրս թողեցին Արգենտինային, եզրափակիչում էլ 3-0 հաշվով հաղթեցին Պարագվային, երբ Սուարեսը դարձավ գոլի հեղինակ, և նվաճեցին գավաթը: Սուարեսն այդ տարի 4 գոլ խփեց ու ուրուգվայցիներին լավագույն ռմբարկուն էր:

Copa America 2021 | Uruguay 26-man roster

Սուարեսի համար Ամերիկայի գավաթում հաղթելը կլինի մրցաշրջանի կատարյալ ավարտ: «Ատլետիկոյում» իր խաղը գտած «Պիստոլերոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ վերջին 2 տուրում խփելով հաղթական գոլեր: Ընդհանուր առմամբ՝ Սուարեսը բավական արդյունավետ մրցաշրջան անցկացրեց ու դարձավ 21 գոլի հեղինակ: Այժմ Սուարեսը վետերանի կարգավիճակով կարող է առաջնորդել իր թիմին ու երկրորդ անգամ հաղթել մրցաշարում:

4 ֆուտբոլիստ, որոնց արժե հետևել

Խուլիան Ալվարես (Արգետինա). 21-ամյա տաղանդավոր հարձակվող, որ խաղում է «Ռիվեր Փլեյթում»: Մանկապատանեկան տարիքում նրան նկատել են նաև «Ռեալի» սկաուտները, այժմ էլ նա պահանջարկ ունի եվրոպական տարբեր ակումբներից:

Մոյզես Կաիսեդո (Էկվադոր). Առաջին անգամ լավ տպավորություն թողել է 2019-ին՝ Մ20 ԱԱ-ին: 2021-ի հունվարին տեղափոխվեց Պրեմիեր լիգա՝ «Բրայթոն», և 19-ամյա այս կիսապաշտպանից սպասելիքները մեծ են Ամերիկայի գավաթում:

Կառլոս Պալասիոս (Չիլի). Երիտասարդ այս հարձակվողն իր հաջող խաղով արժանացավ Չիլիի հավաքականի գլխավոր մարզչի ուշադրությանն ու հրավիրվեց մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Ունիվերսալ ֆուտբոլիստ է, որ կարող է խաղալ եզրերում ու կենտրոնում:

Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա). Վինիսիուսին ճանաչում եք բոլորդ: «Ռեալում» մեծ թվով խաղեր անցկացնելուց հետո նրա համար ժամանակն է եկել հավաքականում ինքնադրսևորվելու համար: Տիտեն հենց այնպես չի հրավիրել նրան հավաքական: Վինիսիուսն իր շանսը ստանալու է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Առանց Ռամոսի, Մբապեի, Նեյմարի․ ՊՍԺ-ի հայտացուցակը սուպերգավաթային խաղի համար

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի, Ճապոնիայի ու Մեքսիկայի հավաքականները նույնպես կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Լապորտան հատուկ պատճառով «Բարսելոնայի» հետ չի մեկնել Գերմանիա

Հայտնի է՝ երբ Մեսին պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

Տոկիո-2020․ Իսպանիայի մեկնարկային կազմը Արգենտինայի դեմ խաղում

Բալեկյանի «Բոկա Խունիորսը» խելահեղ ռեժիմով է խաղալու

Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

«Բարսելոնայի» ու Նեյմարի դատավարությունն ավարտվեց

«Մեսին է իմ հետ խաղացել, ոչ թե ես՝ իր հետ»․Էտո’Օ

Լաուտարո․ «Նա աշխարհի լավագույն խաղացողն է ու օրինակ է բոլորիս համար»

Մխիթարյանն ասել է՝ ում կտար «Ոսկե գնդակը»

«Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

«Ազատ անկում»․ 10 խաղացող, ում տրանսֆերային արժեքն ամենաշատն է նվազել անցած վեց ամսում

Սիմեոնեն՝ Մեսիի ապագայի մասին․ «Լա լիգան չպետք է կորցնի լավագույններին»

Մեսիի վերաբերյալ Պարեդեսի երազանքը, որ իրականություն չի դառնա

Մեսին «Ինստագրամում» գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը