Մեսիի անվան շուրջ աղմուկը ու Մաքգրեգորի ռեկորդը․ ամենահարուստ մարզիկների եկամուտները - VNews
Բաժիններ

Մեսիի անվան շուրջ աղմուկը ու Մաքգրեգորի ռեկորդը․ ամենահարուստ մարզիկների եկամուտները

as5as6 - Մեսիի անվան շուրջ աղմուկը ու Մաքգրեգորի ռեկորդը․ ամենահարուստ մարզիկների եկամուտները

Forbes-ը օրերս հրապարակեց աշխարհի ամենահարուստ մարզիկների ցանկը։ Անցած տարվա համեմատ շատ բան է փոխվել։ Ցանկն այս անգամ գլխավորում է թեթև քաշային կարգում UFC-ի աշխարհի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը, մինչդեռ անցած տարի նա 16-րդն էր։ Մարզիկների եկամուտների մի մասը գալիս է սպորտից, մյուս մասը՝ գովազդներից ու հովանավորչական եկամուտներից։ Լավագույն տասնյակում գտնվող մարզիկների եկամուտներում կան ուշագրավ աղբյուրներ, որոնք հաստատ կհետաքրքրեն մարզասերներին։ VNews-ը ներկայացնում է դրանք։

Լյուիս Հեմիլթոն

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդը 8-րդն է՝ ամենահարուստ մարզիկների շարքում։ Հեմիլթոնը իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է հայտնվում ամենահարուստ մարզիկների թոփ-10-ում։ Առաջին անգամ դա եղել է 2017 թվականին։ Անցած մեկ տարվա ընթացքում Հեմիլթոնը վաստակել է 82 միլիոն դոլար։ Անցած տարին նրա կարիերայում չափազանց մեծ կարևորություն ուներ։ Նա 7-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ այս ցուցանիշով հավասարվելով լեգենդար Միխայել Շումախերին։ Գրան-պրիներում հաղթանակների քանակով նա ևս շրջանցեց լեգենդար գերմանացուն։ Լյուիսը 11 հաղթանակ ունեցավ այս խելահեղ մրցաշրջանում։ Ու ամենևին էլ տարօրինակ չէ, որ այդ 82 միլիոնից 70 միլիոնը եկել է հենց Ֆորմուլա 1-ից։ Բայց տարօրինակ մեկ այլ բան կա։

hamilton - Մեսիի անվան շուրջ աղմուկը ու Մաքգրեգորի ռեկորդը․ ամենահարուստ մարզիկների եկամուտները

Հեմիլթոնի գործունեությանը ավելի լավ հետևողները հաստատ զարմացել են, երբ տեսել են, որ հովանավորչական եկամուտներից ու գովազդներից նրա վաստակած գումարը տարեկան կտրվածքով 12 միլիոն դոլար է։ Հեմիլթոնը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք բրենդերի ներկայացուցիչ է ի դեմս Tommy Hilfiger-ի, Monster Energy-ի և Puma-ի։ Ակնհայտ է, որ Հեմիլթոնը բավականին քիչ է ստանում գովազդներից։ Շուտով կհասկանաք, թե ինչու։ Ամեն դեպքում պետք չէ բացառել, որ հաջորդ տարի Հեմիլթոնը ավելի կբարելավի իր դիրքերը։ Ֆորմուլա 1-ը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարզաձևերից մեկը, ավելացել են էտապները, գովազդների գումարը նույնպես կարող է ավելանալ։

Ռոջեր Ֆեդերեր

Շվեյցարացի մաեստրոն 2020-ի աշխարհի ամենահարուստ մարզիկն էր 106 միլիոն դոլարով։ Այսօր նա 7-րդ տեղում է, բայց նույնիսկ այդ հորիզոնականը բավականին մեծ անակնկալ է, եթե հաշվի առնենք, որ Ֆեդերերը գրեթե կորտ դուրս չի եկել նախորդ մրցաշրջանում։ 2020 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո Ֆեդերերը հայտարարեց ծնկի վնասվածքի մասին ու երկար վերականգնողական էտապ անցավ մինչև կորտ վերադառնալը։ Այդ ընթացքում թենիսը գնաց երկարաժամկետ կարանտինի, վերադարձավ, բայց Ռոջերը դեռ ապաքինվում էր։ Նա շարք վերադարձավ այս տարվա մարտին ու ընդամենը 2 հանդիպում անցկացրեց։ Այդ երկու խաղերից նա վաստակել է ընդամենը 35 հազար դոլար։ Մեկ տարում թենիսից աշխատած եկամուտը այսքան չնչին է շվեյցարացու համար։

Roger Federer wants to return to Geneva like a young 960x540 - Մեսիի անվան շուրջ աղմուկը ու Մաքգրեգորի ռեկորդը․ ամենահարուստ մարզիկների եկամուտները

Անցած տարվա ընթացքում Ֆեդերերը վաստակել է 90 միլիոն դոլար, որից, ինչպես արդեն նշեցինք, չափազանց չնչին մասն է եկել թենիսից։ Նա շարունակում է մնալ Rolex, Credit Suisse և Uniqlo ընկերությունների դեմքը, ինչից աստղաբաշխական գումարներ է վաստակում։ Credit Suisse-ը շվեյցարական խոշորագույն բանկ է, Rolex-ը ժամացույցների արտադրության հանրահայտ ընկերություն, Uniqlo-ն էլ հագուստի ճապոնական ընկերություն է, որի գովազդով Ֆեդերերից բացի զբաղվում է նաև Կեյ Նիշիկորին։ Ի դեպ, այս տարվա ընթացքում Ֆեդերերը Nike-ից գնեց իր հանրահայտ RF լոգոյի իրավունքները։ Այն հիմա կիրառում է Uniqlo-ն։ Կարելի է ենթադրել, որ եկամուտները զգալիորեն ավելացել են նաև այս ապրանքանիշից։ Տասնյակում հովանավորչական եկամուտներով Ֆեդերերին գերազանցում է միայն ցանկի առաջատար Քոնոր Մաքգրեգորը։ Այս տարի Ֆեդերերը մասնակցելու է Ռոլան Գարոսին, Ուիմբլդոնին։ Այնպես որ, եկամուտներ կգան նաև թենիսից։

Մեր ընտրանին․

Լեբրոն Ջեյմս

«Լոս Անջելես Լեյքերսի» գլխավոր աստղը անցած տարում վաստակել է 96,5 միլիոն դոլար ու 5-րդն է ամենահարուստ մարզիկների ցանկում։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում Լեբրոնն առաջնորդեց «ԼԱ Լեյքերսին» դեպի անգին չեմպիոնություն երկար դադարից հետո։ Սակայն Forbes-ի փոխանցմամբ՝ ամերիկացի բասկետբոլիստի եկամուտների մեծ մասը այս տարի եկել է ոչ թե խաղից, այլ իր նոր, ուշագրավ պայմանագրից PepsiCo ընկերության հետ։ Լեբրոնը երկար տարիներ եղել է Coca-Cola ընկերության գործընկերը։ Սակայն այս տարի «հեղափոխական» որոշում կայացրեց՝ միանալով հայտնի ընկերության գլխավոր մրցակցին։ Ակնհայտ է, որ PepsiCo-ն ավելի մեծ գումարներ է առաջարկել «Լեյքերսի» աստղին։

thumbs b c b64b83e1632ce3c619daee9bde90a219 - Մեսիի անվան շուրջ աղմուկը ու Մաքգրեգորի ռեկորդը․ ամենահարուստ մարզիկների եկամուտները

Անցած տարվա համեմատ Լեբրոնը միակ «կայուն» մարզիկն է թոփ-10-ում։ 2020-ի ամենահարուստ մարզիկների ցանկում նա նույնպես 5-րդն էր վաստակած 88 միլիոն դոլարով։ Ամերիկացի սուպերաստղը վերջերս գնել է նաև փոքր բաժնեմաս Fenway Sports Group ընկերությունում, որին են պատկանում բեյսբոլային «Բոսթոն Ռեդ Սոքս», ֆուտբոլային «Լիվերպուլ» և ՆԱՍԿԱՐ-ի «Ռոուշ ֆենուեյ ռեյսինգ» թիմերը։ Ընդհանուր առմամբ՝ հովանավորչական եկամուտներից Լեբրոնն այս տարի վաստակել է 65 միլիոն եվրո։

Լիոնել Մեսի

Առաջին հայացքից թվում է, թե ինչ հետաքրքրական բան կարող է լինել մի մարդու հետ, որն այս ցանկի հնաբնակներից է եղել երկար տարիներ։ Սակայն անցած տարվա ընթացքում Մեսիի անունը շատ շոշափվեց։ Պատճառը ոչ միայն ամռան ընթացքում «Բարսելոնայից» հեռանալու հայտնի մելոդրաման էր, այլև իսպանական մամուլի սկանդալային հրապարակումները, որոնցից պարզ դարձավ, որ կատալոնական ակումբն ավելի շատ է վճարել ու վճարում Մեսիին, քան հայտնի էր բոլորին։ Մեսի անունը արդեն բրենդ է։ Երբ անցած տարի ամռանը ֆուտբոլային աշխարհը «պայթեց» նրա՝ «Բարսելոնայից» հեռանալու լուրով, մի քանի ժամում Մեսիի անունը դարձավ ամենաշատ որոնվածը Google-ում՝ շրջանցելով անցած տարվա գլխավոր տերմիններին, օրինակ՝ կորոնավիրուսին։ Այնպես որ, ընդհանրապես պատահական չէ, որ Մեսին զգալիորեն ավելացրել է իր ֆինանսները այս տարվա ընթացքում։ Նա ցանկում երկրորդն է վաստակած 130 միլիոն դոլարով։

messi 960x640 - Մեսիի անվան շուրջ աղմուկը ու Մաքգրեգորի ռեկորդը․ ամենահարուստ մարզիկների եկամուտները

Մեսիի ֆինանսների մեծ մասն ամեն դեպքում եկել է ֆուտբոլից։ Չնայած նրան, որ «Բարսելոնան» անցած տարի որևէ տիտղոս չի նվաճել, այնուամենայնիվ Մեսին 97 միլիոն դոլար է ստացել «դաշտում»։ Մեսիի անվան շնորհիվ անցած տարվա ընթացքում բազմաթիվ գումար վաստակեցին իսպանական ու համաշխարհային լրատվամիջոցները։ Կարելի՞ է ենթադրել, որ այդ մեգաշշուկներից արգենտիացին ևս գումար է վաստակել։ Գուցե՝ այո՛։ Հիշենք Goal-ի հետ Մեսիի բացառիկ հարցազրույցը։ Դժվար թե արգենտինացին այդպիսի քայլի գնար որևէ մեկի «սիրուն աչքերի պատճառով»։ Ամենաինտրիգայինն այն է, որ Մեսին ապագայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։ Եթե մնաց «Բարսելոնայում», նրա պայմանագիրը թարմացվելու է։ Ենթադրվում է, որ գումարներն էլ կավելանան անկախ ակումբի ֆինանսական կացությունից։ Իսկ եթե Մեսին որոշի հեռանալ, նոր ակումբում նրան հաստատ ավելի շատ են վճարելու։

Քոնոր Մաքգրեգոր

Ահա, թե ով է թռիչքային աճ գրանցել անցած տարվա ընթացքում՝ նույնիսկ Դասթին Պորյեին պարտվելուց հետո։ Սա առաջին դեպքն է, երբ տարվա ամենահարուստ մարզիկների ցանկը գլխավորում է խառը մենամարտերի մարտիկ։ Մաքգրեգորը 158 միլիոն դոլար է վաստակել 2020-ին: Սա ռեկորդ է նրա համար։ Հունվարին Պորյեի հետ ձախողված մենամարտից Մաքգրեգորը 22 միլիոն է վաստակել։ Իսկ մյուս գումարները եկել են այլ տեղերից։ Մաքգրեգորը միլիոնավոր դոլարներ է աշխատել իր վիսկիի ընկերության՝ Proper No. Twelve ապրանքի վաճառքից, ամերիկյան սպորտ-բեթինգ խոշորագույն ընկերություններից մեկից, ինչպես նաև Dysporia: Contest of Heroes վիդեոխաղից։ Մաքգրեգորը նաև կյանքի ոճի և մեդիայի Roots of Fight ընկերության ներկայացուցիչն է: Այսպիսով, կորոնավիրուսի համավարակը ամենևին էլ չի խանգարել Քոնորին տպավորիչ ցատկ կատարել։

conor mcgregor 960x504 - Մեսիի անվան շուրջ աղմուկը ու Մաքգրեգորի ռեկորդը․ ամենահարուստ մարզիկների եկամուտները

Նախորդ անգամ Մաքգրեգորը ամենահարուստ մարզիկների թոփ-10-ում եղել էր 2018 թվականին։ Այդ տարի ցանկը գլխավորում էր Ֆլոյդ Մեյվեզերը, ում եկամուտների մեծ մասը այդ տարի եկել էր հենց Քոնորի հետ հայտնի մենամարտի արդյունքում։ Հաշվի առնելով այն, որ Մաքգրեգորը այս տարի ևս մեկ ռևանշ-մենամարտ է անցկացնելու Պորյեի հետ՝ կարելի է մտածել, որ հաջորդ տարի նա պահպանելու է իր դիրքերը ամենահարուստ մարզիկների ցանկում։

Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպես է Ռոնալդուն միլիոններ դիզում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոչետինո. «Հույս ունենանք՝ Մեսին կկարողանա մասնակցել «Սիթիի» դեմ խաղին

Երբ խաղադաշտ կվերադառնա Լիոնել Մեսին

Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

Կուման. «Մեսին թաքցնում էր «Բարսելոնայի» բոլոր խնդիրները»

Forbes. Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը

ՊՍԺ-ն հաստատում է՝ Մեսին բաց կթողնի «Մեցի» դեմ խաղը

Մեսիի փոխարինման իրական պատճառը

Պոչետինոն խոսել է Մեսիի փոխարինման մասին (տեսանյութ)

Լապորտան հրաժարվել է հանուն Մեսիի վաճառել թիմի երիտասարդ հարձակվողի տրանսֆերային իրավունքները

«Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

ՊՍԺ-ն մեկնաբանել է Մեսիի՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ ստանալու մասին լուրը

L’Equipe-ը պարզել է՝ որքան է Մեսիի աշխատավարձը ՊՍԺ-ում

«Շատ անելիք չունեի». «Բրյուգեի» դարպասապահը՝ Մեսի, Նեյմար, Մբապե հարձակման դեմ խաղից հետո

Ռոնալդուն կրկնեց Մեսիի ռեկորդը

FIFA 22. Մեսին լավագույնն է, Ռոնալդուն երրորդն է

Ռումենիգե. «Լա լիգան երեք տարում կորցրեց իր երկու խորհրդանիշերին»