Մեսիի հրաժեշտը Սուարեսին. «Քեզ պետք է ավելի լավ հրաժեշտ տային, բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում» - VNews
Բաժիններ

Մեսիի հրաժեշտը Սուարեսին. «Քեզ պետք է ավելի լավ հրաժեշտ տային, բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին ինստագրամյան իր էջում գրառման միջոցով հրաժեշտ է տվել խաղընկեր Լուիս Սուարեսին, որը տեղափոխվեց «Ատլետիկո». արգենտինացին առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ «հարվածելու» կատալոնական ակումբի ղեկավարությանը:

«Ես արդեն գիտեի, որ հեռանալու ես, բայց այսօր մտա հանդերձարան ու բախվեցի իրականությանը: Ի՜նչ դժվար է լինելու չկիսել քեզ հետ հանդերձարանը, խաղադաշտն ու ժամանակը խաղադաշտից դուրս: Շատ ենք կարոտելու քեզ: Երկար տարիներ ենք միասին անցկացրել, ընթրիքներ, ճաշեր, «մատեներ»… շատ բաներ, որ երբեք չեն մոռացվի:

Տարօրինակ ու անսովոր է լինելու քեզ տեսնել այլ մարզաշապիկով, առավել ևս՝ որպես մրցակից: Դու արժանի էիր, որ քեզ հրաժեշտ տային հավուր պատշաճի՝ ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին, որը թիմային ու անհատական անհավանական նվաճումների է հասել: Քեզ չպետք է այնպես հեռացնեին, ինչպես արեցին, բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում:

Քեզ լավագույնն եմ մաղթում քո կյանքի նոր փուլում, քեզ շատ-շատ եմ սիրում: Մինչ հանդիպում, ընկերս», – գրել է Մեսին ինստագրամյան իր էջում:

View this post on Instagram

Ya me venía haciendo la idea pero hoy entré al vestuario y me cayó la ficha de verdad. Que difícil va a ser no seguir compartiendo el día a día con vos, tanto en las canchas como afuera. Los vamos a extrañar muchísimo. Fueron muchos años, muchos mates, comidas, cenas… Muchas cosas que nunca se van a olvidar, todos los días juntos. Va a ser raro verte con otra camiseta y mucho más enfrentarte. Te merecías que te despidan como lo que sos: uno de los jugadores más importantes de la historia del club, consiguiendo cosas importantes tanto en lo grupal como individualmente. Y no que te echen como lo hicieron. Pero la verdad que a esta altura ya no me sorprende nada. Te deseo todo lo mejor en este nuevo desafío. Te quiero mucho, los quiero mucho. Hasta pronto, amigo.

A post shared by Leo Messi (@leomessi) on

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոուտինյոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» տնօրենը հայհոյել է «Կլասիկոյի» գլխավոր մրցավարին

Մեսին Կլասիկոներում գոլ չի խփել այն պահից սկսած, ինչ Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»

«Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» միմյանց միջև պաշտոնական խաղերում հաղթանակների թվով

Ռոնալդուն արձագանքել է «Ռեալի» հաղթանակին Կլասիկոյում

Կուման. «VAR-ը գործում է միայն «Բարսելոնայի» դեմ»

«Ռեալը» ևս 2 գոլ խփեց ու հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ու «Ռեալն» արագ փոխանակվեցին գոլերով (տեսանյութ)

«Կլասիկոյի» մեկնարկային կազմերը

«Կլասիկոյից» Ռուրյան դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանակոչել Մեսիի պատվին»

Կուման․ «Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ապացուցել, որ ճիշտ ճանապարհին ենք»

Զիդան․ «Կլասիկոն ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է»

Տրաորեն իսպանական գրանդի թիրախում է

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղի համար