Մեսիի որդին՝ Մատեոն դարձավ 5 տարեկան․ 5 անմոռանալի պահ Լեոյի որդու մասնակցությամբ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մեսիի որդին՝ Մատեոն դարձավ 5 տարեկան․ 5 անմոռանալի պահ Լեոյի որդու մասնակցությամբ (տեսանյութ)

Լիոնել Մեսիի երկրորդ որդին՝ Մատեոն, սեպտեմբերի 11-ին տոնել է իր ծննդյան 5-րդ տարեդարձը։ Ստորև ներկայացնում ենք Մատեոյի մասնակցությամբ 5 պահ, որ անմոռանալի են։

Տոնում է «Բարսելոնայի» մրցակիցների հաջողությունը

2019 թվականի հունիսին TyC Sports-ի հետ զրույցում Լիոնել Մեսին հայտնել է, որ իր որդին՝ Մատեոն տոնում է «Բարսելոնայի» մրցակիցների հաջողությունը։

«Մատեոն ինձ ասաց, որ ինքը «Լիվերպուլից» է, քանի որ նրանք հաղթեցին ինձ Չեմպիոնների լիգայում։ Նույնը՝ «Վալենսիայի» դեպքում»,- ասել է Մեսին։

Ընդամենը մի քանի ամիս Մատեոն հաստատեց իր հոր խոսքերը՝ տոնելով «Բետիսի» գոլը «Բարսելոնայի» դեմ խաղում։

Հոր հիշարժան գոլի կրկնումը

Մոտավորապես մեկ տարի առաջ Մատեո Մեսին կրկնեց Լիոնել Մեսիի՝ Մադրիդի «Ռեալի» դարպասը Չեմպիոնների լիգայի 2010-11 խաղարկության կիսաեզրափակիչում խփած գնդակը։

Գոլը տոնում է հոր պես

Ինչպես իր լեգենդար հայրը, Մատեո Մեսին նույնպես գոլը տոնում է նույն ոճով։ Տեսանյութը հրապարակել է Մեսիի կինն իր ինստագրամյան էջում։

«Մենամարտ» ավագ եղբոր հետ՝ հոր մրցանակի համար

Անցած սեպտեմբերին, երբ Մեսին ստանում էր «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, Մատեոն մրցանակը ձեռքում պահելու համար պայքարի մեջ էր մտել իր ավագ եղբոր՝ Տիագոյի հետ։

Լեոն գլխավերևում է պահում 6-րդ «Ոսկե գնդակը», իսկ Մատեոն ցնծում է երջանկությունից

Հավանաբար Մատեոն չէր սպասում, որ իր հայրը կարժանանա մարզական կարիերայում 6-րդ «Ոսկե գնդակին», իսկ երբ դա տեղի ունեցավ, փոքրիկն ուղղակի հայտնվեց անհավանական ցնծության մեջ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


France Football. Լավագույն հարձակվողների հավակնորդները

 Մեսի. «Հիմա ավելի քիչ եմ կենտրոնացած գոլերի վրա»

«2014-ին Մեսին համաձայնության էր հասել Մոուրինյոյի հետ». Դի Մարցիո

Կումանը պատրաստվում է նոր «փոթորիկին». Որն է լինելու Մեսիի դերը

Սուարեսը գերազանցել է Ռոնալդոյին ու Մեսիին

Լա լիգայի նախագահ. «Մեսին փող աշխատող մեքենա է. ուրախ եմ, որ նա չհեռացավ»

Դե Բրույնեն՝ Մեսիի՝ «Սիթի» հնարավոր տեղափոխության մասին. «Անկեղծ ասած՝ ինձ համար միևնույն է»

Սուարեսը կրկին «խայթում» է «Բարսելոնային». «Ակումբին դուր չէր գալիս, որ Մեսին իմ ընկերն էր»

Մեսին՝ Պելեի ռեկորդին ընդառաջ

«Սիթիի» ներկայացուցիչ․ «Կքննարկենք Մեսիին հրավիրելու տարբերակը, եթե նա հեռանա «Բարսայից»

Սուարես. «Գիտեմ, թե ինչ ցավ է ապրել Մեսին, նա կարծում է, որ ինձ դուրս են շպրտել «Բարսելոնայից»

Աղբյուր. Մեսին ցանկացել է հեռանալ «Բարսելոնայից» 2004թ.-ին՝ Մոուրինյոյի թիմում խաղալու համար

Դեստը՝ Մեսիի մասին. «Մենք դեռևս ժպտում ենք միմյանց»

YouGov․ Ով է աշխարհում ամենամեծ հիացմունք վայելող մարզիկը

Կուման. «Կարծես՝ այս ֆիլմի «վատ տղան» ես եմ, բայց դա այդպես չէ»

«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին