Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դուբլի հեղինակ է դարձել «Էլչեի» դեմ Լա լիգայի 1-ին տուրից հետաձգված խաղում (3:0): Այդ գոլերը արգենտինացու համար 12-րդ ու 13-րդն էին 2021 թվականին, տեղեկացնում է Opta-ն:
Թոփ-5 լիգաները ներկայացնող ֆուտբոլիստների հաշվարկում՝ Մեսին ամենաշատն է գոլ խփել նոր տարում:
12 գոլ է հեղինակել «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին, որը երկրորդ տեղում է:
2021-ի երրորդ ռմբարկուն Դորտմունդի Բորուսիայի հարձկավող Էրլինգ Հալանդն է. նա 10 գոլ է խփել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո