-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին այսօր թիմի հետ չի մասնակցել Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչի «Ռեալ Սոսյեդադի» դեմ նախախաղային վարժություններին, տեղեկացնում է Sport-ը: Արգենտինացին մնացել է հյուրանոցում:
«Գրանադայի» դեմ թիմի նախորդ խաղին Մեսին փոխարինվեց 65-րդ րոպեին: Անդալուզցիների դեմ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաստատեց, որ Մեսին ցավեր ունի, այդ պատճառով էլ փոխարինվել է: Խաղին հաջորդող մարզմանը Մեսին մասնակցել է, սակայն այսօրվա վարժություններին բացակայությունը կրկին հարցականի տակ է դնում նրա մասնակցությունը «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայանալիք խաղում:
Հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:55-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո