fbpx
Բաժիններ

Մեսին դարձավ 32 տարեկան. 5 մարտահրավեր, որ ունի արգենտինացին՝ մինչև կարիերայի ավարտը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին այսօր նշում է իր ծննդյան 32-րդ տարեդարձը: Իսպանական Marca-ն ներկայացրել է այն 5 մարտահրավերները, որ արգենտինացին ունի իր առջև՝ մինչև իր հարուստ կարիերայի ավարտը:

5-րդ Չեմպիոնների լիգան

Չեմպիոնների լիգան Մեսիի համար անեծք է դարձել: «Բարսելոնայի» հետ արգենտինացին վերջին 5 տարվա ընթացքում հասնում է ինչ-որ կետի և կանգ առնում: Ավարտված մրցաշրջանում հաջողությունը մոտ էր, սակայն «Լիվերպուլի»՝ «Էնֆիլդում» իրականացրած հրաշքը կրկին գլխիկոր վիճակում թողեց Մեսիին, որն իր կարիերայում եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարը հաղթել է 4 անգամ:

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու

Այս մրցաշարում գլխավոր ռմբարկու դառնալու պայքարը Մեսիի և Ռոնալդուի միջև շարունակվում է: Սակայն պորտուգալացին զգալի առավելություն ունի Լեոյի հանդեպ. 126 գոլ խփել է Ռոնալդուն, իսկ Մեսին՝ 112-ը: Այստեղ Ռոնալդուին հասնելը լուրջ մարտահրավեր է:

Ինչ-որ բան նվաճել Արգենտինայի հավաքականի հետ

Մեսիի՝ ամենամեծ ու միակ նվաճումը հավաքականի հետ՝ հաղթանակն է Օլիմպիական խաղերում: Մեսիի համար մղձավանջային է նաև այս թեման, քանի որ Արգենտինայի ընտրանու հետ նա պարտվել է 3 անընդմեջ եզրափակիչում, ձախողվել ԱԱ 2010-ում ու 2018-ում: Ինչ-որ տիտղոս նվաճելը հավաքականի հետ կարող է վերջ դնել Մեսի-Մարադոնա համեմատությանը:

Հաղթել Ռոնալդուին՝ «Ոսկե գնդակի» քանակով

Ռոնալդուի և Մեսիի դիմակայությունը լեգենդար է ու պատմական: Երկուսն էլ 5 «Ոսկե գնդակ» են նվաճել, բայց այս տարի Մեսին կարող է «հարվածել սեղանին» ու առաջ անցնել պորտուգալացուց՝ նվաճելով իր 6-րդ «Ոսկե գնդակը»: Անցկացրած հիանալի մրցաշրջանի շնորհիվ Մեսին մրցանակը նվաճելու գլխավոր հավակնորդներից է:

Կրկնել Գվարդիոլայի անհավանական նվաճումը. 6 տիտղոս՝ մեկ մրցաշրջանում

Ոչ մի թիմ չկարողացավ կրկնել Գվարդիոլայի «Բարսելոնայի» փառահեղ նվաճումը՝ մեկ մրցաշրջանում բոլոր՝ 6 տիտղոսները հաղթելը: Մեսին իր առաջ նպատակ է դրել ևս մեկ անգամ կրկնել ֆանտաստիկ այս նվաճումը:

Գոլ խփել նոր «Կամպ Նոու» մարզադաշտում

Մեսին անպայման ցանկանում է խաղալ ու գոլ խփել նոր «Կամպ Նոու» մարզադաշտում, որի վերակառուցողական աշխատանքները մի փոքր հետաձգվում են: Ներկա դրությամբ սպասվում է, որ մարզադաշտը պատրաստ կլինի 2023 թվականին: Մեսին այդ ժամանակ 36 տարեկան կլինի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ումտիտին մարզում է անցկացրել հիմնական խմբի հետ

«Բարսելոնան» ցանկանում է գնել հոլանդացի երիտասարդ տաղանդին

«Բարսելոնան» նոր պայմանագիր է պատրաստել Անսու Ֆատիի համար

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի իր ֆուտբոլիստներից երկուսին

«Բարսելոնան» անցնում է վճռական քայլերի․ 111 մլն եվրո՝ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար

Ռակիտիչն ուզում է հեռանալ. «Բարսան» արդեն բանակցում է անգլիական գրանդի հետ

Հայտնի է՝ երբ Մեսին ու Ագուերոն կմիանան Արգենտինայի հավաքականին

Քեյնն ու Ռեշֆորդը Սուարեսին փոխարինողների անվանացուցակում են

«Մեսին չէր համապատասխանի «Ռեալ Սոսիեդադին». «Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ

«Բարսելոնան» Սուարեսին փոխարինելու 5 տարբերակ է դիտարկում

Մոուրինյո. «Եթե հաշվի առնենք միայն տաղանդն ու հմտությունները, պատմության լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդոն է»

3 գրանդ ակումբ կռիվ է տալիս գերմանական ֆուտբոլի ծագող աստղի համար

Պիկե. «Մեսին ավագն է, բայց ես եմ որոշում՝ ինչ խոսել»

ՖԻՖԱ-ն հաստատեց. Անսու Ֆատին կարող է խաղալ Իսպանիայի հավաքականում

Նեյմար. «Մեսին առանձնահատուկ վերաբերմունքի չի արժանանում գեղեցիկ աչքերի համար»

Իսպանիայում բացատրել են, թե ինչու է Անսու Ֆատին դուրս մնացել Մ-17 հավաքականի հայտացուցակից