Մեսին հանգստի կարիք ունի - VNews
Բաժիններ

Մեսին հանգստի կարիք ունի

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին վերջին շրջանում այլ տեսք ունի։

Թվերը, այո՛, խոսում են Մեսիի որակների մասին․ ի վերջո արգենտինացին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 22 գոլի և 20 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ սա ցուցանիշ է, որ մրցաշարում ոչ ոք չէր գրանցել։

Մեսիի խաղից, սակայն, ակնհայտ է, որ նա հանգստի կարիք ունի։ Վերջին հանդիպումներին Մեսին ավելի քիչ է լինում գնդակով, ավելի քիչ գոլեր է խփում ու ավելի քիչ դիմում անհատական վարպետությանը, քան նախկինում։

«Վալյադոլիդի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին հարց են տվել, թե արդյոք Լիոնել Մեսին հանգստի կարիք ունի՞։

«Այո՛, ես նախկինում էլ եմ ասել։ Եթե առաջին կեսում ավելի շատ գոլեր խփեինք, գուցե ավելի շատ ֆուտբոլիստներ հանգստանային»,- ասել է Սետյենը։

Մրցաշարի վերադարձից հետո Մեսին 3 գոլի հեղինակ է դարձել, որոնցից երկուսը՝ 11-մետրանոցից։

Ստորև ներկայացնում ենք մի քանի վիճակագրական տվյալներ, թե Մեսին ինչպիսի արդյունավետությամբ էր հանդես գալիս մինչև կորոնավիրուսով պայմանավորված դադարը և դրանից հետո։

  1. Գոլեր խաղի ընթացքում՝ 0,77(մինչև դադարը), 0,33(դադարից հետո)
  2. Գոլային փոխանցումներ խաղի ընթացքում՝ 0,52(մինչև), 0,89(հետո)
  3. Հարվածներ խաղի ընթացքում՝ 2,39 – 1,33
  4. Խաբքեր խաղի ընթացքում՝ 6 – 5,89
  5. Շեղ փոխանցումներ խաղի ընթացքում՝ 9,81 – 12,11

Վիճակագրությունը մեծ հաշվով չի փոխվել։

Կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո Մեսին ավելի շատ է գոլային փոխանցում կատարում, քան նախկինում։ Ընդ որում՝ հենց Լեոյի փոխանցումից հետո Արտուրո Վիդալը խփեց կատալոնական ակումբի միակ ու հաղթական գնդակը «Վալյադոլիդի» դեմ խաղում։

Գրիզմանը վնասվածք է ստացել և Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Կոուտինյոն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

«Նոյերը համաշխարհային մակարդակ է, իսկ Տեր Շտեգենը՝ այդպիսին դառնալու ճանապարհին»․ Ռումենիգե

Մեսին վիրակապով է մարզվել «Բավարիայի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկար)

«Յունայթեդը» այլընտրանք է գտել Սանչոյի համար «Բարսելոնայում»

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

«Մեսին պետք է խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի դեմ». Մատեուս

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»

Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Մյուլեր․ «Ուրբաթ կտեսնենք՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն է, թե՞ ոչ»

Ինչ է ասել Մեսին խաղընկերներին հանդերձարան տանող ճանապարհին (տեսանյութ)