Մեսին կազմել է ֆուտբոլի ծագող աստղերի ցանկը - VNews
Բաժիններ

Մեսին կազմել է ֆուտբոլի ծագող աստղերի ցանկը

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին կազմել է համաշխարհային ֆուտբոլի 15 ծագող աստղերի ցանկը։ Պետք է ընդգծել, որ արգենտինացին այդ ցանկում չի ընդգրկել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին ու իր ակումբակից Անսու Ֆատիին։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») – պաշտպան, որը տպավորիչ է խաղում հարձակվելիս։ Նրան լավ ապագա է սպասվում:

Քրիստիան Պուլիշիչ («Չելսի») –  հիանալի հավասարակշռության ու ճկունության է տիրապետում:

Մեյսոն Մաունթ («Չելսի») – նա ներուժ ունի՝ դառնալու աշխարհում լավագույններից մեկը:

Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – նա հրաշալի բաներ է կատարելու խաղադաշտում։ Նա մեծ տաղանդ ունի:

Ջեյդոն Սանչո («Բորուսիա») – պաշտպաններին դրիբլինգով շրջանցելու նրա հմտությունները տպավորում են:

Լուկա Յովիչ («Ռեալ Մադրիդ») – հրաշագործ ֆուտբոլիստ, որը անհնարինը հնարավոր է դարձնում:

Կայ Հավերց («Բայեր») – նրա ինքնատիրապետումը մրցակցի դարպասի մոտ տպավորում է՝ հաշվի առնելով նրա երիտասարդ տարիքը:

Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրդ») – ֆենոմենալ տաղանդ ու կատաղի մարտիկ:

Ուսման Դեմբելե («Բարսելոնա») – նրա տեմպը մարզումների ժամանակ պարզապես վախեցնում է:

Ուսեմ Աուար («Լիոն») – նա միշտ հանգիստ է գնդակի հետ աշխատելիս ու հիանալի տեխնիկայի է տիրապետում:

Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա») – դարաշրջանի լավագույն փոխանցում կատարող ֆուտբոլիստներից մեկն է, որին եևբևէ տեսել եմ:

Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո») –  մոլորակի ամենավառ ֆուտբոլիստներից մեկն այս պահին:

Կիլիան Մբապե (ՊՍԺ) – նա շատ արագ է ու կարողանում է եզրափակել գրոհները։ Չափազանց վտանգավոր ֆուտբոլիստ։

Ջոշուա Կիմիխ («Բավարիա») – շատ տաղանդավոր եզրային պաշտպան, որը շատ արդյունավետ փոխանցումներ է կատարում։

Բենջամեն Պավար («Բավարիա») – հիանալի պաշտպան, որը շատ որակյալ հարվածների է տիրապետում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» մարզումից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Մեսիի՝ լավ մարզավիճակը

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

Ժոաու Ֆելիշը ծանր վնասվածք է ստացել

Հավերց. «Միշտ երազել եմ խաղալ Չեմպիոնների լիգայում»

Մեսին հայտարարել է, որ 2016 թվականին կարող էր հեռանալ «Բարսելոնայից»

Հիգուային․ «Չէի ցանկանա լինել Լաուտարոյի իրավիճակում»

«Բարսելիոնայի» միայն 6 ֆուտբոլիստի ապագան է երաշխավորված ակումբում

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Յովիչը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդում

Ռոնալդուի բնավորությունը ու Մեսիի ձախ ոտքը. Marca-ն իդեալական հարձակվող է հավաքել

«Յունայթեդը» «Բորուսիայից» բարձր դասելու պատճառ չկա»․ Ջանը՝ Սանչոյի ապագայի մասին

«Ռեալը» կողմնորոշվել է՝ ում գնել Մբապեի փոխարեն

Հավերցը՝ իսպանական ակումբի գլխավոր թիրախ

«Մեսին զանգահարել է Լաուտարոյին, ու գործարքը հիմա մոտ է կայացմանը»

Կայ Հավերցի հրաշալի ցուցանիշը 2020 թվականին

«Բայերը» հաղթեց արտագնա խաղում, Հավերցը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)