Մեսին «մենակ» է մնում «Ոսկե գնդակի» պայքարում - VNews
Բաժիններ

Մեսին «մենակ» է մնում «Ոսկե գնդակի» պայքարում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին վերջին իրադարձություններից հետո դառնում է «Ոսկե գնդակը» նվաճելու հիմնական հավակնորդը:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Մեսիի մրցակիցները «մաքրվում» են: Նրա հիմնական և մշտական մրցակիցը՝ Կրիշտիանու Ռոնալդուն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից՝ գործնականում կորցնելով «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունը: Քանի որ այս տարվա ընթացքում ավելի խոշոր ֆուտբոլային մրցաշար չկա, «Ոսկե գնդակի» հիմնական չափորոշիչը Չեմպիոնների լիգան է լինելու: Այս մրցաշրջանի լավագույն խաղացողներից է նաև Կիլիան Մբապեն, որը, սակայն, շատ ավելի վաղ փուլում՝ 1/8 եզրափակիչում լքեց մրցաշարը:

Բացի Չեմպիոնների լիգան նվաճելու հեռանկարը, Մեսին պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Նա այս պահին Ոսկե խաղակոշիկի պայքարում միանձնյա առաջատարն է, Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն, որոշիչ գոլերի հեղինակ է դառնում և խելահեղ ֆուտբոլ ցուցադրում:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մնացած «Տոտենհեմն» ու «Այաքսը» չունեն «Ոսկե գնդակը» նվաճելու հավակնորդներ իրենց թիմերում, և միակ խոչընդոտը, որ կարող է առաջանալ Մեսիի համար «Ոսկե գնդակը» նվաճելու մրցավազքում Մոհամեդ Սալահն է, որը հնարավորություն ունի «Լիվերպուլի» հետ եվրոպական ամենախոշոր մրցաշարում հաղթելու և «մերսիսայդցիների» կազմում եզրափակիչում փայլելու:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Մյուլերը՝ Լևանդովսկի-Մեսի համեմատության մասին․ «Ռոբերտը խաղադաշտում պետք է պատասխանի՝ գերազանցո՞ւմ է նրան, թե՞ ոչ»

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ «Նապոլիի» դեմ պատասխան խաղում (տեսանյութ)

Մեսին «Բարսելոնայի» երկրորդ գնդակն է ուղարկում «Նապոլիի» դարպասը (տեսանյութ)

Լանգլեն առաջ է մղում «Բարսելոնային» «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Թող վերադառնանք ավելի ուժեղ ու նվիրված, քան երբևէ»․ Կրիշտիանուն ամփոփել է մրցաշրջանը

«Բարսելոնա» – «Նապոլի»․ Մեկնարկային կազմեր

Կոուտինյոյի խնդրանքը «Բարսելոնային»

Կոնրադ դե լա Ֆուենտեն պատմություն է կերտել՝ «Բարսելոնայի» կազմում հայտավորվելով «Նապոլիի» դեմ խաղին

Ֆանտաստիկ․ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում տնային պարտություն չի կրել՝ սկսած 2013 թվականից

«Դու չես կարող ամեն ինչ միայնակ անել»․ Ռոնալդուի քրոջ ինստագրամյան գրառումը

«Բարսելոնան» գիտի՝ որ հարձակվողին է գնելու, եթե Լաուտարոյի տրանսֆերը ձախողվի

Մեսի. «Եթե չփոխենք մեր խաղը, չենք հաղթի «Նապոլիին»

Զիդան, Ռոնալդու, Գվարդիոլա, կոտրված կարծրատիպեր. ՉԼ երեկոյի ամենահետաքրքիր փաստերը

Ռոնալդուն շքեղ գոլի շնորհիվ դուբլ ձևակերպեց «Լիոնի» դեմ խաղում (տեսանյութ)