Մեսին ու Ռոնալդուն տեղ չունեն Վան Պերսիի՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում - VNews
Բաժիններ

Մեսին ու Ռոնալդուն տեղ չունեն Վան Պերսիի՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում

Նիդեռլանդների հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին, որն այժմ «Ֆեյենորդում» աշխատում է որպես հարձակվողների մարզիչ, իր կարծիքն է արտահայտել «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին։

Վան Պերսիի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար պետք է զբաղեցնեն «Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն ու «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 2019-20 մրցաշրջանում անցկացրել է 31 խաղ՝ դառնալով 34 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Դե Բրույնեն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 11 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սադիո Մանեն անցկացրած 30 խաղում դարձել է 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Համեմատության համար նշենք, որ Լիոնել Մեսին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ, Ռոնալդուն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 խաղի՝ դառնալով 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլո՞պ, թե՞ Գվարդիոլա. Լևանդովսկին ընտրել է իր սիրելի մարզչին

Ինչ պայմաններ էր «Ռեալն» առաջարկել Լևանդովսկիին 2013 թվականին

«Նա ապագայում կարող է նվաճել «Ոսկե գնդակը»․ Ֆաբիո Կապելո

Իմոբիլեն շրջանցեց Լևանդովսկիին «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Վան Պերսիի հետաքրքիր պատմությունը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին

«Ոսկե գնդակ» այս տարի չի լինի. Արարողության չեղարկման լավ և վատ կողմերը

«Բոլորը գիտեն՝ ով է լավագույնը»․ «Բարսելոնան»՝ այս տարի «Ոսկե գնդակ» չլինելու մասին

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Պաշտոնական. «Ոսկե գնդակը» չի հանձնվի որևէ ֆուտբոլիստի 2020 թվականի համար

21-րդ դարի ամենաբարձր արդյունավետություն ունեցող հարձակվողների տասնյակը

Փակ դռների ետևում. Ովքեր են ֆուտբոլի վերսկսումից հետո լավագույն 10 խաղացողները

Ո՛չ Ռոնալդու, ո՛չ Մեսի. Վան Պերսին անվանել է «Ոսկե գնդակի» ֆավորիտներին

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Սալահը ասել է, թե ինչ է առաջինը հարցրել Կլոպին «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո