«Մեսին զանգահարել է Լաուտարոյին, ու գործարքը հիմա մոտ է կայացմանը» - VNews
Բաժիններ

«Մեսին զանգահարել է Լաուտարոյին, ու գործարքը հիմա մոտ է կայացմանը»

«Ռասինգի» երիտասարդական ակադեմիայի նախագահ Ադրիան Ռուբեն Ֆերնանդեսը, որը բացահայտել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տաղանդը, պնդում է, որ «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսին հեռախոսազրույց է ունեցել հարձակվողի հետ, ու հիմա արգենտինացին մոտ է կատալոնական ակումբ տեղափոխությանը։

«Մեսին զանգահարել է նրան ու ցանկանում է նրան տեսնել իր կողքին, ես կասկած չունեմ։ Այդ պատճառով նրա գործարքը գրեթե կայացած է։

Ես վստահ եմ, որ «Բարսելոնայում» ամեն ինչ հիանալի կընթանա, ու Լաուտարոն իդեալական փոխարինող կդառնա Սուարեսի համար։ Նա իդեալական հետնորդ է։ Ի շնորհիվ «Բարսայի» նա կշարունակի աճել որպես ֆուտբոլիստ ու անձնավորություն։

Նա ունի նույն որակները, ինչ Սերխիո Ագուերոն։ Կարծում եմ, որ նա նույն ճանապարհին է ու նրա նման հաջողակ կարիերա կունենա։ Բայց ասեմ, որ Լաուտարոն ավելի լավն է 2-րդ հարկում ու ավելի տպավորիչ ձախ ոտքով, բայց նա պետք է բարելավի դա ժամանակի ընթացքում։

Մեսիի թիմակիցը դառնալով՝ Մարտինեսը ավելի լավը կդառնա ու Լեոն կօգնի նրան նաև հավաքականում։ Այդպես, Լեոն ու Լաուտարոն կբարելավեն փոխըմբռնումը խաղադաշտում»,-ասել է Ֆերնանդեսը Sport-ի հետ զրույցում։

Նախքան 2018-ին Եվրոպա տեղափոխությունը Մարտինեսը 4 տարի հանդես է եկել «Ռասինգում»։ Նա համարվում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախը։ Լուրեր կան, որ կողմերը արդեն համաձայնացրել են անձնական պայմանագրի կետերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է, թե ով կսպասարկի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը

Իսպանացի լրագրողը Ֆատիին անվանել է «սև առևտրական, որը փախնում է ոստիկաններից»

«Գրիզմանի գլխավոր խնդիրը Մեսին է». Վենգեր

Աշրաֆ Հաքիմին վարակվել է կորոնավիրուսով

«Փաստաթուղթ ունե՞ք». Մարկուս Թյուրամը խնդիրներ է ունեցել «Սան Սիրո» մտնելիս

Մեսին կրկնել է Ռայան Գիգսի պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում

17-ամյա Պեդրին Չեմպիոնների լիգայում նորամուտի գոլից հետո տաքսիով է վերադարձել տուն

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի 4 ֆուտբոլիստի հետ

Անսու Ֆատին պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» առանց լուրջ խնդրի հաղթեց «Ֆերենցվարոշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում

Կոնտե․ «Տարօրինակ է, որ ինչ-որ մեկը նրանց չի համարում ՉԼ հաղթողի ֆավորիտներ»

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

France Football. Լավագույն հարձակվողների հավակնորդները

«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ