Մեսին կոնֆլիկտ է ունեցել «Սևիլիայի» նախագահի և մարզական տնօրենի հետ - VNews
Բաժիններ

Մեսին կոնֆլիկտ է ունեցել «Սևիլիայի» նախագահի և մարզական տնօրենի հետ

16148717147727 - Մեսին կոնֆլիկտ է ունեցել «Սևիլիայի» նախագահի և մարզական տնօրենի հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:16

-

-

«Բարսելոնայի»՝ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Սևիլիայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-0, առաջին մրցավեճում՝ 0-2) թունելային հատվածում կոնֆլիկտ է տեղի ունեցել կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսիի և անդալուսյան ակումբի ներկայացուցիչների՝ նախագահ Պեպե Կաստրոյի ու տեխնիկական տնօրեն Մոնչիի միջև: Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը:

Երբ «Սևիլիայի» ղեկավարներն ուղևորվելիս են եղել հանդերձարան, արգենտինացի ֆուտբոլիստին տեսնելիս նրան դիմել են հետևյալ խոսքերով․ «Դուք միշտ նույնկերպ եք հաղթում»: Նկատի են ունեցել, ըստ իրենց, կատալոնացիների օգտին կանխակալ մրցավարությունը: Մեսին պատասխանել է․ «Դուք տուն եք գնում»:

Իսպանիայի գործող գավաթակիրը «Վալենսիան» է, որը 2018/19թթ․ խաղարկության եզրափակիչում Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում 2-1 հաշվով առավելության է հասել «Բարսելոնայի» նկատմամբ: Իսպանիայի գավաթի 2019/20թթ․ խաղարկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով առայժմ չի ավարտվել․ եզրափակիչում մրցելու են Բիլբաոյի «Ատլետիկը» և «Ռեալ Սոսյեդադը»:

Ինչ վերաբերում է ընթացիկ խաղարկությանը, ապա եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը հայտնի կդառնա կիսաեզրափակիչ երկրորդ՝ «Լևանտե» – «Ատլետիկ Բիլբաո» զույգի պատասխան հանդիպումից հետո: Թիմերի առաջին մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1:

Մեսիի էմոցիոնալ արձագանքը Պիկեի գոլին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Footy Headlines. «Բարսելոնայի» տնային մարզաշապիկը 2022-23 մրցաշրջանում

Բոլորը, բացի մեկից. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար

Երկու ակումբ հնարավոր է հրաժարվի Հալանդի տրանսֆերից․ պատճառը նրա բարձր աշխատավարձն է

Մեսին՝ հանուն Կոպա Ամերիկայի. 50 000 պատվաստանյութ ֆուտբոլիստների համար

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

«Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան

Նորեկներ և թիմում մնացողներ. 3 լուր «Բարսելոնայի» մասին

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Ագուերոյի գործակալը Բարսելոնայում է

Իսկոն կարող է հեռանալ «Ռեալից», բայց մնալ Լա լիգայում

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

«Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

Գոլային հրավառություն՝ «Սելտա» – «Սևիլիա» խաղում (տեսանյութ)

«Մաքուր պենալ էր». մրցավարական սկանդալային որոշումները՝ Կլասիկոների ժամանակ

Forbes. Աշխարհի ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբները

3 ֆուտբոլիստ և 150 մլն եվրո. ինչու չի կայացել Նեյմարի տրանսֆերը