-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բարսելոնա
Ատլետիկ Բիլբաո
1 - 0 Անտուան Գրիզման - 40`
1 - 1 Օսկար դե Մարկոս Արանա - 42`
2 - 1 Անտուան Գրիզման - 76`
2 - 2 Asier Villalibre Molina - 89`
2 - 3 Inaki Williams Dannis - 93`
Կարմիր Քարտ Լիոնել Մեսսի - 120`
«Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում այսօր՝ հունվարի 17-ին, ուժերը կչափի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:
Կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսին որոշել է մասնակցել այդ հանդիպմանը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, արգենտինացին կլինի «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Cadena SER-ի լրագրող Ադրիա Ալբետսը:
Հիշեցնենք՝ Մեսիին վերջին շրջանում անհանգստացնում էր ձախ ոտքի ազդրի երկգլուխ մկանի վնասվածքը, նրա մասնակցությունը մրցավեճին մինչև վերջին պահը հարցականի տակ էր: «Բարսելոնայի» ավագը բաց էր թողել թիմի՝ հունվարի 15-ին տեղի ունեցած մարզումը: «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը չէր մասնակցել սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայացած խաղին (հիմն․ և լր․ ժ․՝ 1-1, 11մ հ․՝ 3-2):
Եզրափակիչների «արքա» Մեսին կարող է կորցնել իր անհավանական շարքը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո