fbpx
Բաժիններ

Մեծ հեղափոխության նախաշեմին. Ինչպես է «Ռեալը» մտադիր ծախսել 500 մլն. եվրոն

Calciomercato-ն գրում է, որ «Ռեալի» պատմության մեջ շուտով դրվելու է նոր ժամանակաշրջանի սկիզբը: Ակումբի տնային մարզադաշտը հիմնանորոգվելու է, Adidas-ի հետ շքեղ պայմանագիրը կա, սակայն առավել հետաքրքիրը լինելու է մադրիդյան ակումբի տրանսֆերները առաջիկա պատուհանի ընթացքում:

Նշվում է, որ «Արքայական ակումբը» առանձնացրել է 500 մլն. եվրո նոր համալրումներ կատարելու համար: Բայց սա դեռ ամենը չէ, քանի որ կան ֆուտբոլիստներ, որոնք հեռանալու են Իսպանիայի մայրաքաղաքից: Նրանցից են Իսկոն, Լուկա Մոդրիչը, Ռաֆայել Վարանը, Գարեթ Բեյլը և Տոնի Կրոսը:

Ֆլորենտինո Պերեսի ցուցակում առաջին տեղում Էդեն Ազարն է, որը 28 տարեկան է ու նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2020 թվականին, այնպես որ, «Ռեալում» հույս ունեն բելգիացու տեղափոխության դիմաց վճարել 100 մլն. եվրոյից ոչ ավել:

Կիսապաշտպանությունում ամենահնչեղ անունը Պոլ Պոգբայինն է: Ֆրանսիացին, կարծես, իր ապագան չի տեսնում «Յունայթեդում»: Զիդանի հետ համագործակցությունը գայթակղում է Պոլին  և նա կարող է հեռանալ Անգլիայից 150 մլն. եվրոյի դիմաց:

Եվ սա դեռ վերջը չէ: «Արքայական ակումբում» նաև խնդիր ունեն վերացնելու Կրիշտիանու Ռոնալդուից հետո մնացած բացը: Ակումբում հիմնականում դիտարկում են Կիլիան Մբապեի ու Նեյմարի թեկնածությունները: Սակայն եթե Մբապեի հարցում կարող են դժվարություններ առաջանանլ, ապա Նեյմարին հեշտ կլինի համոզել վերադառնալ Իսպանիայի առաջնություն: Ամենաբարդը լինելու է ՊՍԺ-ի հետ համաձայնության հասնելը:

«Սերուցքայինների» ուշադրության կենտրոնում են նաև Քրիստիան Էրիկսենը, Իլկայ Գյունդողանը և Լուկա Յովիչը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Տոտենհեմ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Ատլետիկո Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Ատլետիկոն» ընտրություն կատարեց Խամեսի և Էրիկսենի միջև

Հայտնի է դառնում Բեյլի նոր ակումբը

Մբապեն կարող է հաջորդը լինել, որ «կնետվի» ՊՍԺ-ի նավից

Գրիզմանը՝ Նեյմարի տրանսֆերի մասին. «Դժվար կլինի այդ գործարքը իրականացնել»

«Գվարդիոլան չգիտի, թե ինչ է կատարվում իր ակումբում». Ռումենիգե

«Մանչեսթեր Յունայթեդը» 160 միլիոն եվրո է ծախսելու 2 ֆուտբոլիստի համար

Գործակալ. «Աշխատում ենք Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխվելու ուղղությամբ»

«Ռեալն» իր ֆուտբոլիստից պահանջում է արագ ընտրել՝ «Արսենալ» կամ «Տոտենհեմ»

Կոսիելնին համաձայնեցրել է պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ

Մխիթարյան․ «Հնարավոր է՝ ինչ-որ չափով կոնֆլիկտ եղավ Մոուրինյոյի հետ․ ես երբեք չեմ բողոքել նրանից»

Աղբյուր. Բեյլն իր գործակալի խնդրանքով չի մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին

Նգոլո Կանտեն լքել է «Չելսիի» ուսումնամարզական հավաքը

Տակեֆուսա Կուբոյի խաբքն ուրախություն է պարգևել երկրպագուներին (տեսանյութ)

B/R. «Յունայթեդը» վերջապես համաձայնության հասավ Մագուայրի տրանսֆերի շուրջ