-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լեյպցիգ
Լիվերպուլ
0 - 1 Մոհամեդ Սալահ - 53`
0 - 2 Սադիո Մանե - 58`
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ զույգերից ամենավառն, իհարկե, «Բարսելոնա» – ՊՍԺ դիմակայությունն է: Սակայն պետք չէ թերագնահատել նաև գերմանացի մարզիչների թոփ դիմակայությունը: «Լայպցիգն» ու «Լիվերպուլը» մինչև այսօր ոչ մի հանդիպում չեն անցկացրել: Եվ հենց սա է դիմակայությանը լրացուցիչ ինտրիգ ավելացնում: Իսկ եթե հաշվի առնենք մերսիսայդցիների կադրային խայտառակ խնդիրները, բացարձակապես անհնար է դառնում հստակ ասել՝ ով է դիմակայության ֆավորիտը:
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչի մասնակից «Լայպցիգը» վերջին շրջանում փայլուն է հանդես գալիս: Խմբային փուլում ՊՍԺ-ին պարտվելուց ի վեր Յուլիան Նագելսմանի թիմը պարտվել է միայն 2 անգամ, որոնցից վերջինում՝ «Մայնցի» դեմ խաղում առհասարակ արժանի չէր պարտության: Մրցակցի հարկի տակ խաղում «ցլերը» 2 անգամ հաշվի մեջ առջևում են եղել, իսկ երրորդ գնդակը բաց թողնելուց հետո ֆուտբոլային ֆորտունան թեքվել է համեստ «Մայնցի» կողմը: Հաջորդ 4 խաղում «Լայպցիգը» 4 հաղթանակ է տարել, ընդ որում դրանցից 3-ը՝ չոր:
Բունդեսլիգայում «չեմպիոնական ինտրիգ» կոչվածն ականջից ձգած է, իհարկե. «Բավարիան» թեպետ վերջերս միավորներ է կորցրել, սակայն, գրեթե վստահ կարելի է ասել, որ Հանս-Դիտեր Ֆլիկի տղաները հերթական անգամ կպահպանեն չեմպիոնի տիտղոսը: Այս պահին թիմերի միջև «ընդամենը» 5 միավոր է և ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց, ինչպես դասականն է ասում, «հեքիաթները կողքի բաժնում են»:
«Լիվերպուլը» նոր՝ 2021 թվականի ընթացքում տարել է ընդամենը 3 հաղթանակ: Առհասարակ, Յուրգեն Կլոպի տղաները վերջին 15 խաղում տարել են միայն 5 հաղթանակ: Անգլիայում չեմպիոնական մրցավազքին «Լիվերպուլն» այլևս չի մասնակցում: Միակ հույսը Չեմպիոնների լիգայում արժանավայել ելույթ ունենալն է, բայց վերջին վերջին արդյունքնրը հույս չեն ներշնչում: Իսկ վերջին 3 խաղում անգլիական թիմի հարձակվողական եռյակն ինքն իրեն նման չէ՝ ընդամենը 2 գոլ, իսկ պաշտպանությունում իսկական աղետ է՝ ընդունած 8 գոլ, որոնցից առնվազն 3-ում իր մեղքն ունի դարպասապահ Ալիսոնը:
Դիմակայությանը «Լայպցիգն» ավելի լավ է պատրաստ նաև կադրային տեսանկյունից: Նագելսմանն արդեն սովորել է իր առանցքային խաղացողներից մի քանիսի բացակայությանը, թեպետ լազարեթից լավ լուրեր են գալիս: Ֆորսբերգն ու Հենրիխսն ապաքինվել են վնասվածքից, բայց առաջին խաղը միանշանակ բաց կթողնեն: Տևական ժամանակ բացակայած Իբրահիմա Կոնատեն էլ է պատրաստ դաշտ դուրս գալուն, քանի որ «Աուգսբուրգի» դեմ հաղթական վերջին խաղում դուրս է եկել փոխարինման: Ապաքինվել են ու խաղին պատրաստ են նաև Մարսել Զաբիցերն ու Դայո Ուպամեկանոն: Ապագա «բավարացին» հիշյալ խաղին չի էլ մասնակցել, այսինքն հոգնածության գործոն չկա:
«Լիվերպուլի» հիվանդասենյակներում բուժում է ստանում 10 ֆուտբոլիստ: Ընդ որում՝ արդեն երկար ժամանակ բացակայող ֆուտբոլիստներին «Լեսթերի» հետ խաղի արդյունքում միացել է նաև Ջեյմս Միլները: Կլոպն աղաչում է բժիշկներին արագորեն ոտքի կանգնեցնել արդեն վնասվածքից քիչ թե շատ ապաքինված Ֆաբինյոյին ու Նաբի Կեյտային, սակայն տոնուսի բացակայությունը Կլոպին թույլ չի տա նրանց օգտագործել: «Ցլերի» նախկին կիսապաշտպան Նաբի Կեյտան անգամ նախօրեին մարզվել է թիմի հետ, բայց գրեթե հավանականություն չկա, որ նա խաղին կմասնակցի:
Ալիսոն Բեկերը վնասվածք չունի, սակայն նրա խաղը վերջին հանդիպումներում ոչ այլ ինչ է առաջացնում քան անկեղծ «face palm»: Ընդամենը մի քանի ամսում, զրկված լինելով իր առջևը բետոնող վան Դեյկ-Գոմես-Մատիպ պաշտպանական եռյակից, բրազիլացի դարպասապահը վերածվել է ֆեյլերի ֆաբրիկայի: «Սիթիի» հետ հանդիպման ընթացքում նրա «պերֆոմանսն» ամբողջությամբ արտացոլում է «Լիվերպուլի» ներկա վիճակը:
Յուրգեն Կլոպ. «Ես չեմ մտածում հրաժարականի մասին: Պետք չէ դատել մեր թիմի ելույթները՝ հաշվի առնելով վերջին 3 շաբաթները միայն: Մեր խնդիրներն սկսվել են ավելի վաղ: Բայց մենք լավատես ենք: Իմ անձնական խնդիրները ոչ մի կերպ չեն խանգարում ինձ կենտրոնանալու վրա: Այո, գուցե ես լավ տեսք չունեմ, քիչ եմ քնում, մորուքս օրեցօր ավելի է սպիտակում, բայց ես պատրաստ եմ աշխատել: Բարդ հանդիպում է սպասվում: Պետք է խաղալ կենտրոնացած ու յուրաքանչյուր սխալից անել ճիշտ հետևություն»:
Յուլիան Նագելսման. «Որքան էլ մենք լավ մարզավիճակում լինենք, իսկ մենք իսկապես լավ մարզավիճակում ենք, բայց եթե «Լիվերպուլի» խաղը կարգավորվեց, հենց նրանք են մնալու զույգի ֆավորիտը: Անգամ հիմա նրանց շանսերը զգալի բարձր եմ գնահատում: Նրանք այլևս չեն մասնակցում չեմպիոնական մրցավազքին, դա կարձակի նրանց ձեռքերն ու ոտքերը: Անկախ ամեն ինչից «Լիվերպուլը» թոփ թիմ է և լավագույններից է աշխարհում համարվում ստեղծված իրավիճակին ու մրցակցի թելադրած ֆուտբոլին»:
Վերջին 5-6 տարիների ընթացքում գերմանական մարզչական ցեխը լավագույնն է ամբողջ աշխարհում: Յուլիան Նագելսմանին համարում են աշխարհի ամենահեռանկարային մասնագետներից մեկը: Նրա աշխատանքն առավել քան ակնհայտ է: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ Կլոպն արդեն բոմբում էր Եվրոպայում՝ մարզելով Դորտմունդը, Նագելսմանը դեռ չէր էլ սկսել մարզչական կարիերան: Առհասարա, Կլոպը ԵՐԲԵՔ չի առճակատվել «Լայպցիգի» հետ: Երբ նա խաղում էր «Մայնցում», «կարմիր ցլերի» թիմը դեռ գոյություն չուներ: Երբ «Բորուսիան» «Ռեալ» էր ջարդում, «Լայպցիգը» «տժժում» էր Բունդեսլիգայի ստորին դիվիզիոններում, իսկ հիմա Նագելսմանն ու Կլոպը որոշում են լավագույնին:
Սովարական պայմաններում մարզադաշտի թիման չէինք շոշափեի, սակայն հաշվի առնելով երկու երկրների միջև կարանտինային «խիստ հարաբերությունները», ՈւԵՖԱ-ն որոշեց անգլո-գերմանական դիմակայության առաջին ռաուդն անցկացնել չեզոք դաշտում: Խաղը կհյուրընկալի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի՝ Պուշկաշի անվան մարզադաշտը:
Vivarobet.am-ը դիմակայության առաջին ռաունդում ֆավորիտ է համարում «Լիվերպուլին»: Յուրգեն Կլոպի տղաների հաղթանակը ստացել է 2,35 գործակիցը: «Լայպցիգի» հաղթանակը գնահատվում է 3,09 գործակցով, ոչ-ոքին՝ 3,56:
ՉԼ-ն վերադառնում է. «Բարսելոնա» – ՊՍԺ՝ տարիների դ̶ի̶մ̶ա̶կ̶ա̶յ̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ թշնամանք
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո