«Մի գլուխ բարձր, բայց...». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում - VNews
Բաժիններ

«Մի գլուխ բարձր, բայց…». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

08.09.2021 Armenia 1 1 Liechtenstein 14 scaled - «Մի գլուխ բարձր, բայց...». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Առավել քան ակներև էր, որ Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի հետ խաղալու է առաջին համարով։ Կռահելի էր նաև Կապառոսի տակտիկական փոփոխությունը. մշտապես «տնով-տեղով» պաշտպանվող Լիխտենշտեյնի հետ խաղում մեկ հենակետայինն էլ բավական էր։ Ամբողջ խաղի ընթացքում մերոնք ունեին հսկայական առավելություն, բայց այն նյութականացնել ստացվեց միայն մասամբ։

Դավիդ Յուրչեկնո – 4,5

Ի՞նչ գնահատական տալ դարպասապահի, որը խաղի տեսակադրում ավելի քիչ է հայտնվել, քան եզրային մրցավարը խոշոր պլանով։ Ամբողջ խաղի ընթացքում Յուրչենկոն հիմնականում պարապ էր ու իր թիկունքում նստած երկրպագուների հետ ֆուտբոլ էր նայում, երբ մրցակիցն անցավ գրոհի։ Նման դրվագում սարսափելի սխալ թույլ տված դարպասապահի պիտանելիությունը հարցականի տակ է։ Հաջորդ խաղերում առնվազն պետք է դիտարկել այլ թեկնածուի ևս։

Անդրե Չալըշըր – 5,5

Գերմանիայի հետ խաղում Չալըշըրի չմասնակցելը վնասվածքով կամ կորոնավիրուսով պայմանավորված չէր. պարզապես «միստերը» նրան պահել էր անհամեմատ ավելի կարևոր խաղի համար։ Մեր հավաքականի «2» համարն ամբողջ խաղի ընթացքում գործնականում որևէ սխալ թույլ չտվեց, բացառությամբ 1 դրվագի, երբ ճիշտ չհաշվարկեց մրցակցի հեռավորությունը, բայց վրա հասած Վարազդատ Հարոյանը հանգցրեց բռնկված «հրդեհը»։ Բաց թողած գոլի դրվագում էլ Չալըշըրը կորցրեց զգոնությունը և վրա հասած մրցակիցը առանց հսկողության դարձավ գոլի հեղինակ։

Վարազդատ Հարոյան – 5,5

Իսպանական «Կադիսի» պաշտպանը հանդիպման մեկնարկում ուներ հաշիվը բացելու հիանալի հնարավորություն, սակայն գերնպաստավոր դիրքից շեղ հարվածեց։ Երկրորդ կեսում, կորցնելով պաշտպանությունում խաղալու հետաքրքրությունը, Հարոյանը գնաց առաջ ու միացավ կենտրոնական կիսապաշտպաններին։ Հարթ հանդիպում անցկացրեց, մինչև այն դրվագը, երբ մրցակիցը դարձավ գոլի հեղինակ։ Փաստացի պատասխան գնդակը խփվեց հենց նրա ու Չալըշըրի դիրքից։

Դավիթ Տերտերյան – 6

045A6229 2 960x640 - «Մի գլուխ բարձր, բայց...». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Տերտերյանի համար այս հանդիպումն առաջինն էր հիմնական կազմում։ Խաղային որակներով ու մոտեցումներով Դավիթը տարբերվում է Հովհաննես Համբարձումյանից, ում դիրքում, որ նա խաղում էր։ «Արարատ-Արմենիայի» պաշտպանը մշտապես մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում էր, միանում էր գրոհներին:

Կամո Հովհաննիսյան – 5,5

Հազվագյուտ դեպքերից մեկը, երբ եզրից գրոհներին միանալու տեսանկյունից Կամո Հովհաննիսյանը զիջում էր հակադարձ կողմում գործող թիմակցին։ Կամո Հովհաննիսյանը մրցատարածության ֆուտբոլիստ է, շատ ավելի օգտակար է արագ հակագրոհների ժամանակ։ Լիխտերի հետ խաղում Կամոն ակտիվացավ երկրորդ կեսում միայն, բայց արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ։

Սոլոմոն Ուդո – 7

2Z7A5606 960x667 - «Մի գլուխ բարձր, բայց...». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Երկարատև դադարից հետո Արտակ Գրիգորյանը դաշտ դուրս չեկավ։ Նրան փոխարինած Սոլոմոն Ուդոն Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից էր ու վաստակել էր երևանյան խաղում դաշտ դուրս գալու իրավունքը։ Մեր հենակետայինը լավ կատարեց իր պարտականությունները, որոնք շատ քիչ էին, իսկ առաջին կեսում նույնիսկ կատարեց 3 արդյունավետ հարված։ Բայց երկրորդ կեսում ուշադիր չեղավ մեր կիսապաշտպանը ու, ինչպես հարկն է՝ չդիմավորեց գրոհող մրցակցին, և գնդակը հայտնվեց մեր ցանցում։

Հենրիխ Մխիթարյան – 7,5

08.09.2021 Armenia 1 1 Liechtenstein 21 960x640 - «Մի գլուխ բարձր, բայց...». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանի ընտրանու ավագի լավագույն խաղը չէր։ Առաջին կեսում «Ռոմայի» կիսապաշտպանը կատարեց 4 շեղ փոխանցում, երկրորդում ևս երկուսը։ Սակայն նա արեց այս խաղում գլխավորը. առաջին կեսի վերջին վայրկյաններին վաստակեց 11 մետրանոց, որն էլ հստակ իրացրեց։ Երկրորդ կեսում Մխիթարյանը մի քանի հարված կատարեց, բայց դարպասապահն ամեն անգամ իր տեղում էր։

Խորեն Բայրամյան – 7

Առաջին կեսում Խորենը խաղում էր շատ ոգևորված: Անկասկած, Խորենը ցանկանում էր աչքի ընկնել դիպուկ հարվածով։ Թեպետ նա խաղաց ընդամենը 45 րոպե, բայց ամեն ինչ գերազանց կատարեց, ոչ մի անգամ լուրջ սխալ թույլ չտվեց, մշտապես լարվածության մեջ էր պահում պաշտպաններին իր անցումներով։

Տիգրան Բարսեղյան – 6

Հայաստանի հավաքականի աջ հարձակվողն անցկացրեց իր մակարդակին համապատասխան հանդիպում։ Ինչ-որ դրվագում նրա խաղը ստացվում էր, ինչ-որ տեղ՝ ոչ։ Իհարկե, խաղն այլ կերպ կընթանար, եթե Բարսեղյանի հարվածը երկրորդ կեսում դիպուկ լիներ, բայց ֆուտբոլում «եթեները» չեն աշխատում։ Առաջին րոպեից մինչև վերջինը Բարսեղյանն ակտիվ էր, բայց տպավորություն է, որ նա չարաշահում էր հեռահար հարվածները։ 75-րդ րոպեից  Բարսեղյանն արդեն հոգնած տեսք ուներ, կարելի էր դիտարկել նրան փոխարինելու տարբերակը։

Սարգիս Ադամյան – 6

08.09.2021 Armenia 1 1 Liechtenstein 26 960x640 - «Մի գլուխ բարձր, բայց...». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Հերթական անգույն հանդիպումը Սարգիս Ադամյանի մասնակցությամբ։ «Հոֆենհայմի» ֆուտբոլիստը ակումբում խաղում է անհամեմատ ավելի հաջող, բայց ամեն անգամ ազգային թիմի շապիկը կրելու վայրկյանից սկսած իր հետ մի բան կատարվում է։ Կապառոսը երեք խաղում անընդմեջ դուրս բերեց Ադամյանին առաջին րոպեներից, սակայն նրա մոտ այդպես էլ ոչ մի արդյունավետ գործողություն չստացավ։ Ակհայտ է, որ կա խնդիր և դա անհապաղ պետք է լուծել։

Ալեքսանդր Կարապետյան – 6

Ալեքսանդր Կարապետյանի վերաբերյալ ևս կան հարցեր։ Ընդ որում՝ ինչպես հենց հարձակվողին, այնպես էլ Կապառոսին։ «Միստերը» մինչև հիմա ոչ մի հստակ պատճառ չի նշել, թե ինչու «Նոայի» ֆուտբոլիստն առաջին երկու խաղում խաղաժամանակ չի ստացել։ «Վիկինգը» երևանյան խաղում վատ տպավորությույն չթողեց, 1-2 հարված կատարեց, լավ աշխատեց առանց գնդակի։ Նա պարբերաբար իր վրա էր հրավիրում մրցակցի պաշտպաններին, սակայն պաշտպանվող ֆուտբոլիստների թիվն այնքան շատ էր, որ դա գործնականում ոչինչ չտվեց։

Ժիրայր Շաղոյան – 6,5

2Z7A5598 960x640 - «Մի գլուխ բարձր, բայց...». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Ժիրայրը դաշտ դուրս եկավ ընդմիջմանը՝ փոխարինելով Խորեն Բայրամյանին։ Կապառոսը նրան տեղավորեց հենց այնտեղ, որտեղ խաղում էր Խորենը։ Շաղոյանն ավելի շատ էր գնում մեկը մեկի դեմ պայքարի ու շատ հաճախ ստացվում էր։ Ժիրայրը դեռ երիատսարդ է, ապագան նրա ձեռքերում է։ Այս ոչ-ոքին նրան պետք է մեծ դաս լինի։

Էրիկ Վարդանյան – 6,5

Էրիկ Վարդանյանը դաշտ դուրս եկավ մի փոքր այլ տրամադրությամբ։ Նրան կարելի էր սպասել նաև մեկնարկային կազմում։ Պետք էր հաշվի առնել, որ մրցակիցը ամբողջ թիմով պաշտպանվելու էր։ Այդ պարագայում անհրաժեշտ էր տեխնիկապես լավ զարգացած ֆուտբոլիստ։ Այդ տեսանկյունից Էրիկը ուժեղ է և՛ Բայրամյանից, և՛ Շաղոյանից։

Իշխան Գելոյան – առանց գնահատականի

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի

Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին (ֆոտո)

Հարոյանը՝ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին (տեսանյութ)

«Կադիսի» հայատառ հարցադրումը, որին հայերեն պատասխանել է Հարոյանը (տեսանյութ)

Լա լիգան ու Հարոյանը շնորհավորել են Հայաստանի անկախության տոնը (տեսանյութ)

«Կադիսը» շնորհավորել է ՀՀ անկախության տոնը՝ ներկայացնելով Հարոյանի լուսանկարով պաստառ

FIFA 22. Մխիթարյանի, Հարոյանի, Ադամյանի, Բալեկյանի, Չալըշըրի ու Մանվելյանի անհատական քարտերը

Անչելոտին հաղթանակներ է մաղթել «Ռոմային»

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

«Ռոման» գոլառատ խաղում պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Վերոնայի» դեմ խաղը

Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախեց «ԲԿՄԱ Սոֆիային», Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «ԲԿՄԱ Սոֆիային» (տեսանյութ)