«Մի քանի տարուց Մեսին կարող է խաղալ Չավիի դիրքում». Գվարդիոլայի նախկին օգնական - VNews
Բաժիններ

«Մի քանի տարուց Մեսին կարող է խաղալ Չավիի դիրքում». Գվարդիոլայի նախկին օգնական

«Մանչեսթեր Սիիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նախկին օգնական Դոմենեկ Տորենտը կարծիք է հայտնել հարձակվող Լիոնել Մեսիի մասին։

«Առանց կասկածի, Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ինձ համար նա անկրկնելի է։ Կյանքում երբեք չեմ տեսել այն, ինչ նա ցուցադրում է։ Նա խաղում է բարձր մակարդակի վրա 15 տարի։ Եթե նույնիսկ լավ մարզավիճակում չէ, շարունակում է մնալ լավագույնը։ Լեոյի համար վատ հանդիպումը երկու գոլային փոխանցումն է ու մի քանի գոլային անցումը։ Ես տեսել եմ հիանալի ֆուտբոլիստների, սակայն ոչ ոք չի կարող իրեն պահել նման մարզավիճակում 15 տարվա ընթացքում։

Վստահ եմ, որ նա դեռ հանգիստ կխաղա մի քանի տարի։ Նա շատ խելացի ֆուտբոլիստ է։ Շատ անգամ նա նահանջել է գնդակի փնտրտուքով։ Մի քանի տարուց նա կարող է իջնել Չավիի դիրք։ Մեսին չի կորցնում գնդակը, նա փոխանցումներ է կատարում, բացի դրանից հիանալի ֆիզիկական վիճակում է պահում մարմինը երկար տարիներ։ Երբ նա սկսի կորցնել արագությունը, հեշտությամբ կարող է խաղալ կիսապաշտպանի դիրքում»,-հայտարարել է մարզիչը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

«Բարսելոնան» մտադիր է իջեցնել Մեսիի աշխատավարձը

«Ֆրանսիական տրագիկոմեդիա». Ինչու և ինչպես տրանսֆերի ձախողումը կոտրվեց ՄԻԱՅՆ Գրիզմանի գլխին

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Սետյենը գտավ այն սխեման, որում Գրիզմանը փայլեց

Սուարեսը պատմական նվաճման է հասել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ. «VAR-ը միշտ օգնում է միևնույն թիմին»

«Բարսելոնան» ընդհատեց ոչ-ոքիների շարքը և վստահորեն հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Գրիզմանի նրբագեղ գոլը «Վիլյառեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուարեսի հիանալի գոլը Մեսիի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում

Nike ապրանքանիշը ֆինանսական կորուստներ է հասցրել «Բարսելոնային»

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին