Մի շարք եվրոպական առաջնություններ վերադառնում են. Երբ ու որ երկրներում է վերադառնալու ֆուտբոլը - VNews
Բաժիններ

Մի շարք եվրոպական առաջնություններ վերադառնում են. Երբ ու որ երկրներում է վերադառնալու ֆուտբոլը

Արդեն վստահ կարելի է ասել, որ ֆուտբոլը վերադառնում է: Եվրոպական մի շարք առաջնություններում արդեն պատրաստվում են վերսկսել ներքին առաջնությունները՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարից հետո:

Վերսկսվող բոլոր առաջնությունների ղեկավարները վստահեցնում են, որ բոլորի առողջությունն ապահովագրված է լինելու, նրանք կազմակերպելու են բոլոր հնարավոր միջոցները՝ անվտանգության կանոնները պահպանելու համար: Խաղերը, բնականաբար, անցնելու են առանց հանդիսականների, ֆուտբոլիստները բնակվելու են առանձնացված՝ իրենց մարզաբազաներում, նրանցից յուրաքանչյուրն էլ ամեն մարզումից ու խաղից առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնելու: Խաղերին ամեն թիմից ներկա են լինելու միայն ֆուտբոլիստները, մարզիչներն ու բժիշկները. խաղադաշտում կլինեն նաև հեռուստահեռարձակումն ապահովող ընկերության ներկայացուցիչներ, որոշ առաջնություններում էլ թույլ կտրվի ներկա գտնվել մի քանի լրագրողների:

Այս պահի դրությամբ ըստ պաշտոնական վերջին հաղորդումների՝ վերսկսելու է Բունդեսլիգան (մայիսի 2-րդ կեսին), Հունգարիայի առաջնությունը (մայիսի 23), Լեհաստանի առաջնությունը (մայիսի 29), Պորտուգալիայի առաջնությունը (մայիսի 30), Սերբիայի առաջնությունը (մայիսի 30), Ֆինլանդիայի առաջնություն (հունիսի 1), Մոնտենեգրո (հունիսի 1), Խորվաթիայի առաջնությունը (հունիսի 6) և Թուրքիայի առաջնությունը (հունիսի 12): Այս երկրների 2-րդ դիվիզիոնների խաղերը չեն վերսկսի:

Ինչ վերաբերում է մյուս թոփ առաջնություններին, ապա Իսպանիայում, Իտալիայում ու Անգլիայում առաջնության ու ակումբների ղեկավարությունն ամեն ինչ անում է՝ մրցաշրջանը հունիսին վերսկսելու համար: Իսպանիայում արդեն սկսել է թիմերի թեստավորումը՝ մարզումները սկսելու համար, բայց Իտալիայում և Անգլիայում կան տարաձայնություններ ակումբների միջև: Ֆրանսիայի առաջնությունն ավարտված է, ՊՍԺ-ն էլ՝ չեմպիոն է հռչակվել: Նիդերլանդների ու Բելգիայի առաջնությունները նույնպես ավարտված են. Նիդերլանդները չեմպիոն չեն ունենա, իսկ Բելգիայի չեմպիոնը «Բրյուգեն» է:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռամոսի գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Խետաֆեի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Խետաֆեի» դեմ խաղում

«Շեֆիլդը» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Քեյնի գոլը չարձանագրվեց Մոուրայի ձեռքով խաղի պատճառով (տեսանյութ)

Աղբյուր․ Սանեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Զիդանը բացատրել է Ազարի բացակայությունը «Ռեալի» հայտացուցակից

Վիլիանի դուբլը չփրկեց «Չելսիին» լոնդոնյան դերբիում պարտությունից (տեսանյութ)

«Չելսին» արտագնա խաղում ելույթ է ունենում 2020-21 մրցաշրջանի տնային մարզազգեստով (ֆոտոշարք)

«Արսենալը» ջախջախեց «Նորվիչին», «Էվերթոնն» ուժեղ էր «Լեսթերից» (տեսանյութ)

Օբամեյանգը գերազանցեց Թիերի Անրիի ցուցանիշը՝ ռեկորդ սահմանելով «Արսենալում» (տեսանյութ)

«Արսենալի» այսօրվա մրցակցի դարպասապահն էլ էր «մտքերով» (տեսանյութ)