Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից - VNews
Բաժիններ

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից

Վերջնագիծը հատեց արագ շախմատի Champions Showdown առցանց մրցաշարը: Մրցումների ավարտական օրը հաջող չէր մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Լևոն Արոնյանի համար, որը 3 պարտիաներում ընդամենը մեկ միավոր վաստակեց ու զիջեց առաջատարի դիրքը:

7-րդ տուրում Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ: Իսկ ահա հաջորդ պարտիայում Լևոնը մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Ինչպես պարզվեց հետագայում, այդ միակ պարտությունը ճակատագրական եղավ Արոնյանի համար: Հայ գրոսմայստերը մրցաշարն ավարտեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ գրանցած ոչ-ոքիով:

Այսպիսով, 9 մրցախաղերում վաստակած 5,5 միավորով Արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը և արժանացավ 17500 դոլար պարգևավճարի: Նա ընդամենը կես միավոր զիջեց Հիկարու Նակամուրային և Մագնուս Կառլսենին, որոնք պարգևատրվեցին 31200-ական դոլարով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է