fbpx
Բաժիններ

Միակ պարտությունը գլխավոր մրցանակից զրկեց Կարեն Գրիգորյանին, ով լավագույնն էր կայծակնային մրցաշարում

Կարեն Գրիգորյանը հերթական հաջող ելույթն ունեցավ Իսպանիայում: Ռոկետաս դե Մար քաղաքում անցկացված շախմատային 30-րդ փառատոնում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակած 7 միավորով լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ պարգևատրվելով 490 եվրոյով:

Կարեն Գրիգորյանը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Ֆրոլյանովից, ով ստացավ գլխավոր մրցանակը՝ 1400 եվրո: Հարկ է նշել, որ հենց Ֆրոլյանովի հետ 8-րդ տուրում կայացած մրցախաղն էլ վճռորոշ դարձավ գլխավոր մրցանակի համար մղվող պայքարում:

Այդ մրցախաղից առաջ Գրիգորյանը 6,5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ մինչ այդ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ: Ցավոք, վճռորոշ պարտիայում հայ շախմատիստը միակ պարտությունը կրեց, որը ճակատագրական եղավ նրա համար:

Իսկ ահա փառատոնի շրջանակներում կայացած կայծակնային մրցաշարում Գրիգորյանն իրեն հիանալի դրսևորեց՝ 8 հնարավորից վաստակած 7,5 միավորով հաղթող ճանաչվելով: Նա պարգևատրվեց 100 եվրոյով: Ընդ որում մրցաշարի մեկնարկից Կարենը 7 անընդմեջ հաղթանակ էր տոնել և միայն ավարտական տուրում կես միավոր զիջեց սերբ գրոսմայստեր Միշա Պապին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Կարեն Գրիգորյանը հաղթող էր ճանաչվել իսպանական Լորկա քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կարեն Գրիգորյանը 2-րդն էր Իսպանիայի մրցաշարում

Կարեն Գրիգորյանն աշխարհի նոր ռեկորդ սահմանեց

Կարեն Գրիգորյանը՝ Ֆլորիդայի մրցաշարի հաղթող

Միակ պարտությունը ճակատագրական էր Կարեն Գրիգորյանի համար

Կարեն Գրիգորյանը 2-րդն էր Սևիլիայի մրցաշարում

Կարեն Գրիգորյանը՝ Լորկայի մրցաշարի հաղթող

Հաղթողի գլխավոր հավակնորդը՝ միանձնյա առաջատար

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն արժանի բարձունքում է

Շախմատի ՀՀ առաջնություն. Չեմպիոնը կորոշվի առաջատարների մրցավեճում

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեց հաղթարշավը

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանի առաջատարի դիրքն անսասան է

Ռոբերտ Հովհաննիսյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Չեմպիոնական մրցավազքը մեկնարկեց

Չեմպիոնության համար պայքարը սկսվում է

Կարեն Գրիգորյանը՝ Լաոսի բաց առաջնության հաղթող

Կարեն Գրիգորյանը նվաճեց Հոնկոնգի մրցաշարի գլխավոր մրցանակը