Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված - VNews
Բաժիններ

Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված

«Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Urartu Noah 3 - Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք բրոնզե մրցանակակիր «Ուրարտուին»:

1. Մեկամյա ընդմիջումից հետո «Ուրարտուն» կրկին Հայաստանի առաջնության մրցանակակիր դարձավ՝ իր պատմության մեջ 7-րդ անգամ արժանանալով բրոնզե մեդալներին: Վերջին անգամ դա «Ուրարտուին» հաջողվել էր 2018/19թթ. առաջնությունում Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ: ՀՀ առաջնություններում «Ուրարտուն» ընդհանուր առմամբ 13 անգամ է մրցանակակիր դարձել: Բացի բրոնզե մեդալներից, թիմը մեկ անգամ չեմպիոն է հռչակվել, 5 անգամ էլ դարձել է արծաթե մրցանակակիր: Շահած մեդալների թվով «Ուրարտուն» զիջում է միայն «Փյունիկին» (18) և «Շիրակին» (15):

2. Մրցաշարային աղյուսակում 24 հանդիպումներում թիմի օգտին 41 միավոր գրանցվեց (12 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 28-19), ինչը հնարավոր միավորների 56,9 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված են «Լոռիի» հետ չկայացած երկու հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակները: «Ուրարտուն» փաստացի 23 խաղ անցկացրեց, որից «Գանձասար-Կապանի» հետ հանդիպման արդյունքը (2-0) չեղարկվեց:

13.09.2020 Alashkert 1 2 Urartu 22 960x640 - Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Բաց թողած գոլերի քանակը (19) լավագույններից է «Ուրարտուի» պատմության մեջ: Ավելի քիչ գոլեր՝ 15-ական թիմը բաց է թողել միայն 2002 (22 խաղում) և 2003 թթ. (28 խաղում) առաջնություններում:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում «Ուրարտուն» 24 հանդիպումներում վաստակած 36 միավորով (10 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 8 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 32-27) զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը: Ընդ որում միավորներից 9-ն «Ուրարտուի» օգտին գրանցվել էր «Երևանի» հետ չկայացած 3 խաղերում՝ տեխնիկական հաղթանակների շնորհիվ գոլերի թիվն էլ ավելացնելով 9-ով:

«Ուրարտուն» 29-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտել էր 6-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակում «Ուրարտուի» անվան դիմաց 15 միավոր էր գրանցվել (4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 13-8), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է:

Urartu Shirak 17 960x640 - Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված

Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 14 հանդիպումներում «Ուրարտուն» վաստակեց 23 միավոր (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-11), ինչը հնարավոր միավորների 54,7 տոկոսն է:

3. Առաջնությունում «Ուրարտուն» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ անցկացրած 12 հանդիպումներում «Ուրարտուն» վաստակեց 18 միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 14-13), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն է: Ընդ որում այդ խաղերից մեկը «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված հանդիպումն էր (2-0):

Հաջորդ 11 խաղերում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները փաստացի կատարում էր Ռոբերտ Արզումանյանը, թեև փաստաթղթով այդ պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Եսայանը: Նրա օրոք թիմը վաստակեց 20 միավոր (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 10-6), ինչը հնարավոր միավորների 60,6 տոկոսն է:

Urartu Pyunik 9 960x640 - Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4. Սեփական դաշտում անցկացրած 11 հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 19 միավոր գրանցվեց (6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-9), ինչը հնարավոր միավորների 57,5 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Ուրարտուն» պարտվել է «Նոային» (0-3), «Ալաշկերտին» (1-2), «Փյունիկին» (0-1) և «Արարատ-Արմենիային» (1-2):

Հյուրընկալվելիս «Ուրարտուն» անցկացրած 11 հանդիպումներում վաստակեց 16 միավոր (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-10), ինչը հնարավոր միավորների 48,4 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ «Ուրարտուին» հաջողվել է հաղթանակներ տոնել «Ալաշկերտի» (2-1), «Շիրակի» (3-0), «Արարատ-Արմենիայի» (1-0) և «Փյունիկի» (1-0) նկատմամբ:

Առաջնության վերջնագծում «Ուրարտուն» «չոր» հաշվով 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Ալեքսանդր Գրիգորյանի և Ռոբերտ Արզումանյանի օրոք թիմին 3-ական խաղում չհաջողվեց հաղթել (1 ոչ-ոքի, 2 պարտություն):

Urartu Noah 2 960x640 - Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված

23 հանդիպումներից 11-ում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) թիմի դարպասն անառիկ մնաց, ընդ որում վերջին 3 խաղում՝ անընդմեջ: 6 խաղում էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Ընդ որում 338 րոպե շարունակ թիմում գոլային երաշտ էր հաստատվել:

«Ուրարտուն» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Շիրակի» դարպասը: Այդ կարգի միակ պարտությունն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ թիմը կրեց «Նոայից»՝ 0-3:

Առաջնությունում «Ուրարտուն» երկու հոբելյան նշեց: Անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակը (2-1) 300-րդն էր Բարձրագույն խմբում: Իսկ մայիսի 11-ին «Վանի» դարպասն Օլեգ Պոլյակովի խփած գնդակն «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում ՀՀ առաջնություններում ընդհանուր առմամբ գրանցված 1900-րդ գոլն էր:

13.09.2020 Alashkert 1 2 Urartu 1 960x640 - Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված

Տիգրան Եսայանը հեռացավ «Ուրարտուից»․ հայտնի է նոր մարզչի անունը

5. «Ուրարտուն» առաջնության միակ թիմն էր, որն այդպես էլ 11մ հարվածով չպատժվեց: Թիմի օգտին նշանակված 11մ 3 հարվածներից իրացվել է 2-ը: Ջոնել Դեսիրեն 11մ հարվածով խոցել է ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Իսկ ահա «Վանի» դարպասապահ Հենրի Ավագյանը հետ է մղել Դեսիրեի հարվածը: Մեկ դիպուկ հարված էլ կատարել է Եվգենի Կոբզարը՝ գրավելով «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը: Բոլոր հարվածները նշանակվել են առաջնության աշնանային հատվածում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Վան» – «Նոա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր