-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Unicef-ի բարի կամքի դեսպաններ Նունե Սարգսյանը, Ալլա Լևոնյանը, Մարիա Գուլեղինան, Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանը հանդես են եկել կոչով՝ դիմելով Unicef-ի գլխավոր տնօրենին:
«Սիրելի պարոն Ֆոր, ինչպես արդեն տեղյակ եք, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ու ակտիվ մասնակցությամբ սեպտեմբերի 27-ին լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, այդ՝ միջազգային կառույցների կողմից արգելված լայնածավալ ահաբեկչական հարձակումը թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, հիվանդանոցները, դպրոցներն ու եկեղեցիները և լուրջ վնաս հասցնում խաղաղ բնակչությանը՝ այդ թվում վիրավորելով կանանց ու երեխաներին: Այս պահին Արցախում հումանիտար աղետ է:
Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է ու դեմ է Ժնևյան սկզբունքներին և մարդու միջազգային իրավունքներին: Սա պարզապես հարձակում չէ Հայաստանի ուղղությամբ, այլ հարձակում է մարդկային հիմնարար նորմերի նկատմամբ, հարձակում է այն ամենի դեմ, ինչի կողքին կանգնած է Unicef-ը: Ցավոք, այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ:
Որպես Unicef-ի բարի կամքի դեսպաններ, կառույցից օգնության ձեռք ենք ակնկալում: Խաղաղության կոչերը որևէ արդյունք չեն տալիս: Հումանիտար աջակցություն և առանց պայմանականությունների օգնություն ցուցաբերեք Արցախում բնակվող մարդկանց:
Եկե՛ք մեր լռությամբ թույլ չտանք երեխաների ու նրանց անպաշտպան խնամակալների լացը:
Եկե՛ք միասին տեր կանգնենք արդարությանն ու խաղաղությանը:
Մեր գործողություններն անհրաժեշտ են այս օրհասական պահին: Ցանկանում ենք մնալ Unicef-ի հպարտ անդամներ, որոնք նկատում են ակնհայտը և դատապարտում ագրեսիան:
Նունե Սարգսյան՝ Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին:
Ալլա Լևոնյան՝ Unicef-ի բարի կամքի առաջին դեսպան:
Մարիա Գուլեղինա՝ Unicef-ի բարի կամքի դեսպան:
Հենրիխ Մխիթարյան՝ Հայաստանի հավաքականի ավագ, Unicef-ի բարի կամքի դեսպան:
Արթուր Ալեքսանյան՝ Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն, Unicef-ի բարի կամքի դեսպան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո