Միայն Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին - VNews
Բաժիններ

Միայն Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին

aaaaa 1 - Միայն Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին

Սոչիում ընթացող  շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի գավաթի խաղարկություններում այսօր կայացան 1/64 եզրափակչի առաջին մրցախաղերը:

Տղամարդկանց մրցաշարում այս փուլից պայքարի մեջ պետք է ներգրավվեին նաև Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը: Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լևոնն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել  Բոբի Չենգի հետ մրցախաղին, ուստի նրան տեխնիկական պարտություն է գրանցվել: Արոնյանի հետագա մասնակցությունը մրցաշարին կպարզվի լրացուցիչ բուժզննումից հետո:

Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ մրցախաղում անհաջողության մատնվեց՝ սևերով 41-րդ քայլին պարտություն կրելով:

Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից միայն Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց՝ սևերով 49-րդ քայլին առավելության հասնելով թուրք Մուստաֆա Յիլմազի նկատմամբ: Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ, իսկ Հովհաննես Գաբուզյանն իրանցի Բասեմ Ամինի հետ պարտիայում սևերով 39-րդ քայլին պարտություն կրեց:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը սպիտակներով 44-րդ քայլին հաղթեց Իրինա Բուլմագային:

Վաղը կկայանան 1/64 եզրափակչի երկրորդ մրցախաղերը, որոնց արդյունքներով էլ կորոշվեն հաջորդ փուլի մասնակիցները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է

Գաբուզյանն ու Հովհաննիսյանն առաջատարների խմբում են

Հայ շախմատիստներից 4-ը հաղթանակով մեկնարկեց

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Էլինա Դանիելյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

5 շախմատիստներ Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում

Ոչ-ոքի՝ առաջատարի հետ մրցախաղում

Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն է