Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

NDs nebQU8w - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:33

-

-

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Իտալիայի Ա սերիա, 28-րդ տուր․ «Ռոմա» 0-2 «Նապոլի»․ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել իր թիմի երրորդ անընդմեջ պաշտոնական հանդիպումը (2-ը՝ Ա սերիայում): 32-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 խաղի (24-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 9 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոման» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 26-րդ տուր․ «Հոֆենհայմ» 1-2 «Մայնց»․ Սարգիս Ադամյանը մնացել է պահեստայինների նստարանին: 27-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 12 անգամ (բոլոր դեպքերում էլ փոխարինման է մտել)՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում 11-12-րդ տեղերն է բաժանում Բրեմենի «Վերդերի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր․ «Կայսար» 0-3 «Կայրաթ»․ հյուրերից Կամո Հովհաննիսյանը 62-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Նա ակումբային ֆուտբոլում վերջին անգամ գոլ էր խփել անցած տարվա հուլիսի 1-ին՝ Ղազախստանի առաջնության 3-րդ տուրում գրավելով «Ժետիսուի» դարպասը։ Հայ ֆուտբոլիստը «Կայսարի» հետ մրցավեճում եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 80-րդ րոպեին: Հովհաննիսյանն Instat Scout վերլուծական ծրագրի կողմից ճանաչվել է առաջնության 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: «Կայսարից» Գեղամ Ղադիմյանը փոխարինման է մտել 53-րդ րոպեին: 28-ամյա Հովհաննիսյանը Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնությունում մասնակցել է 2 հանդիպման (2-ն էլ՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: 28-ամյա Ղադիմյանը ևս 2 մրցավեճ է անցկացրել (2 դեպքում էլ փոխարինման է մտել): «Կայրաթը» 2 խաղից հետո վաստակել է 6 միավոր, «Կայսարն» առանց միավորի է:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր․ «Աստանա» 2-0 «Կասպիյ»․ Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, հիմնական ժամանակի վերջին րոպեին դեղին քարտ ստացել, իսկ Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին։ 28-ամյա պաշտպանը և 27-ամյա հարձակվողը մասնակցել են առաջնության մեկնարկային 2 խաղերին (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում): «Աստանան» 2 մրցավեճից հետո իր ակտիվում է գրանցել 4 միավոր:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 4-րդ տուր․ «Անորտոսիս» 1-2 ԱԵԼ․ Հովհաննես Համբարձումյանը փոխարինման է մտել 10-րդ րոպեին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ (13-ում՝ հիմնական կազմում) և խփել 1 գոլ: «Անորտոսիսը» 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ լավագույն եռյակը եզրափակող «Ապոլոնին» զիջելով 9 միավորով:

158418502 4358508084176449 3010752407076947078 o 960x640 - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր․ «Ռոտոր» 0-4 «Ռոստով»Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 29-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 17 մրցավեճ (11-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 3 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում: «Ռոստովը» 16 թիմի պայքարում 7-8-րդ հորիզոնականներն է բաժանում Կազանի «Ռուբինի» հետ՝ լավագույն եռյակը եզրափակող Մոսկվայի «Լոկոմոտիվից» հետ մնալով 3 միավորով:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 2-րդ տուր․ «Սլովան Բրատիսլավա» 2-2 «Ժիլինա»Վահան Բիչախչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 69-րդ րոպեին: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում ասպարեզ է մտել 21 անգամ (12-ում՝ մեկնարկային կազմում), խփել 9 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: «Ժիլինան» 6 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը՝ առաջատար «Սլովան Բրատիսլավայից» հետ մնալով 17 միավորով:

163305983 10159487891241654 8267726966284169981 o 960x670 - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Լատվիայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր․ «Լիեպայա» 0-2 «Ռիգա»Էդգար Բաբայանը փոխարինման է մտել 58-րդ րոպեին, ավելացված 1-ին րոպեին ստացել դեղին քարտ: 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», մասնակցել է առաջնության մեկնարկային 2 հանդիպումներին (2-ում էլ փոխարինման է մտել)՝ խփելով 1 գոլ: «Ռիգան» 2 մրցավեճից հետո վաստակել է 6 միավոր:

Արգենտինայի առաջնություն, 1-ին փուլ, B խումբ, «Ատլետիկո Հուրականը» մարտի 20-ին և 24-ին մեկական խաղ է անցկացրել․ «Պատրոնատո» 0-1 «Ատլետիկո Հուրական», «Ատլետիկո Տուկուման» 1-1 «Ատլետիկո Հուրական»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը սկզբից մինչև վերջ մասնակցել է 2 հանդիպումներին էլ: 25-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 7 մրցավեճ (6-ը՝ մեկնարկային կազմում): «Ատլետիկո Հուրականը» 13 թիմի պայքարում գտնվում է 9-րդ տեղում:

KfJmbu0IsFA 960x640 - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 1-ին տուր․ «Ապոլոն» 0-2 «Լարիսա»․ Անդրե Չալըշըրը մնացել է պահեստայինների նստարանին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման (4-ը՝ հիմնական կազմում) ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ապոլոնը» 8 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Ատրոմիտոսի» հետ: Մրցաշարը լքելու են 7-8-րդ տեղեր գրաված թիմերը: «Ապոլոնը» 7-րդ հորիզոնականում գտնվող «Պանայտոլիկոսից» առաջ է 8 միավորով:

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 1-ին տուր․ «Պանայտոլիկոս» 0-3 «Լամիա»Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով առաջնության չորրորդ անընդմեջ մրցավեճում բացակայել է իր թիմի հայտացուցակից: 32-ամյա կիսապաշտպանը, որը կիպրական ԱԵԼ-ից է վարձավճարով տեղափոխվել «Լամիա», Հունաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 խաղի (1-ը՝ մեկնարկային կազմում): «Լամիան» 8 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Մրցաշարը լքելու են 7-8-րդ տեղեր գրաված թիմերը: «Լամիան» 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Պանայտոլիկոսին» գերազանցում է 6 միավորով:

135905399 3542114575884248 8351925171173458945 n - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր․ «Ռուբին» 1-3 «Խիմկի»Արշակ Կորյանը վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնությունում իր թիմի չորրորդ անընդմեջ հանդիպումը: 25-ամյա Կորյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 մրցավեճի (9-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Խիմկին» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր․ «Շախտյոր Կարագանդա» 0-2 «Օրդաբասի»․ Սոլոմոն Իմե Ուդոն ամբողջական մրցավեճ է անցկացրել, 19-րդ րոպեին ստացել դեղին քարտ: Նրա թիմակից, կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը մնացել է պահեստայինների նստարանին: 25-ամյա Ուդոն մասնակցել է ընթացիկ առաջնության մեկնարկային 2 խաղերին (2-ում էլ՝ մեկնարկային կազմում), իսկ 23-ամյա Նաջարյանն ասպարեզ է դուրս եկել 1 անգամ (փոխարինման է մտել): «Շախտյորը» 2 հանդիպումներում վաստակել է 3 միավոր, բայց քանի որ կատարված խախտումների պատճառով թիմից հանվել է 3 միավոր, նրա անվան դիմաց այս պահին փաստացի միավոր չկա:

8kx2tLFcN5E 960x640 - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 31-րդ տուր․ «Օրենբուրգ» 1-0 «Կրասնոդար-2»Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով երրորդ անընդմեջ խաղում դուրս է մնացել իր թիմի հայտացուցակից: Նրա թիմակիցներից Լևոն Բայրամյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Հարություն Գրիգորյանը վնասվածքի պատճառով չորրորդ անընդմեջ հանդիպմանը դուրս է մնացել հայտացուցակից: 20-ամյա Սպերցյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ ու 4 գոլային փոխանցում: 23-ամյա կիսապաշտպան Բայրամյանը (Խորեն Բայրամյանի հարազատ եղբայրն է) անցկացրել է 11 խաղ (1-ը՝ մեկնարկային կազմում): 22-ամյա կիսապաշտպան Գրիգորյանը խաղադաշտ է մտել 19 անգամ (13-ում՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կրասնոդար-2»-ը 22 թիմի պայքարում գտնվում է 16-րդ հորիզոնականում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր․ «Ակժայիկ» 1-0 «Ատիրաու»Արամ Հայրապետյանն ամբողջական խաղ է անցկացրել՝ նորամուտը նշելով առաջնությունում: 34-ամյա դարպասապահն 1-ին տուրի հանդիպմանը մնացել էր պահեստայինների նստարանին: Նա վերջին անգամ պաշտոնական խաղ էր անցկացրել 2020 թվականի օգոստոսի 20-ին՝ «Փեյքանի» կազմում մասնակցելով Իրանի առաջնության հանդիպման: Հայրապետյանի թիմակից Արտակ Դաշյանը երկրորդ անընդմեջ խաղում բացակայել է «Ատիրաուի» հայտացուցակից: Թիմի գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: «Ատիրաուն» 2 հանդիպումներից հետո առանց միավորի է:

155294268 3060118037424759 8614246864706102739 o 960x565 - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր․ «Տարազ» 0-0 «Կիզիլժար»․ դաշտի տերերի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է: «Տարազը» մեկնարկային 2 հանդիպումներից հետո վաստակել է 4 միավոր:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր․ «Ակտոբե» 1-1 «Տոբոլ»․ Արմեն Մանուչարյանը եղել է մեկնարկային կազմում, 72-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով և դրանից 1 րոպե անց փոխարինվել: 26-ամյա պաշտպանը մասնակցել է Ղազախստանի նոր մեկնարկած առաջնության մեկնարկային 2 խաղերին (2 դեպքում էլ՝ մեկնարկային կազմում): «Ակտոբեն» 2 մրցավեճից հետո վաստակել է 2 միավոր, բայց քանի որ թիմից խախտումների պատճառով հանվել է 3 միավոր, նրա անվան դիմաց այժմ փաստացի գրանցված է -1 միավոր:

151351294 2769727749943782 6705154125309700834 n - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 31-րդ տուր․ «Տոմ» 0-3 «Ֆակել»․ Արտյոմ Սիմոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-ամյա կիսապաշտպանը, որը ձմռանն է «Նոայից» տեղափոխվել «Տոմ», Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 5 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Տոմը» զբաղեցնում է նախավերջին՝ 21-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր․ «Սոչի» 5-0 «Տամբով»․ Էրիկ Վարդանյանն առաջնության 2-րդ անընդմեջ խաղում մնացել է պահեստայինների նստարանին: 22-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 1 հանդիպման (փոխարինման է մտել), ևս 6 մրցավեճի հայտավորված է եղել, բայց հանդես գալու հնարավորություն չի ստացել: «Սոչին» 16 թիմի պայքարում 3-5-րդ տեղերն է կիսում Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ՝ առաջնության առաջատար «Զենիթից» հետ մնալով 8 միավորով:

kdhIzlfHV7U 960x640 - Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 31-րդ տուր․ «Իրտիշ» 1-0 «Վոլգար»․ Դավիթ Արշակյանը վնասվածքի պատճառով յոթերորդ անընդմեջ խաղում դուրս է մնացել հայտացուցակից: «Իրտիշը» 22 թիմի պայքարում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

Ֆրանսիայի առաջնություն, «Մոնպելյե» 3-1 «Բորդո»․ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 20 թիմի պայքարում 7-8-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռենի» հետ:

Առանց ավագի, 17-ամյա, 19-ամյա և 20-ամյա նորեկներով․Կապառոսի հրապարակած հայտացուցակի հետքերով

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

«Մի գլուխ բարձր, բայց…». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Նոյեր. «Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ-ի փլեյ-օֆֆում»

Հսկայական առավելություն, բայց 1 միավոր. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Լիխտենշտեյն խաղից

Կապառոս. «Յուրաքանչյուր խաղ մեզ համար արդեն վերածվելու է եզրափակիչի»

Անչափ ցավալի. Հայաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)

Լիխտենշտեյնը հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո մեր հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը

Հայաստան – Լիխտենշտեյն. դիմակայության պատմությունը

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում` ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը

Հայաստան – Լիխտենշտեյն. Հավաքականների մարզահագուստն այսօրվա խաղում