fbpx
Բաժիններ

Միքայել Պողոսյան․ «Պետք է աշխատենք հայ խաղացողների վրա և օգնենք նրանց հասնել լեգեոներների մակարդակին»

«Արագած»-«Ուրարտու Վիվառո» խաղով ավարտվեց Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության առաջին շրջանը։ «Արագածը» հաղթեց և 100%-անոց արդյունք գրանցեց առաջին շրջանում՝ հաղթելով բոլոր 5 խաղերում։

«Արագածը» հաղթեց «Ուրարտու Վիվառոյին» և առաջին շրջանն ավարտեց 100%-անոց արդյուքնով (տեսանյութ)

Խաղից հետո VNews-ի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց «Ուրարտու Վիվառոյի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։ Երիտասարդ մարզիչը նաև ամփոփեց Ա լիգայի առաջին շրջանը և խոսեց իր թիմի պլանների մասին։

«Խաղը շատ դժվար ստացվեց։ Վնասվածք է ստացել Մետոքսը և չի կարողանա խաղալ մոտ 2 ամիս, վնասվածք ունի նաև Էդգար Բաբայանը և մենք ստիպված նրանց դիրքերը փակում էինք այլ դիրքի խաղացողներով։ Մնացել է միայն Բոյկինսը, որը կարողանում է տեղաշարժել գնդակը և արագություն հաղորդել գրոհներին, իսկ մյուս բոլոր դիրքերում այսօր խաղացին մեր բարձրահասակ բասկետբոլիստները, որոնք հիմնականում գործում են օղակի տակ։Մեր երիտասարդ բասկետբոլիստները նույնպես շատ լավ մտան խաղի մեջ և ցույց տվեցին, որ միշտ կարող են օգնել թիմին, երբ մենք ունենք դրա կարիքը։ Առաջին տուրը բավականին լավը ստացվեց, եթե չհաշվենք վնասվածքները, որոնք խանգարում են կառուցել այն խաղը, որը մենք կարող ենք խաղալ։

Ա Լիգան, համեմատած անցած տարվան, լրիվ նոր լիգա է։ Մասնակից բոլոր թիմերը գրեթե իրար հավասար են։ Եվ մեզ անհրաժեշտ է աշխատել հայ բասկետբոլիստների վրա։ Պետք է նպաստենք նրանց աճին, որպեսզի կարողանան հասնել մեր լեգեոներների մակարդակին։

Այս մրցաշրջանում մեր միակ նպատակը չեմպիոն դառնալն է։ Եվ ամենայն հավանականությամբ երկու նոր խաղացող ձեռք կբերենք, որոնք կօգնեն փակել վնասվածք ստացած բասկետբոլիստների դիրքերը»,- ասաց Պողոսյանը։

Բասկետբոլ. Միքայել Պողոսյանի երազանքի թիմը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հիասթափեցնող շարք. «Ուրարտու Վբեթի» պարտությունը ՄԳԱ-ին (ֆոտոշարք)

VBet Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց ՄԳԱՖԿ-ին (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա. ՄԳԱՖԿ – «Ուրարտու ՎԲեթ» (ուղիղ հեռարձակում)

VBet Եվրասիական լիգայում «Ուրարտու ՎԲեթը» ուժերը չափեց Տուլայի «Արսենալի» հետ. VNews.am-ի ռեպորտաժը (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա․ «Արագածը» պարտությամբ ավարտեց արտագնա շարքը

VBet Եվրասիական լիգա. «Բորիսֆեն» – «Արագած» (ուղիղ հեռարձակում)

Նորից սայթաքում. «Արսենալ»-«Ուրարտու Վբեթ» հանդիպումը լուսանկարներով

«Արսենալի» գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկով. «Ուրարտու Վբեթը» հեշտ մրցակից չէ»

Միքայել Պողոսյան. «Պետք է գտնենք այնպիսի բասկետբոլիստների, որոնք կխաղան իմ բասկետբոլը, որ թե իրենց»

VBet Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» համառ պայքարում պարտվեց «Արսենալ Տուլային» (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա. «Արսենալ Տուլա» – «Ուրարտու Վբեթ» (ուղիղ հեռարձակում)

«VBet Եվրասիական լիգան մեծ փորձ է մեզ համար». ՄԲԱ-ի գլխավոր մարզիչ Անատոլի Լապտև (տեսանյութ)

Վստահ խաղ ու վաստակած արդյունք. «Արագածի» հաղթանակը ՄԳԱ-ի նկատմամբ լուսանկարներով

VBet Եվրասիական լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց ՄԲԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Vbet Եվրասիական լիգա. «ՄԲԱ» – «Արագած». Ուղիղ հեռարձակում

VBet Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց «Բորիսֆենին» (տեսանյութ)