-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը War Gonzo-ի հետ զրույցում հայտարարել է, որ ավելի լավ է մնա ու թեկուզ կյանքի գնով պայքար մղի պատերազմում, քան նոյեմբերի 9-ին Ադրբեջանի դրոշը տեսնի Շուշիում:
Նշենք, որ նոյեմբերի ինն Ադրբեջանում նշվում է որպես դրոշի օր:
«Ոչ մի հայ էլ չի ցանկանում ինքնաձիգ վերցնել իր ձեռքը: Մենք ստիպված ենք: Այստեղ մեր ծնողներն ու հարազատներն են ապրել ու ապրում, սա մեր հողն է: Ես լսել եմ, գիտեմ, որ նոյեմբերի ինն Ադրբեջանում նշվում է որպես դրոշի օր, ու եթե ինչ որ մեկը որոշել է այդ օրն այստեղ դրոշ ծածանել, ես կասեմ, որ որոշել եմ, որ ավելի լավ է մնամ այստեղ ու մեռնեմ, քան իմ սեփական աչքերով տեսնեմ այդ օրը»,- ասել է Հարությունյանը:
«Ինձ համար անհասկանալի են մեր տղամարդկանց վերաբերյալ որոշ խոսակցություններ: Եթե ինչ որ մեկը մտածում է, թե քաղաքից տղամարդիկ են հեռացել, ապա սխալվում է: Նրանք այստեղ են, ու ես վստահ եմ, որ այստեղ էլ կմնան: Մի՛ անհանգստացեք: Մենք վստահ ենք մեր ուժերին ու գիտենք՝ ինչ կարող ենք անել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո