fbpx
Բաժիններ

Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հարցազրույց է տվել Armenia MMA խմբին, խոսել ըմբշամարտ վերադարձի մասին, առաջիկա ծրագրերի ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հրավիրած ասուլիսի մասին:

Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանված.

«Միհրան, ինչպե՞ս ես քեզ զգոււմ գորգ վերադառնալուց հետո:

Անկեղծ ասած՝ մի փոքր բարդ է, 3 տարի դադար ու ոչ այդքան երկար ժամանակ նախապատրաստվելու համար, բայց ուրախ եմ, որ ստացվեց: Ես, իհարկե, լավ մարզավիճակում չէի, բայց 2 ամիս կենտրոնացում ըմբշամարտի վրա ու ես ավելի լավը կդառնամ, քան Ռիոյի խաղերին:

Շատերն ասում են, որ դա արել ես շոուի համար, այլ ոչ թե սպորտային արդյունքների, ի՞նչ կասես:

Մենք՝ մարզիկներս, ստեղծում ենք ժամանցային արտադրանք, որը երկրպագուն պետք է գնի: Պետք է հեռանալ ինֆորմացիայի մատուցման հնացած ձևաչափերից, պետք է մարդկանց մոտ էմոցիաներ առաջացնել ու այդ ժամանակ նրանք կսկսեն գալ մրցաշարերի, դիտել հեռարձակումները, հետաքրքիր պահերը ու հետևել ըմբիշներին: Պետք չէ փախչել դրանից, պետք է սովորել դրան, այդ պատճառով MMA-ը ու բռնցքամարտը ավելի շատ գումար են վաստակում, իսկ ըմբշամարտը՝ ոչ: Կարծում եմ, որ Չեմպիոնների գավաթին ներկա էր ոչ ավելի քիչ հանդիսական, քան Ռուսաստանի առաջնությանը, որը իհարկե, հիանալի է: Դա ինձ համար հարթակ էր, որտեղ ես ցուցադրեցի այն, ինչ ունեմ, «տունը չեմ նստում», այսպես ասած: Իհարկե, ընտրական մրցաշարերի հետ դա որևէ կապ չունի, դա ուրիշ պատմություն է, ու ես կլինեմ այնտեղ:

Ինչպե՞ս ես արձագանքել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ասուլիսին այդ հարցով:

Ռիոյից հետո իմ մասին այդքան չխոսացին, որքան մամուլի ասուլիսի ժամանակ: 50 րոպե, 5 հասուն տղամարդ նստած ինձ էին քննարկում, առանց իմ ներկայության: Նրանք փորփրում էին իմ պատմությունը, հեքիաթներ էին հորինում ու ստում: Թող յուրաքանչյուրը ինքը որոշի: Ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, բոլոր ներկաները պատռեցին իրենց դեմքը: Հիմա խոսքն իմն է: Խոսակցությունների փոխարեն անցնենք որոշակիության, որը ես խնդրում էի նրանցից, իսկ նրանք հորիեցին, որ ես ուղիղ ուզում եմ գնամ Նուրսուլթան հետո Տոկիոյի խաղերին: Մենք այլ կերպ կվարվենք, սկզբից ես բոլորին ցույց կտամ գորգի վրա, թե ով՝ ով է, ու մենք կետ առ կետ կանցնենք իրենց խոսքերի վրայով: Կարծում եմ, որ այդ խոսակցությունը իրականությանը ավելի նման կլինի:

Դու համաձայնություն ունե՞ս ՀԱՕԿ-ի հետ:

Ես ունեմ Գագիկ Ծառուկյանի խոսքը, որ ինձ հնարավորություն կտան ցուցադրել իմ մարզավիճակը, կարծում եմ, որ դա կլինի աշխարհի առաջնությունից առաջ կամ հետո: Միայն Գագիկ Ծառուկյանի խոսքերը ունեն ինձ համար նշանակություն տեղի ունեցածից հետո: Վստահ եմ իմ պարկեշտության վրա այդ հարցով:

Եվս մի բան. ֆեդերացիան ու գլխավոր մարզիչը ցանկանում են, որ ես հանդես գամ Հայաստանի առաջնությունում, խնդիր չեմ տեսնում: Եթե այն նշանակեն աշխարհի առաջնությունից հետո, կնշանակի, որ հաղթողը, վարկանիշի դեպքում, պետք է Հայաստանը ներկայացնի Տոկիոյի խաղերին: Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ունի անցկացնել ներքին առաջնություն: Սպորտային սկզբունքը առաջնային է: Կհետևեն նրանք այդ սկզբունքին, թե ոչ, մնում է հուսալ:

Արսեն Ջուլֆալակյանը բազմիցս ասել է, որ այս ամենը անում ես լայքերի ու շոուի համար և ըմբիշները հարցերը լուծում են դեմ առ դեմ, ոչ թե ԶԼՄ-ների միջոցով:

Այդ պատճառո՞վ են նրանք մամուլի ասուլիս հրավիրել: Ես հեռախոս ունեմ ու միշտ պատրաստ եմ հեռախոսային խոսակցություններին ու անձնական հանդիպումներին: Ես չեմ սկսել այս խառնաշփոթը, բայց եթե պետք է, կարող եմ այն ավարտել: Կարող եմ նրան հրավիրել վանդակ, բայց նա չի գա: Ինչպես էլ չլինի, պատգամավորական աթոռը ավելի հարմար է: Գորգ, խնդրեմ, իմ 3-րդ մենամարտից հետո (MMA-ում 3-րդ մենամարտ-խմբ), պատրաստ կլինեմ նրան ուշադրության արժանացնել: Ֆեդերացիան ըմբշամարտի մասսայականությամբ չի զբաղվում, մենք կզբաղվենք:

Ինչպե՞ս ես դու պատրաստվում համատեղել MMA-ը ու ըմբշամարտը:

Նախապատրաստական փուլերը ճիշտ բաշխել: Գիտեմ, որ դժվար կլինի: Բայց ես ուզում եմ ինչ-որ եզակի բան անել, այնպիսի, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել, ուզում եմ պատմություն կերտել: Հասկանալի է, որ դա մեծ ռիսկ է, բայց հաջողությունը, առանց ռիսկի գոյություն չունի: Դրան գումարած, ուզում եմ ցույց տամ բոլորին, որ ոչինչ անհնար չէ: Յուրաքանչյուրը իր աշխատանքում, իր մասնագիտության շրջանակում կարող է հասնել ցանկացած բարձրունքի: Կարևորը այն է, որ հոգեբանորեն պատրաստ լինես ու ջանաս: Երիտասարդ սերունդի համար դա լավ օրինակ կլինի, որ չկա մի բան, որին հնարավոր չէ հասնել:

Ես կարդում եմ մեկնաբանությունները Instagram-ում, Youtube-ում, VK-ում, Facebook-ում ըմբշամարտի հետ կապված տեսանյութերի տակ, մամուլի ասուլիսների և այլն: Բոլորին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար, դա իսկապես ինձ մոտիվացնում է ու ստիպում առաջ շարժվել, չնայած խոչընդոտներին: Նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ինձ, միայն կարող եմ ասել, երբ փոխեք ձեր կոշիկները, լավ արդարացում մտածեք: Շնորհակալություն ու կհանդիպենք Երևանում հունիսի 6-ին»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Ջուլֆալակյանը նոր աշխատանք ունի

Անկախ Հայաստանի բոլոր աշխարհի չեմպիոնները

Առանց «հովվի». Ինչ սպասել մեր հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջիկա առաջնությունում

Միհրան Հարությունյանը MMA-ում իր երրորդ հաղթանակն է տարել

Ճակատամարտին ընդառաջ. Հունահռոմեականների մարզումը ԱԱ-ից առաջ (տեսանյութ)

Լևոն Ջուլֆալկյանը նշել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու պատճառները

Պաշտոնական. Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

Լևոն Ջուլֆալակյանի մամուլի ասուլիը (ուղիղ)

Հայտնի է Միհրան Հարությունյանի առաջիկա մենամարտի օրը

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Միհրան Հարությունյանը ելույթ չի ունենա Երևանում կայանալիք խառը մենամարտերի երեկոյի ժամանակ

ՀԱՕԿ նախագահը ընդունեց Եվրոպական խաղեր մեկնող մարզիկներին ու մարզիչներին (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպական խաղերին (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը առաջիկա մենամարտը կանցկացնի Երևանում

Միհրան Հարությունյանի տպավորիչ վերադարձը գորգ, Դավիթ Սաֆարյանը նույնպես հաղթեց (տեսանյութ)