fbpx
Բաժիններ

Միհրան Հարությունյան․ «Ֆեդերացիան և Հայաստանի Օլիմպիական կոմիտեն հետաքրքրված չեն ինձնով»

2016 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հարցազրույց է տվել Armenia MMA VK-ի էջին։

«Ինձ սխալ ինֆորմացիա է տրվել ըմբշամարտի Հայաստանի առաջնության վերաբերյալ։ Ասում էին, որ այն տեղի է ունենալու 2019-ի հունվար կամ փետրվար ամիսներին, բայց այն տեղի ունեցավ 2018-ի դեկտեմբերին։

Հիմա հույս կա, որ ես որոշիչ մենամարտ կանցկացնեմ Հայաստանի գործող չեմպիոնի հետ, բայց վստահ չեմ, որ ֆեդերացիան կգնա նման քայլի։

Անկեղծ ասած, շանսերը 20/80-ի են, քանի որ ոչ ոք հետաքրքրված չէ ինձնով։ Ֆեդերացիան և Օլիմպիական կոմիտեն կարող են օգտագործել ինձ սպորտի պոպուլիզացման համար, բայց նրանք ունեն իրենց պլանները, և ես դրանց մեջ չկամ։

Ցանկանում եմ նշել նաև, որ երկրի համար ես 0 դրամ արժեմ, ի տարբերություն այլ մարզիկների, որոնք նույնպես ըմբշամարտում ելույթներ չեն ունենում, բայց վարձատրվում են։

2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար պատրաստ եմ ծախսել բոլոր ուժերս, բայց եթե մարզիչը չի տեսնում ինձ այն մարզիկների շարքում, որոնք կարող են մեդալ բերել երկրի համար, ապա պատասխանատվությունն ընկնում է նրա վրա։

Մի խոսքով, իմ և ֆեդերացիայի նպատակները համընկնում են թղթի վրա, բայց ոչ կյանքում։ Ավելի լավ է ես ներդնեմ իմ ուժերը MMA-ում և այդտեղ ուրախաղնեմ հայրենակիցներիս։

2019-ի ամենակարևոր նպատակն է տարին առանց վնասվածքների անցկացնելը։ Պետք է փորձեմ քաղել մաքսիմումը՝ 4-5 մենամարտ և Տոկիո-2020-ի ուղեգիր»,- ասել է Միհրան Հարությունյանը։


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Միհրան Հարությունյանը MMA-ում իր երրորդ հաղթանակն է տարել

Հայտնի է Միհրան Հարությունյանի առաջիկա մենամարտի օրը

Միհրան Հարությունյանը ելույթ չի ունենա Երևանում կայանալիք խառը մենամարտերի երեկոյի ժամանակ

ՀԱՕԿ նախագահը ընդունեց Եվրոպական խաղեր մեկնող մարզիկներին ու մարզիչներին (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը առաջիկա մենամարտը կանցկացնի Երևանում

Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»

Միհրան Հարությունյանի տպավորիչ վերադարձը գորգ, Դավիթ Սաֆարյանը նույնպես հաղթեց (տեսանյութ)

Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի խոսքերի մասին. «Ոչ ոք իմ փոխարեն չի կարող որոշումներ կայացնել»

Մամուլի ասուլիս՝ նվիրված Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին,ինչպես նաև Օլիմպիական խաղերի և Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպին և Միհրան Հարությունյանի արած հայտարարությանը (ուղիղ)

Միհրան Հարությունյանը վերադառնում է ըմբշամարտ և կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար

«Մենք նոր պատմություն կսկսենք». Միհրան Հարությունյանը վերադառնո՞ւմ է

Ջուլֆալակյան․ «Եթե Միհրան Հարությունյանը ապացուցի, որ գործող մարզիկ է, մեր դռները բաց կլինեն նրա առաջ»

Միհրան Հարությունյանը՝ հավաքական վերադարձի, MMA-ում իր նպատակների և Հայաստանում, Արցախում դպրոցներ կառուցելու մասին (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը հավակնում է «Տարվա հայտնություն» կոչմանը

Միհրան Հարությունյանն իր հաղթանակը նվիրել է Շառլ Ազնավուրի հիշատակին

Երբ չես խնայում մրցակցիդ․ Միհրան Հարությունյանի հաղթական մենամարտը (տեսանյութ)