Միհրան Հարությունյան. «Ցավոք, ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմաններում է» - VNews
Բաժիններ

Միհրան Հարությունյան. «Ցավոք, ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմաններում է»

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որ պատերազմի օրերին ժամանել էր Արցախ ու մասնակցել Շուշիի պաշտպանության մարտերին, գրառում է կատարել Instagram-ում։

«Եղբայներ, ցավոք սրտի, ստիպված եմ խոստովանել, որ ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմաններում է։ Մենք այստեղ էինք՝թողնելով մեր ընտանիքներին, հարազատներին ու մտերիմներին։ Շատ մարդիկ են զոհվել։ Որքան երիտասարդներ, որոնք կյանքում դեռ շատ բանի կհասնեին՝ ինքն իրենց համար, ընտանիքի ու սեփական ժողովրդի։ Հազարավոր տղաներ հաշմանդամ են դարձել։ Եվ դա արվել է մեր հայրենիքի համար, ու ոչ ոք չի կարող ասել, որ այդ ամենը անիմաստ էր։

Բայց, ցավոք սրտի, ամեն ինչ չէ, որ մենք ենք որոշում։ Մենք ներկայացման մեջ էինք հայտնվել, մի ինչ-որ կինո, որտեղ ռեժիսորները դիմակներով մարդիկ էին։ Մենք չենք նահանջել։ Մեր փոխարեն ամեն ինչ որոշել են։ Ես բողոքներ չունեմ Արցախի ղեկավարությանը, Արայիկ Հարությունյանին, որոնք այստեղ էին ու անում էին այն, ինչ կարող էին։ Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին հնարավորությունից պաշտպանել մեր հողերը մինչև վերջ։ Ոչինչ ավելի վատ չի կարող լինել։ Իմ ազգը անհաղթ է ու չենք զոհվելու։ Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ։ Ով եղել է այստեղ, փախել է պոչը քաշած։ Ես դերասան չեմ ու իշխանական կռիվներ չեմ խաղալու։ Մինչ նոր հանդիպումներ։ Իմ վեհագույն հայ ժողովուրդ պինդ կաց։ Ես ձեզ հետ եմ եղել, կամ ու կլինեմ»,-գրել է Միհրան Հարությունյանը։

 

View this post on Instagram

 

Братья к сожалению я вынужден признать, что не все в наших силах. Мы были тут, оставив свои семьи, своих родных и близких. Погибло столько людей. Столько молодёжи, которой в этой жизни ещё многое бы успели. Для себя, своей семьи и своего народа! Осталось инвалидов тысячи ребят. И все это было сделано для нашей родины и никто не скажет, что это было бессмысленно. Но к сожалению не всё решаем мы. Мы попали в какой то спектакль, в какое то кино где режиссёрами были люди с масками. Мы не отступили. За нас всё решили. У меня нет претензии к Араику Арутюняну которые были тут и делали, что мог. Я не сторонник войны, но нас лишили права защищать свои земли до конца. Хуже ничего быть не может. Мой народ не победим и не прогибаем. Все видели, что произошло. Кто был тут, кто бежал с поля боя поджав хвосты. Я не актёр и играть в эти правительственные игры не буду. До новых встреч. Мой великий армянский народ крепись. Я с вами был, есть и буду.

A post shared by Migran Arutyunyan🇦🇲 (@maestro_migran) on

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուրաքանչյուրը պետք է լինի ավելի լավը, քան մեկ օր առաջ». Միհրան Հարությունյան

Միհրան Հարությունյան․ «4 ընտանիքներ ուրախ են և ունեն սնունդ, հագուստ, խաղալիքներ ու նյութական օգնություն»

Միհրան Հարությունյան. «Ես Շուշիում եմ, մեր բանակը Շուշիում է» (տեսանյութ)

Միհրան Հարությունյան. «Ավելի լավ է մեռնեմ այստեղ, քան ամսի 9-ին Ադրբեջանի դրոշը տեսնեմ Շուշիում» (տեսանյութ)

Միհրան Հարությունյանն ու Կարեն Գիլոյանը մասնակցում են մարտական գործողություններին (տեսանյութ)

Միհրան Հարությունյանի տպավորիչ հնարքը՝ UWW-ի էջում (տեսանյութ)

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը MMA-ում առաջին պարտությունն է կրել (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը MMA-ում իր երրորդ հաղթանակն է տարել

Հայտնի է Միհրան Հարությունյանի առաջիկա մենամարտի օրը

Միհրան Հարությունյանը ելույթ չի ունենա Երևանում կայանալիք խառը մենամարտերի երեկոյի ժամանակ

ՀԱՕԿ նախագահը ընդունեց Եվրոպական խաղեր մեկնող մարզիկներին ու մարզիչներին (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը առաջիկա մենամարտը կանցկացնի Երևանում

Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»

Միհրան Հարությունյանի տպավորիչ վերադարձը գորգ, Դավիթ Սաֆարյանը նույնպես հաղթեց (տեսանյութ)

Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի խոսքերի մասին. «Ոչ ոք իմ փոխարեն չի կարող որոշումներ կայացնել»